ԱՄՆ ֆինանսների նախարարությանհրապարակած «Կրեմլի ցուցակը» լուրջ անհանգստություն է առաջացրել Ռուսաստանի քաղաքական, բիզնես էլիտաներում` չնայած խոսքն առայժմ ոչ թե պատժամիջոցների, այլ դրանց ենթակա հնարավոր թիրախների, սուբյեկտների մասին է: Ընդ որում` Մոսկվայում նկատվող լարվածությունը բազմաշերտ է, ինչը որոշակիորեն խոսում է խուճապի, անգամ քաոտիկ արձագանքի մասին:
Վլադիմիր Պուտինը կամ Սերգեյ Լավրովը գիտակցում են, որ Վաշինգտոնը, ըստ էության, հարվածում է ռուսական կայսրության ֆինանսական, բայց նաև գաղափարական հիմքերին, սակայն չեն շտապում կոշտ հակադարձել ԱՄՆ-ին, որովհետև հասկանում են, որ Ռուսաստանը կանգնած է միջազգային մեկուսացման շեմին, և նոր Սառը պատերազմ վարելու ֆինանսական ու տեխնոլոգիական ռեսուրսներ չունի:
Ամենամեծ լարվածությունը նկատվում է «Կրեմլի ցուցակում» հայտնված տարբեր սեգմենտների ներկայացուցիչների միջև: Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինն ասել է, որ ռուսական պաշտպանա-արդյունաբերական համալիրի համար ամերիկյան պատժամիջոցներից վնասը կազմում է հարյուր միլիարդավոր դոլարներ, սակայն առաջարկել է համարժեք պատասխան տալ Վաշինգտոնին: Ռոգոզինի «հայրենասիրական» հռետորաբանության համար վճարում են Ռուսաստանի հարկատուները և պատահական չէ, որ նա իրեն պահում է կայսրության չինովնիկի տրամաբանությամբ: «Կրեմլի ցուցակում» հայտնված գործարարները, ընդակառակը, կայսրության վիրտուալ գաղափարի համար վճարում են իրենց քսակների ու հեղինակության հաշվին:
«Կրեմլի ցուցակը» Պուտինի համակարգի այսօրվա ստատուս-քվոն է, սակայն Վաշինգտոնում այդ ցուցակը շերտավորել են քաղաքական ենթատեքստով` թերևս, առայժմ միասնական թիմի իրարամերժ շահերը բախման վերածելու և ռուսական էլիտայի միասնության հիմքերը փոշիացնելու նպատակով: Սա ինքնին հարված է կայսրության իդեային, որը հայտնվում է ճգնաժամի մեջ, երբ էլիտան կորցնում է միասնական և օպերատիվ արձագանքման ունակությունը: Ռուսաստանի նախագահի թեկնածու Քսենյա Սոբչակը այսօր հայտարարել է, որ պատրաստվում է մեկնել ԱՄՆ` այդ երկրի ազդեցիկ մարդկանց համոզելու, որ «Ռուսաստանը Պուտինը չէ»: Սոբչակն ամենևին էլ ընդդիմադիր չէ և արտահայտում է Պուտինի համակարգի, այսպես կոչված, լիբերալ շերտերի տրամադրությունները: Եթե Սոբչակի ասածը վերծանենք հանրամատչելի խոսակցական լեզվի, ապա ռուսական էլիտայի պայմանականորեն լիբերալ թևն առևտուր է առաջարկում Վաշինգտոնին, որի գինը Պուտինի «գլուխն» է:
Ի դեպ, Վաշինգտոնում «մոռացել» են «Կրեմլի ցուցակում» ընդգրկել Պուտինի շրջապատի որոշ «լիբերալների»` Ռուսաստանի նախագահի ստվերային խորհրդական Ալեքսեյ Կուդրինին, «Ռոսնանո» ընկերության ղեկավար Անատոլի Չուբայսին: Ռուսաստանի հաստիքային խորհրդական Սերգեյ Գլազևը շտապել է վերջիններիս գործակալ անվանել:
«Կրեմլի ցուցակը» գուցե դեռ չի հասցրել հարվածել Ռուսաստանի տնտեսության հիմքերին, սակայն կայծակնային արագությամբ քանդում է Պուտինի բազմաշերտ թիմի քաղաքական, ինստիտուցիոնալ հիմքերը:
Վաշինգտոնը հարվածել է ուղիղ նշանակետին
Պուտինի կայսրությունը հոգեվարքի նշաններ է ցույց տալիս: Թերևս «Կրեմլի ցուցակում» հայտնված գործարարների գոնե մի մասը երազում է Պուտինի իշխանության շուտափույթ կործանման մասին` այն թաքուն հույսով, որ միայն այդ փաստը իրեն կփրկի անխուսափելի թվացող պատժամիջոցներից:
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.