«Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Հիքմեթ Հաջիեւը երեկ Բաքվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ Իլհամ Ալիեւի հետ հանդիպումից հետո, որին մասնակցել է նաեւ արտգործնախարար Մամեդյարովը, արել է բավականին անակնկալ հայտարարություն: Նա ասել է, որ հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել ղարաբաղյան կարգավորման ինտենսիվ բանակցությունները շարունակել Ադրբեջանում եւ Հայաստանում նախագահական ընտրություններից հետո:
Ընդ որում՝ Հաջիեւի խոսքից պարզ չէ, թե նա ինչ նկատի ունի Հայաստանում նախագահական ընտրություններ ասելով, քանի որ ընտրություններ, որպես այդպիսին, Հայաստանում չեն անցկացվելու, եւ նախագահն էլ, ըստ էության, չի ունենալու նախկին լիազորությունները:
Ադրբեջանում նախագահական ընտրությունը Ալիեւի հրամանով հոկտեմբերի հերթականից տեղափոխվել է ապրիլ՝ արտահերթի: Մինչ այսօր ակտիվ քննարկվում է, թե ինչու է Ալիեւը գնացել այդ քայլին՝ ընտրությունները, փաստորեն, նշանակելով այն ժամանակ, երբ Հայաստանում էլ պետք է պարզվի վարչապետի հարցը: Սակայն Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը խոսում է Հայաստանում ոչ թե վարչապետի, այլ նախագահական ընտրությունների մասին: Մի բան, որ տեղի է ունենալու խորհրդարանում: Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը մեխանիկորե՞ն է Հայաստանի դեպքում էլ օգտագործում նախագահական ընտրություններ արտահայտությունը՝ տեղյակ չլինելով կառավարման մոդելի փոփոխությանն ու մանրամասներին, թե՞ այդուհանդերձ ինչ-որ բանից տեղյակ չէ հայաստանյան հանրությունը, իսկ ահա, օրինակ, ղարաբաղյան բանակցության ձեւաչափում ներգրավված կողմերը եւ միջնորդները արդեն որոշակի պատկերացումներ ունեն ապրիլի եւ դրան հաջորդելիք իրողությունների մասին, այսինքն՝ նրանց համար վիճակն այդքան էլ անորոշ չէ:
Ադրբեջանցի խոսնակի հայտարարությունը, համենայնդեպս, առաջացնում է հարցեր, հատկապես, որ դրանք առանց այդ էլ կային՝ կապված այն բանի հետ, թե ի վերջո ով է բանակցելու Ադրբեջանի հետ, եթե Սերժ Սարգսյանը վայր է դնում լիազորությունն ու չի առաջադրվում վարչապետի պաշտոնի համար: Վարչապե՞տն է ստանձնելու բանակցության, այսպես ասած, առաջնային մանդատը, թե՞ Սահմանադրությամբ պետության գլուխ հանդիսացող նախագահը: Այս հարցում Հայաստանի իշխանությունը չի տվել որոշակի պատասխան: Իսկ ունե՞ն այդ հարցի պատասխանն, օրինակ, համանախագահներն ու Ադրբեջանը: Սա, իհարկե, խնդրի մի կողմն է, որովհետեւ մյուս կողմում արդեն բուն բովանդակությունն է կամ բովանդակության մասին հարցերը:
Փաստորեն, տեսականում գոնե ստացվում է, որ ապրիլից հետո թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի իշխանությունները, այսպես ասած, ստանում են շատ կոնկրետ ժամանակ ու տարածություն՝ մի քանի տարի, ընտրություններից ազատ: Ինչպե՞ս են տնօրինելու Երեւանն ու Բաքուն իրենց «ազատությունը», իհարկե՝ հարաբերական ազատությունը, քանի որ նրանց խնդիրը թե՛ սեփական հանրության, թե՛ արտաքին աշխարհի հետ ամենեւին միայն ընտրությունները չեն: Ըստ այդմ՝ ղարաբաղյան կարգավորման գործընթացը այդ իմաստով Երեւանի եւ Բաքվի համար ունենալու է, այսպես ասած, պարտքի՞, թե՞ «ժամանցի» նշանակություն, երբ առավել անկաշկանդ ռեժիմում հնարավոր կլինի ապահովել քաղաքական ձեւաչափով որեւէ գործընթաց՝ իրավիճակը կայուն պահելու համար: Այստեղ խնդիրն անկասկած առավել զգայուն է կամ գերազանցապես զգայուն է Բաքվի համար:
Բաքուն ակնհայտորեն չունի պատերազմելու թե՛ միջազգային լեգիտիմություն, թե՛ պարզապես ռազմատեխնիկական կարողություն, այսինքն՝ այնպիսի առավելություն, որը նրան քիչ թե շատ հիմք կտա պատկերացնել Հայաստանին պարտության մատնելու որեւէ իրատեսական տարբերակ: Այս դեպքում, սակայն, Ալիեւի համար առաջանում է խնդիր՝ եթե նա բանակցում է երկար, ապա պետք է հանրությանը ցույց տա արդյունք: Եթե արդյունք չկա, ապա պետք է պատասխանի հարցի, թե ինչու չի պատերազմում, եթե այդքան տարփողում է միլիարդավոր դոլարների սպառազինության գնումն ու իր ապրիլյան «հաղթանակը»: Ընդ որում՝ Ալիեւն այստեղ ունի խնդիր, որը կամա, թե ակամա խնդիր է նաեւ բանակցային ձեւաչափի մյուս մասնակիցների համար: Այդ տեսանկյունից, «ազատ ժամանակն ու տարածությունը» Ալիեւին որոշակիորեն ազատում են այդ խնդրից, այսինքն՝ իր հասարակությանը անհարմար բացատրություններ տալու խնդրից: Իսկ հոկտեմբերի հերթական ընտրությանը Ադրբեջանի ընդդիմությունն ամենայն հավանականությամբ այդ հարցը կդարձներ Ալիեւի դեմ խաղարկվող առանցքային խաղաքարտերից մեկը:
Միեւնույն ժամանակ, այդուհանդերձ, բանակցային քաղաքական որեւէ ձեւաչափում ուղղակի կենսական անհրաժեշտություն է դարձել որեւէ նոր բան՝ հրապարակային նոր բան, որը թույլ կտա ծավալել տեւական գործընթաց, այլապես «ազատ ժամանակն ու տարածությունը» շատ արագ կմաշվեն: Մինչդեռ, հարց է առաջանում, թե ի՞նչն է նոր լինելու ապրիլից հետո կամ Հայաստանում եւ Ադրբեջանում «նախագահական ընտրություններից» հետո սկսվելիք ինտենսիվ բանակցություններում: Ադրբեջանում նոր բան կարծես թե չի նշմարվում, իսկ Հայաստանո՞ւմ: Կլինի՞ Երեւանում էլ համանման մի հայտարարություն, Մինսկի խմբի համանախագահների հետ Հայաստանի իշխանության հանդիպումից հետո»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
- 11:17Ծեծողը՝ փոխոստիկանապետ. Հունան Պողոսյանին կփոխարինի Աշոտ Կարապետյա՞նը
- 10:50Կարո՞ղ է արդյոք Վանո Սիրադեղյանը վերադառնալ Հայաստան
- 10:57Կոնսենսուս չկա. քաղաքական ուժերը միմյանց դե՞մ են պայքարում, թե՞ Սերժ Սարգսյանի
- 12:20ԱՄՆ շեշտակի հարվածը «ծռությանը»
- 11:24Վայրենի իշխանության գեղեցիկ ժպիտը. Արմեն Սարգսյանն անհետացել է
- 11:30Փակ հանդիպում է եղել. Փաշինյանը չի ընդունել «Հանուն Հայաստան պետության» ճակատի հրավերը
- 11:52Ո՞վ և ո՞ւմ «գանգն է փշրելու» Ազատության հրապարակում
- 11:57Սերժ Սարգսյանի իշխանափոխության մեխանիզմը. դա չի լինի 2022 թվականին
- 11:40«Լծակազուրկը». այլեւս նախագահն առանց վարչապետի առաջարկության ոչ մի թուղթ չի կարող ստորագրել
- 11:00«Ուղեղն՝ անջատած». «Մարտի 1»-ի գործով դատախազ Կորյուն Փիլոյանը չի հիշում, բայց շատ է նեղվում
04.05.2024 | 15:10
04.05.2024 | 14:10
04.05.2024 | 13:10
04.05.2024 | 12:10
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.