«Հունվարի 31-ին կառավարություն էին այցելել Միացյալ Նահանգների դեսպանն ու ԱՄՆ ՄԶԳ տնօրենը, որոնք Կարեն Կարապետյանի հետ քննարկել են հայ-ամերիկյան տնտեսական գործակցության հարցեր, հայտնել բարեփոխումներին աջակցելու պատրաստակամություն:
Այդպիսի այցերը ամենեւին արտառոց չեն, եւ այս տեսանկյունից տեղի ունեցածը մեծ ուշադրության արժանի չէր անշուշտ, ինչով էլ թերեւս պայմանավորվեց դրա հանդեպ սովորական վերաբերմունքը:
Մյուս կողմից, սակայն, կառավարություն այցը հետաքրքիր է դիտվում մինչ այդ խորհրդարան կատարած այցերի համատեքստում, որ կատարել է ԱՄՆ դեսպանը:
Նախ նա հանդիպեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովին, իսկ հետո հայ-ամերիկյան բարեկամության խորհրդարանական խմբին: Ահա այս համատեքստում արդեն հաջորդ այցը կառավարություն դառնում է իսկապես դիտարկման արժանի, եթե այս ամենն էլ տեղավորվում է «Կրեմլի ցուցակի» հրապարակման համատեքստում:
Բանն, անշուշտ, ցուցակը չէ, որի մասին շատ է ասվել ու խոսվել: Այստեղ խնդիրն այն է, որ գլոբալ առումով Հայաստանի համար առկա է շատ պարզ մի հարցադրում, որը, սակայն, հնչելով տեքստային կամ հռետորական մակարդակում, գործնական մակարդակում, այնուհանդերձ, շարունակում է մնալ իրական եւ համոզիչ պատասխանների սպասող՝ Հայաստանը կատարո՞ւմ է բեկում պետական քաղաքականության, պետական կառավարման էֆեկտիվության հարցում, թե՞ ոչ:
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների քաղաքականության առանցքային հանգրվաններում մշտապես հնչում է հարցը, թե դրանք ինչպես են ազդելու Հայաստանի վրա:
Այն, որ Ռուսաստանի տնտեսությունից կախված Հայաստանի համար այդ տնտեսության ծանր վիճակը բերում է կորուստներ, անհերքելի է: Միաժամանակ, պատժամիջոցների քաղաքականություն վարող Արեւմուտքն ու դրա առաջատար Նահանգները բազմիցս, պարբերաբար հայտարարում են, որ ոչ միայն չունեն նաեւ Հայաստանին պատժելու նպատակ, այլ նաեւ պատրաստակամ են աջակցել կորուստները փոխհատուցելու հարցում:
Եվ այս առումով, պատժամիջոցների հարցում հերթական հանգրվանային իրավիճակում Հայաստանում ԱՄՆ դեսպանի ինտենսիվ հանդիպումները խորհրդարանում եւ կառավարությունում հուշում են, որ ԱՄՆ-ը մի կողմից հարվածելով Հայաստանի «սնուցման» գլխավոր խողովակին, մյուս կողմից՝ Հայաստանին առաջարկում է աջակցություն ռիսկերի կառավարման եւ չեզոքացման հարցում:
Ընդ որում՝ այդ ամենին զուգահեռ նախօրեին հայտնի է դարձել մեկ այլ ուշագրավ տեղեկություն այն մասին, որ մայիսի 14-ից 25-ը Հայաստանում կանցկացվի Saber Guardian 2018 հրամանատարաշտաբային զորավարժությունը, որը կազմակերպում է Միացյալ Նահանգները:
Այլ կերպ ասած՝ Հայաստանին արվող առաջարկները նկատելիորեն կրում են փաթեթային շրջանակ, այսինքն՝ նաեւ անվտանգային ազդակներով, ինչը այդ առաջարկները, խոշոր իմաստով, դարձնում է այնպիսին, որոնցից հրաժարվել Հայաստանն, ըստ էության, «չի կարող»»:
«Ժամանակ»
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
- 11:17Ծեծողը՝ փոխոստիկանապետ. Հունան Պողոսյանին կփոխարինի Աշոտ Կարապետյա՞նը
- 10:50Կարո՞ղ է արդյոք Վանո Սիրադեղյանը վերադառնալ Հայաստան
- 10:57Կոնսենսուս չկա. քաղաքական ուժերը միմյանց դե՞մ են պայքարում, թե՞ Սերժ Սարգսյանի
- 12:20ԱՄՆ շեշտակի հարվածը «ծռությանը»
- 11:24Վայրենի իշխանության գեղեցիկ ժպիտը. Արմեն Սարգսյանն անհետացել է
- 11:30Փակ հանդիպում է եղել. Փաշինյանը չի ընդունել «Հանուն Հայաստան պետության» ճակատի հրավերը
- 11:52Ո՞վ և ո՞ւմ «գանգն է փշրելու» Ազատության հրապարակում
- 11:57Սերժ Սարգսյանի իշխանափոխության մեխանիզմը. դա չի լինի 2022 թվականին
- 11:40«Լծակազուրկը». այլեւս նախագահն առանց վարչապետի առաջարկության ոչ մի թուղթ չի կարող ստորագրել
- 11:00«Ուղեղն՝ անջատած». «Մարտի 1»-ի գործով դատախազ Կորյուն Փիլոյանը չի հիշում, բայց շատ է նեղվում
04.05.2024 | 15:10
04.05.2024 | 14:10
04.05.2024 | 13:10
04.05.2024 | 12:10
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.