Վարդենիսցի Աբո Մելիքյանի կնոջ ողբն ու սնկրտոցը երկու ամիս է, չի կտրվում: Թոռնիկի մարմինը նոյեմբերի 22-ին փակ դագաղով են բերել Մարտակերտի «Ինտերնատներ» կոչվող զորամասից:
«Իմ Սարգիս, իմ խեր, իմ Սարգիսը՝ մեղք, կներեք, որ սիրտս լիքն ա, չեմ հանգստանում, հունվարի 21-ին տուն էր գալու», — բացատրում է տատը ու հարյուր անգամ նույն բանն է պատմում՝ թե ոնց այն օրն իր տեղը չէր գտնում, «մտքերը չէին ամփոփվում», անգամ «Իչայի կինոն» չէր կարողնում նայել: «Գիշերը տենամ մեր հայաթի մեջ էնքան ժողովուրդ կա: Ասի՝ ի՞նչ ա եղել, որ էսթավուր լցվել ին, ինչ իմանայի, որ իմ տան ճրագն ա մարել»:
Ժամկետային զինծառայող, սակրավորների վաշտի շարքային Սարգիս Մելիքյանը, նույն վաշտի լեյտենանտ Գեղամ Զաքարյանն ու շարքային Սարգիս Աբրահամյանը զոհվել են նոյեմբերի 21-ին, ականի պայթյունի հետևանքով: Եւս մեկ զինծառայող՝ Նարեկ Հովեյանը, այդ նույն միջադեպի արդյունքում վիրավորվել է: Կորցրել է աչքը և առայժմ չի կարողանում խոսել: Զորամասում Սարգիսին Հսկա էին ասում՝ փարթամ էր, առողջ:
Բանակից առաջ ծնողները նրան կնքել էին, որ անփորձանք հետ գա: Բայց մնացին որդուն սպասող: Երրորդ կայազորային քննչական բաժնից թուղթ ստացան, մեջը՝ մեկ նախադասություն. «Մահվան պատճառը՝ ռազմական գործողություններից առաջացած վնասումներ»:
«Ես չեմ պատկերացնում, նա ոնց է մահացել, ինչ է եղել, նրա մարմինը չեմ տեսել, ու միշտ ինձ թվալու է՝ Սաքոս կգա», — կիսվում է Սաքոյի մայրը՝ Ռուզաննա Մելիքյանը: Նրա ամուսինը՝ Մհեր Մելիքյանը տեսել է որդու մարմինը՝ սրտի կողմը չկար, գլխի մի մասը այրված էր, ոտքը մարմնից անջատված:
Վերջին տարիներին Մելիքյան ամուսինները Մոսկվայում էին բնակվում: Սարգիսին էլ են ցանկացել «փախցնե»լ Ռուսաստան: Տղան չի համաձայնվել: «Գնամ, ծառայեմ, գամ, որ հանգիստ սրտով ազատ ապրեմ», — ասել է: «Հանգիստ սրտով ապրելուն» մնում էր երկու ամիս:
«Մենք ուզում ենք, որ փորձառու, բանիմաց մարդկանց ուղարկեն ական դնելու», — հուզված ասում է զոհվածի հորեղբոր կինը՝ Էվելինա Մելիքյանը: Նրա որդին էլ է բանակում: «Ես տղայիցս բանակից ոչ մի դժգոհություն չեմ լսել, մենք չենք զգացել, ոնց է անցել նրա ծառայության այս մեկ տարին, բայց Սարգիսի մահից հետո մի օրն ինձ տարի է թվում: Մենք որդի չենք տվել հայրենիքին, չենք վաճառել, որ որոշ գումարներ ստեղից — էնդեղից տան, կամ մի դրոշ աստղի հետ բերեն»:
Մելիքյանները ենթադրում են՝ սակրավորների մահվան պատճառը նրանց հրամանատարի անփորձությունն է եղել, այն, որ լեյտենանտը մի երկու ամիս առաջ էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտն ավարտել և նրան վաղ էր ականապատման ուղարկելը:
Forrights.am-ին նրանք ցույց տվեցին Էջմիածնի ուսումնական զորամասում Սարգիսի ստացած վկայականն ու շնորհակալագիրը, բայց վստահ չեն, թե արդյոք ժամանակն էր նրան ուղարկել ականապատման աշխատանքների, վաղ չէ՞ր: Մենք կապվեցինք Էջմիածնի ուսումնական զորամասի հրամանատարի հետ, որտեղ պատրաստվում են սակրավորները, և հարցրեցինք, թե արդյո՞ք 6 ամսվա ուսումնառությունից հետո կարելի է շարքային սակրավորներին ուղարկել ականապատման աշխատանքների: Ստացանք հետևյալ պատասխանը.
«Ես չեմ տիրապետում կոնկրետ այս դեպքի մանրամասներին, չեմ մասնակցել ծառայողական քննությանը, չեմ կարող ասել, թե որքանով են պահպանվել անվտանգության կանոնները: Բայց եթե նա սակրավորի մասնագիտությունը ստացել է, վկայական ստացել է, քննություն է հանձնել, ապա միանշանակ իրավունք ունեին նրան ուղարկել նման աշխատանքների»: Իր անունը հրամանատարը հրաժարվեց նշել, որ «հանգուցյալի ծնողներին ավելորդ հուզմուքն չպատճառի»:
Լրագրողներ հանուն մարդու իրավունքների կազմակերպության փաստահավաքները արձանագրել են մեկ տասնյակ ականապայթյունային դեպքեր, որոնք 2017 թվականին հայկական բանակի զինծառայողների մահվան կամ վիրավորվելու պատճառ են եղել: Ի՞նչ ականներ են պայթել նոյեմբերի 21-ին, որոնք այսքան սարսափելի հետևանքներ են ունեցել; Հնարավո՞ր է, որ խոսքը հակատանկային ականների մասին է և ինչ՞ի հետ են կապված ականապատման աշխատանքների ակտիվացումը վերջին շրջանում ու նաև դժբախտ պատահարների ավելացումը: Գյուղերում լուրեր են պտտվում, որ պատրաստվում են հողեր հանձնել, դրա համար են ականապատում: Ի՞նչ վիճակում են վիրավորները:
Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց մեր հարցերին: «Վիրավորների ընդհանուր վիճակը նորմալ է, վերջերս եմ տեղեկացել նրանց առողջական վիճակին: Ինչ ականի վրա են պայթել, ես չեմ կարող ասել: Նրանք դրել են և հակատանկային, և հակահետևակային ականներ: Թե դրանցից որն է պայթել, միայն իրենք հստակ կարող են ասել: Ինչ վերաբերում է ակտիվ ականապատելուն՝ հողերի հանձնման խոսակցությունները բացարձակ ապուշություն են: Այո, ակտիվ ականապատում ենք, որովհետև այս պահին ունենք ավելի շատ ականներ ու պետք է շատ ական դրվի:
Երկրորդը՝ հիմա մենք ավելի ակտիվ գործողություններ ենք անում այն գոտիներում, որոնք մեր հիմնական վերահսկողությունից դուրս են, այպես կոչված դիվերսիոն և տանկավտանգ ուղղություններում: Այս պահին շատ ենք ականապատում, որովհետև մեր դիվերսիոն խմբերն էլ են ակտիվ գնում իրենց մոտ, գալիս: Այդ պայթյունները , որ անցյալ տարի շատացել էին, ավելի շատ իրենց տարածքների մոտ ական դնելու հետևանք էր, ինչը մեր հաջողությունն է: Բայց այս թեմայի շուրջ խոսակցություններ ծավալելը ցանկալի չէ»:
Պաշտպանության նախարարությունը կուրսանտների է ուղարկել Վարդենիս, Աբո Մելիքյանի տուն: Նրանք գնացել են Սարգիսին մեծարելու և ցավակցելու նրա ծնողներին, պապին ու տատին, հորեղբորը, քաղցրավենիք են տարել տուփերով և մի նամակ Վիգեն Սարգսյանի ստորագրությամբ: Նամակում շեշտված է, որ կուրսանտների այցելությունը կատարվում է «Դուք մենակ չեք» ծրագրի շրջանակներում, ՀՀ նախագահի հովանու ներքո և երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ:
«Այն հավաստումն է, որ Սարգիսի գործը չի մոռացվել… իրականում մենք չենք կորցրել ձեր հարազատին, այլ գտել ենք նրան նոր հերոսական կերպարով», — գրված է կուրսանտների բերած նամակում:
Իսկ հունվարի 30-ին Մելիքյանները այլ հյուրերի են սպասում՝ Սարգիսի զորացրվող ծառայակիցներին, որոնք նրա շորերն ու անձնական իրերը Ղարաբաղից բերելու են տուն:
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.