armweeklynews.am, Երեք կարևոր հանգամանքներ ստիպում են 2018 թվականի մարտ-ապրիլ ամիսների համար որոշակի վատատեսական սցենար կանխատեսել Լեռնային Ղարաբաղում հնարավոր ռազմական գործողությունների վերսկսման համար:
Առաջին. Ռուսաստանը շարունակում է ռազմական տեխնիկայի մատակարարումը Ադրբեջանին և 2018 թվականի նորամուտը սկսվեց հետևեկային ԲՏՌ-82А զրահատեխնիկայի մատակարարմամբ, որոնց մատակարման պայմանագրային քանակը 230-ն է: Ռուսաստանը մատակարարել է նաև հրետանային հեռահար համակարգեր: Այլ խնդիր է, որ Ադրբեջանն ինքն է տեղեկություն հրապարակել մատկարարումների վերաբերյալ, ինչն առաջին հայացքից կարող է թվալ, որ հոգեբանական ճնշում է կիրառվում Հայաստանի վրա: Սակայն յուրաքանչյուրը, ով քիչ թե շատ ծանոթ է ռազմարվեստին կարող է վկայել, որ վերոհիշյալ քանակի ԲՏՌ-ները լուրջ հարձակողական ներուժ ունեն: Անտեսել այս հանգամանքը չի կարելի, եթե անգամ հոգեբանորեն ճնշվող չենք:
Երկրորդ. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնի հանդիպման ընթացքում Մակրոնն ասել է.« Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը սառեցված հակամարտությունների թվին չի դասվում, իսկ ներկայիս ստատուս-քվոն կայուն չէ: Միայն բանակցությունները թույլ կտան հասնել երկարաժամկետ լուծման՝ ի շահ տարածաշրջանի ժողովուրդների: Դա կլինի մի լուծում, որը համարձակ փոխզիջումներ եւ կոնկրետ գործողություններ կպահանջի բոլոր կողմերից»: Ֆրանսիայի նախագահը, որպես Մինսկի խմբի համանախագահ, պահանջում է համարձակ երկկողմանի փոխզիջումներ, հասկացնելով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը սառեցված չի կարելի համարել:
Արդյոք Հայաստանն ունի «համարձակ» փոխզիջումների ռեսուրս
Չկա այլևս զիջելու որևէ նոր բան բանակցությունների սեղանին: Փակուղի է, եթե Հայաստանը չանի նոր զիջում լեռնային Ղարաբաղի անվտանգության հաշվին: Սա արդեն պետական դավաճանություն կլինի:
Հնարավոր է նաև , որ նախագահ Սարգսյանը փորձում էր ճշտել Ֆրանսիայի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում և ինչ կարգի զիջումներ է ակնկալելու Ֆրանսիան Հայաստանից: Ռուսաստանի դիրքորոշումն այս հարցով հայտնի է Հայաստանի նախագահին:
Վերջնական որոշումը նախագահի ուսերին է: Մեկ մարդու որոշումը դեռևս ազգինը չի կարելի համարել:
Կամ նոր զիջում, կամ նոր ռազմական հակամարտություն: Այլ կերպ չի կարելի մեկնաբանել Ֆրանսիայի դիրքորոշումը, որը կարելի է համարել Մինսկի խմբի համանախագահների հավաքական դիրքորոշում:
Երրորդ. Տարօրինակ լռություն է Ադրբեջանում Լեռնային Ղարաբաղի հարցում: Չկան ագրեսիվ հայտարարություններ, իսկ այդ երկրի ղեկավարությունը խուսափում է ռազմական գործողությունների վերսկսման վերաբերյալ անգամ քարոզչական բնույթի ելույթներից: Մյուս կողմից, շարունակում է ավելացնել սպառազինությունները:
Ադրբեջանի ռազմական նախապատրաստություննրի վերաբերյալ օբյեկտիվ հետախուզական տվյալները գտնվում են Մոսկվայում և որքանով դրանք հասանելի կլինեն Հայաստանին, լուրջ հարց է:
Այս առիթով մեկ հիշեցում: 2016 թվականի մարտի 31-ին մեկօրյա այցով Մոսկվայում էր Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայության պետը: Նույն գիշերը սկսվեց ապրիլյան պատերազմը Արցախում: Հայկական մումուլը զարմանալիորեն չի անդրադարձել այս այցին:
Կենդանական աշխարհում այսպիսի վարք դրսևորում է օձը , երբ ուզում է հանկարծակի բերել զոհին և խայթել կայծակնային հարձակումով:Նման վտանգից կարելի է խուսափել, եթե կտրվի օձի գլուխը , մինչև մոտենալը:
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.