Ամանորի և Սուրբ Ծննդի կապակցությամբ շատերն են տոնածառեր դնում իրենց տներում, բնակարաններում, աշխատավայրերում և այլն…Ուրիշներից հետ չի մնում նաև Շիրակի Մայր բուհը…Սակայն,ինչպես շատ բնագավառներում,այնպես էլ տոնածառ դնելուց ՇՊՀ-ն առանձնացավ իրեն բնորոշ շռայլությամբ՝սարսափելի թանկ տոնածառով…
Ամիսներ առաջ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, որոշ նախարարների կարգի հրավիրելու նպատակով, կառավարության նիստի ժամանակ հասկացրեց,որ շատ լավ ծանոթ է պետական գումարները գրպանելու նրանց կողմից կիրառվող սխեմաներին…Պետական գումարները գրպանողներին վարչապետն անվանեց «պրիմիտիվ գողեր»…Շիրակի պետհամալսարանի պարագայում խոշորամասշտաբ և պրիմիտիվ գողությունները սերտաճած են,քանի որ դրանք իրականացնողը ռեկտոր Սահակ Միանսյանն է…Բազմիցս անդրադարձել եմ ՇՊՀ դահլիճին և բուֆետին,որոնք բուհի վրա նստել են համապատասխանաբար 118 միլիոն(կահավորումը և տեխնիկան այս գումարի մեջ չեն մտնում) և 25 միլիոն դրամ,այն դեպքում,երբ Գյումրիի կենտորնում 118 միլիոն դրամով կարելի է գնել 3-4 հատ նորակառույց երկհարկանի և բավական լավ վերանորոգված տներ,իսկ Գյումրու քաղաքպետարանը 32 միլիոն դրամով բավական մեծ երկհարկանի շենք է վերանորոգեց…Սա ՇՊՀ-ի թալանի խոշորամասշտաբ դրսևորումներից է…ՀՀ վարչապետի բնութագրած «պրիմիտիվ» գողությունների շարքին կարելի է դասել մի քանի միլիոն դրամանոց ֆուրշետների կազմակերպումը,էժանագին երաժշտական խմբերի հրավիրումը և նրանց բարձր հոնորարներ տալը,յուրայիններին և մտերիմներին բուհ բերելն ու 350-400 հազար դրամ աշխատավարձ վճարելը, գարադարանի 15 տոննա գրքերի մակուլատուրա հանձնելը և այլն…»Պրիմիտիվ» գողություն է նաև սեփական անձին 785 հազար դրամ (700 հազար ռեկտորի աշխատավարձն է,85 հազարն էլ որպես դասախոս է ստանում) աշխատավարձով ինքնապարգևատրելը…
Ամանորի նախաշեմին ևս մեկ պրիմիտիվ գողության փաստ արձանագրվեց ՇՊՀ-ում…Ռեկտորի մտերիմները բարձրաձայնում են,որ բուհում տեղադրված տոնածառի և դրա զարդարանքի համար արդեն ծախսվել է 800 հազար դրամ գումար (տե´ս լուսանկարը)…Որևէ բանիմաց մարդ կարո՞ղ է պատկերացնել,որ այս տոնածառի և նրա խղճուկ զարդարանքի վրա ծախսված է 800 հազար դրամ… Հավատացողը կա´մ դեմագոգ է,կա´մ ռեկտորի կամակատարը…Պարոն Մինասյանը շարունակում է բուհի գումարների յուրացման և փոշիացման քաղաքականությունը…Բացարձակ կապ չունի,այդ 800 հազարը բուհի բյուջեից է,թե, այսպես կոչված, արհկոմի գումարներն են…Երկու պարագայում էլ դա համալսարանի աշխատակիցների միջոցների հաշվին է, քանի որ նույն արհկոմի հսկայական գումարները կարող են ուղղվել դասախոսների սոցիալական վիճակի բարելավմանը…Բացի այդ, տոնածառի և վերջինիս զարդարանքի վրա 800 հազար գումար ծախսված չէ..Սա «պրիմիտիվ» գողության հերթական դրսևորումներից մեկն է ՇՊՀ-ում…
Համոզված եմ,որ ոչ մի հայաստանյան բուհում 800 հազար դրամանոց տոնածառ դրված չէ…Այդպիսի գումար նույնիսկ նախագահի նստավայրի տոնածառը չարժի…Սակայն ՇՊՀ ռեկտոր Սահակ Մինասյանը սիրում է շռայլ ծախսեր, որովհետև իմաստը հենց թանկ ծախսերի մեջ է…Բայց նա չի սիրում այդ ամենն իր գրպանից վճարել…Նրա նախասիրությունները վճարվում են բուհի աշխատակիցների և 2500 ուսանողների կողմից. դասախոսներին ցածր է վարձատրում,իսկ ուսանողների էլ զեղչերն է կրճատում…
Գագիկ Համբարյան
- 13:05FOTON աշխարհահռչակ մակնիշի մեքենաների վաճառքը` Հայաստանում
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.