Բոլորն են լսել «օրենքով գող» բառակապակցությունը: Սակայն հանցագործ աշխարհից հեռու մարդկանց այս խոսքի իմաստն այնքան էլ հասկանալի չէ:
Ո՞վ կարող է դառնալ «օրենքով գող»
«Օրենքով գողը» քրեական աշխարհի էլիտան է, իսկ բանտում այդ մարդը լիդեր է դառնում: Սակայն այդ կոչմանն արժանանալու համար թագադրման թեկնածուն պետք է համապատասխանի որոշ պահանջների:
Առաջին հերթին` նա պետք է հանցագործ աշխարհում հարգանք և պատիվ վայելի, մի քանի դատվածություն ունենա: Շատ քիչ հանդիպող երևույթ է այն, որ թեկնածուն երբևէ բանտում հայտնված չի լինում:
Ավելի կատարյալ է համարվում այն, որ թեկնածուն հանցագործ կյանքում է հայտնվում դեռևս շատ վաղ տարիքից:
«Օրենքով գողը» երբեք չպետք է որևէ կերպ առնչվի կառավարության կամ իշխանության հետ, անգամ բանակում չպետք է ծառայի: Եղել են դեպքեր, երբ նրանք կարգալույծ են արվել` զինվորական ծառայության փաստը թաքցնելու փորձերի պատճառով:
Իսկական օրենքով գողը չպետք է կին, երեխաներ ունենա, թեև թույլատրվում են համատեղությամբ ապրելու պայմանները: Սա բացատրվում է հետևյալ կերպ` կալանքի դեպքում օրենքով գողի կինը կարող է յուրացնել նրա ունեցվածքը և հեռանալ ուրիշի մոտ, իսկ երեխաները օրենքով գողին խոցելի են դարձնում․ չէ՞ որ հակառակորդները նրան կարող են իրենց պայմանները թելադրել` սպառնալով հաշիվ մաքրել մտերիմներից:
Սրանից բացի՝ օրենքով գողն իրավունք չունի բիզնես սկսել կամ քաղաքականությամբ զբաղվել:
Ինչի՞ համար կարող են կարգալույծ անել
Ամենածանր հանցանքը, որը կարող է անել օրենքով գողը, փողերը թաքցնելն է, ուրիշի ունեցածը յուրացնելն ու «օբշյակից» թալանելը: Եթե սա բացահայտվի, հատուկ «սխոդկա» կկազմակերպվի, որի ժամանակ որոշում կկայացվի բառի ուղիղ և փոխաբերական իմաստով ականջները ձգել` նրան զրկել կարգավիճակից:
Արգելվում է նաև զբաղվել հասարակական գործունեությամբ, ոստիկանությունում ցուցմունք տալ, որոշ դեպքերում անգամ թերթ կարդալ:
Օրինակ՝ 2014 թվականին կարգալույծ արվեց սլավոնացի Սաշա Սեվերնին, ով մեղադրվեց հարցազրույց տալու մեջ:
Օրենքով գողն իրավունք ունի սպանություն գործելու միայն իր կյանքը փրկելու նպատակով կամ օրենքով գողերի սկզբունքները պաշտպանելու համար: Մնացած բոլոր դեպքերում նա կզրկվի տիտղոսից: Ամենածանր հանցանքը բռնաբարությունն է: Նման քայլի դիմելու դեպքում նա ոչ միայն կզրկվի տիտղոսից, այլև դաժան կտտանքների կենթարկվի, այդ թվում` ցմահ աքսոր այդ շրջանից:
Ինչպիսի՞ դաջվածքներ են անում նրանց մարմնի վրա
Երբ գողական «սխոդկան» թագադրման որոշում է կայացնում, նրա մարմնին, ի նշան նոր կարգավիճակի, դաջվածքներ են անում: Այդպիսիք են ծնկներին դաջված աստղերը, որը ենթադրում է, որ օրենքով գողը երբեք ծնկի չի գա օրենքի առաջ:
Թագը գլխին թռչող արծիվը խորհրդանշում է ուժը և ուրիշներին չենթարկվելու ցանկությունը: Երբեմն այս նպատակով նաև զոհի վրա հարձակվող արծիվ է դաջվում:
Եվ վերջապես, ամենատարածված դաջվածքներից մեկը սիրտն է` թրով խոցված, որի իմաստը հետևյալն է` դավաճանությանը մահ: Սա արվում է, որպեսզի օրենքով գողը միշտ հիշի, թե ինչ է սպառնում նման դեպքերում:
Բանն այն է, որ հանցագործ աշխարհն ապրում է իր օրենքներով` հասարակության մյուս շերտերից տարբերվող, այնպես, ինչպես նրանք, ովքեր իրենց կյանքը տվել են եկեղեցուն ծառայելուն:
Հոգևորականները ևս հեղափոխությունից հետո կարող էին աքսորվել և կալանավորվել: Եվ քանի որ եկեղեցու նվիրյալները հարգանք էին վայելում, ուստի օրենքով գողերը նրանց ընդունում էին որպես իրենց եղբայրներ:
Օրինակ՝ աստվածածինը խորհրդանշում է բանտի զավակ. մարդը հանցագործ կյանքը սկսել է վաղ տարիքից:
Այսպիսով՝ որքան շատ են կրոնական դաջվածքները մարդու վրա, այնքան նրա կարգավիճակն ավելի բարձր է:
Ինչպե՞ս են հուղարկավորում օրենքով գողերին
Քրեական հեղինակություններին ծաղիկներով, մեծ հուշարձաններով և հանդիսավորությամբ հուղարկավորելը տարածվել է վերջերս: Նախկինում օրենքով գողերի վերջին հանգրվանը բանտն էր, որտեղ նրանք մնում էին տասնյակ տարիներ, ուր մնաց թե թանկարժեք կոստյումներ լինեին:
Իրավիճակը փոխվեց 1990-2000-ականներին, երբ հեղինակությունները կյանքից հեռանում էին ոչ թե բանտում, այլ` ազատության մեջ: Հիմնականում նրանց հուղարկավորությունը բավականին ավանդական ձևով է ընթանում, իսկ մարմինը հիմնականում չեն հերձում:
Դագաղը պատրաստում են ծառերի թակարժեք փայտից: Սկզբում հրաժեշտի համար մոտենում են միջին խավի ներկայացուցիչները, ապա` հարազատները, վերջում` օրենքով գողերը: Եթե ընթացքին հետևում են իրավապահները, ապա օրենքով գողերը կարող են հրաժեշտ տալ նախապես, որպեսզի ոստիկանությանը չբախվեն:
Պատմում են, թե Յապոնչիկի հուղարկավորությունը շատ բազմամարդ ու հիշարժան էր, քանի որ քրեականները մտավախություն ունեին, որ օրենքով գողերի դարաշրջանը կարող էր նրանով ավարտվել:
Ըստ նույն խոսակցությունների` Յապոնչիկը միակն էր, ով գոնե պատվի ու արժանապատվության ինչ-ինչ կարևոր նախադրյալներ էր թողել ժառանգություն:
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.