Հայաստանի 4-րդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանն այսօր լրագրողների հետ զրույցում մի քանի ուշագրավ հայտարարություն է արել: Հարցին, թե Հայաստանում կան քաղբանտարկյալներ, Սարգսյանը՝ ի տարբերություն մյուսների, չի շտապել հայտարարել, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան. «Ես չգիտեմ` կան, թե ոչ։ Ես գիտեմ, որ կան անհատներ, որոնք հասարակության կողմից գնահատվում են որպես քաղբանտարկյալներ։ Ես գիտեմ միջազգային տարբեր կառույցների գնահատականը, և իմ տեսակետն այն է, որ մեր երկրում այսօր կամ վաղը քաղբանտարկյալներ չպետք է լինեն»։
Մինչ Սարգսյանը դեռ չէր հասկանում, Հայաստանում կան քաղբանտարկյալներ, թե ոչ, նույն պահին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում մեղադրող դատախազը Ժիրայր Սեֆիլյանի համար պահանջում էր 11 տարվա ազատազրկում:
Հիմա գանք Սարգսյանի հայտարարության հետաքրքիր, առաջին հայացքից ոչ մի նշանակություն չունեցող մեկ այլ հայտարարության, որը կապ ունի նաև քաղբանտարկյլաների կամ, թեկուզև, հասարակության մի մասի կողմից քաղբանտարկյալ համարվողների հետ:
Արմեն Սարգսյանը փաստացի հայտարարեց, որ ինքը ոչ թե 3-րդ հանրապետության 4-րդ նախագահն է լինելու, այլ հակառակը՝ 4-րդ հանրապետության 1-ին նախագահն է լինելու: 4-րդ հանրապետության մասին հայտարարում է Ժիրայր Սեֆիլյանն ու իր թիմը արդեն մի քանի տարի: ՊՊԾ գնդի գրավման ժամանակ էլ խումբը հայտարարեց, որ իրենք 4-րդ հանրապետության հիմնադիրներն են: Բայց մինչ Ժիրայր Սեֆիլյանը, նրա թիմի ամբողջ կորիզը, տարբեր հոդվածներով, ընդ որում առանձնապես ծանր հանցանքներ կատարելու համար բանտերում են, 4-րդ հանրապետությունը բերում է Արմեն Սարգսյանը:
Արմեն Սարգսյանի այս երկու հայտարարությունները՝ քաղբանտարկյալների և 4-րդ հանրապետության մասին, թույլ են տալիս առաջ քաշել այն վարկածը, որ ապագա նախագահը Սեֆիլյանին ու իր թիմին բանտերից դուրս բերելու փորձեր կանի: Կստացվի՞ արդյոք դա Սեֆիլյանի մոտ, թե ոչ, ժամանակը ցույց կտա:
Նկատենք ևս մեկ ուշագրավ փաստ: Այս օրերին «Սասնա Ծռեր» խմբի անդամները ոչ մի կարծիք չեն հայտնել Լոնդոնից ժամանած և նախկին բրիտանացի, և ապագա ՀՀ նախագահի մասին: Ծռերը, որոնք միշտ աչքի են ընկել իրենց կտրուկ և սուր հայտարարություններով, Սարգսյանի մասով դեռ ցուցաբերում են զսպվածություն և լռություն:
Մկրտիչ Հարությունյան
- 13:05FOTON աշխարհահռչակ մակնիշի մեքենաների վաճառքը` Հայաստանում
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.