Փետրվարի 5-ին Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել Ադրբեջանում նախագահական ընտրություններն ապրիլի 11-ին նշանակելու մասին: Առաջին հայացքից այստեղ ոչ մի արտառոց բան չկա, եթե չհաշվենք, որ համաձայն այդ երկրի սահմանադրության, նշված ընտրական գործընթացը պետք է կայանար ուղիղ կես տարի անց՝ 2018–ի հոկտեմբերին: Ընդ որում, արդեն ընթանում էին որոշակի պլանային նախապատրաստական աշխատանքներ, ավելին, ո՛չ իշխանական, ո՛չ ընդդիմադիր մամուլի կողմից նույնիսկ ակնարկ չի եղել ընտրությունների ժամկետի տեղափոխման մասին: Այս ամենը վկայում է, որ իրադարձությունն, իսկապես արտառոց է, և փաստորեն գործ ունենք արտահերթ ընտրությունների հետ:
Ինչո՞վ է պայմանավորված նման հապճեպությունը: Հասկանալի է, որ այս քայլին գնալու համար Ալիևը պետք է շատ հիմնավոր պատճառներ ունենար: Չմոռանանք, նրա երակներում հոսում է մինչև ուղն ու ծուծը ԿԳԲ-ական Հեյդար Ալիևի արյունը, որի խորամանկության և նենգության մասին ժամանակին լեգենդներ էին հյուսվում: Այդ դեպքում ի՞նչ է սա՝ տակտիկական խաղ, թե՞ ֆորս-մաժորային ինչ-ինչ գործոնների հետևանք:
Բնականաբար, այս ամենը մեզ հետաքրքրում է շատ որոշակի տեսանկյունից. այս քայլով պայմանավորված իրադարձությունների զարգացումը որքանո՞վ կարող է անդրադառնալ հայ-ադրբեջանական հակամարտության և Արցախի հիմնահարցի լուծման վրա:
Մի փոքր հապաղումից հետո բավական ցածր տրամաչափի գործչի շուրթերով Բաքվից հնչեց առաջին կիսապաշտոնական արձագանքը. Ալիևի օգնական Ալի Հասանովը հայտարարեց մոտավորապես հետևյալը. ընթացիկ տարում Ադրբեջանում տեղի են ունենալու մի շարք կարևոր իրադարձություններ, մասնավորապես, երկրի կազմավորման 100-ամյակին նվիրված միջոցառումներ, միջազգային հումանիտար գագաթաժողով և այլն: Քանի որ դրանց մեծ մասը նախատեսված է իրականացնել տարեվերջին, որոշում կայացվեց տեղափոխել ընտրությունների ժամկետը, որպեսզի գործընթացներն իրար չխանգարեն: Դրանից զատ, գարնանն ընտրվելու պարագայում արդեն աշնանը, երբ կսկսվի նոր ֆինանսական տարին, երկրի նախագահը հնարավորություն կստանա առավել արդյունավետ լուծումներ գտնել սոցիալական և տնտեսական ոլորտներում: Ահա այսպիսի «բացատրություն»: Համաձայնեք, բավականին անհամոզիչ: Քանի որ այս պահի դրությամբ այլ պաշտոնական հիմնավորումներ չկան, մնում է դիտարկել հնարավոր վարկածները: Այդպես էլ կվարվենք՝ դրանք պայմանականորեն բաժանելով երկու խմբերի՝ ներքին և արտաքին:
Սկսենք ներքին պատճառներից: Հիշեցնեմ ընթերցողին. 1993 թվականին իշխանության եկավ Ալիև հայրը, ենթադրաբար՝ ոչ առանց Մոսկվայի բարեհաճության: Հենց նրան էր վիճակված հաջորդ տարի մինչև վերջ խմել իր երկրի պարտության դառը գավաթը, բայց չմոռանանք, որ միայն այդ գնով հնարավոր եղավ կանգնեցնել հայկական ուժերի հաղթական առաջխաղացումը: Դրանից հետո արդեն շուրջ քառորդ դար Ադրբեջանը ղեկավարում է Ալիև ընտանիքը: Ինքը՝ Իլհամը, նախագահ է ընտրվել երեք անգամ՝ 2003, 2008 և 2013 թվականներին, ընդ որում 2016-ին նախագահական լիազորությունների ժամկետը հինգից դարձավ յոթ տարի: Չնայած որոշ էքսցեսների, ընդհանուր առմամբ ներքաղաքական իրավիճակը գոնե արտաքնապես թվում էր կայուն մինչ այն պահը, երբ ընտանիքի ներսում / արդյո՞ք միայն/ որոշում կայացվեց, որ տան տիկինը պետք է դառնա նաև պետության դե-ֆակտո երկրորդ մարդը: Փորձագետների մի մասն այդ ժամանակ շտապեց հայտարարել, որ Ադրբեջանում ձևավորվում է նեոմիապետություն և Մեհրիբան Ալիևան է լինելու երկրի հաջորդ նախագահն այնքան ժամանակ, մինչև համապատասխան տարիքի կհասնի նրանց որդի Հեյդարը: Նաև չմոռանանք, որ բացի Իլհամի կինը լինելուց, տիկին Մեհրիբանը Ադրբեջանում հայտնի Փաշաևների կլանի ներկայացուցիչներից է: Ոչ պակաս կարևոր է նաև, որ նա ամուսնուց շատ ավելի ընդունված է միջազգային ամենատարբեր ազդեցիկ շրջանակներում՝հանդիսանալով ՄԱԿ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և մի շարք այլ լուրջ կազմակերպությունների բարի կամքի դեսպան: Դրա հետ մեկտեղ նա համարվում է մշակույթի և արվեստի նվիրյալ հովանավոր, բարեհամբույր է ու ի տարբերություն ամուսնու՝ հեշտությամբ է կոնտակտի մեջ մտնում մարդկանց հետ: Կարծեք թե ամեն ինչ սահուն կերպով գնում էր հոկտեմբերին նախագահական փոխանցումափայտիկը ընտանիքի հաջորդ անդամին հանձնելուն, սակայն, ինչպես ասում են, շաբաթը ուրբաթից շուտ եկավ…
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 14:10Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա․ Թուրքիայի ԱԳ նախարար
- 12:10Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին
- 14:10Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով
- 14:10Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կանգնի կամ չեզոքացվի՝ որպես ահաբեկիչ․ Մեդվեդև
- 11:10Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆԱ
- 12:10«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»
- 11:00Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով
- 13:10Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին
- 12:10Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նախորդած ընթրիքն ու իր խորհուրդները
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.