210 ռուս չինովնիկ և օլիգարխ կարող է զրկվել ամերիկյան բանկերի հետ աշխատելու հնարավորությունից։
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հրապարակել է այսպես կոչված «կրեմլյան զեկույցը»: Դրա դրդապատճառը 2016թ-ին ԱՄՆ նախագահի ընտրություններին Ռուսաստանի միջամտությունն է: Զեկույցում Վլադիմիր Պուտինի շրջապատից 210 անձնանց անուններ են ներառվել՝ 114 պետական ծառայողի և 96 գործարարի:
Զեկույցն այն անձանց վերջնական ցուցակը չէ, ում դեմ պատժամիջոցներ կկիրառվեն: Ֆինանսների նախարարությունը փաստաթուղթն ԱՄՆ Կոնգրեսին է փոխանցել, որտեղ զեկույցի վերաբերյալ մի քանի լսումներ կանցկացվեն: Հենց Կոնգրեսում կորոշվի, թե ով ինչ պատժամիջոցի կենթարկվի:
Զեկույցում խոսվում է յուրաքանչյուր պաշտոնյայի և գործարարի՝ Վլադիմիր Պուտինին մոտ լինելու աստիճանի և նրա եկամտի աղբյուրների մասին: Նշված են նաև հիշատակված յուրաքանչյուր ռուսաստանցու դեմ պատժամիջոցի կիրառման հնարավոր հետևանքները:
Զեկույցում, մասնավորապես, նշված է վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ռուսական խորհրդարանի երկու պալատների ղեկավարներ Վյաչեսլավ Վոլոդինն ու Վալենտինա Մատվիենկոն, Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, նախագահի վարչակազմի պետ Անտոն Վայնոն, խոշոր գործարարներ Ալեքսեյ Ուսմանովը, Ռոման Աբրամովիչը, Սուլեյման Քերիմովը, Ռուսաստանի խոշորագույն պետական ընկերությունների՝ «Ռոսնեֆտի» և «Գազպրոմի» ղեկավարներ Իգոր Սեչինն ու Ալեքսեյ Միլլերը:
Ինչպես հաղորդում է CNN-ը, գոյություն ունի ցուցակի երկրորդ մասը, որն ԱՄՆ ֆիննախը չի հրապարակել:
Արդյոք դրանում խոսվում է Պուտինի շրջապատի՝ առաջին մասում չհիշատակված անձանց մասին, թե այն լրացուցիչ տեղեկատվություն է պարունակում արդեն նշված 210 պաշտոնյաների և գործարարների մասին, դեռևս հայտնի չէ:
Թե ինչ պատժամիջոցներ կկիրառվի ԱՄՆ-ն Կոնգրեսի համաձայնությամբ, նույնպես դեռևս պարզ չէ: CNN-ի կողմից հարցված փորձագետները կարծում են, որ, առաջին հերթին, ամերիկյան բանկերի հետ աշխատանքի սահմանափակում է լինելու:
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 14:10Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա․ Թուրքիայի ԱԳ նախարար
- 12:10Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին
- 14:10Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով
- 14:10Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կանգնի կամ չեզոքացվի՝ որպես ահաբեկիչ․ Մեդվեդև
- 11:10Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆԱ
- 12:10«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»
- 11:00Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով
- 13:10Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին
- 12:10Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նախորդած ընթրիքն ու իր խորհուրդները
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.