Դեկտեմբերի 20-ին ոստիկանությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ 1984 թ. ծնված Դ. Ս.-ն զբաղվում է թմրամիջոցների ապօրինի ձեռք բերմամբ և իրացմամբ, իսկ թմրամիջոցը ձեռք է բերում 1975 թ. ծնված Է. Ղ.-ից:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և ոստիկանության այլ ստորաբաժանումների ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նույն օրը, ժամը 20.40-ին, Դ.Ս.-ն իր «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենայով բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնականի բաժին, որտեղ դատարանի որոշմամբ` ավտոմեքենայից խուզարկությամբ հայտնաբերվել է 29.2 գ դեղնականաչավուն զանգված, 5 հատ թափանցիկ թիթեղյա տուփով` «Cipralex» գրառմամբ, 5 հատ նույնանման տուփով «Սոլիան» գրառմամբ, 1 հատ «Վալիում» գրառմամբ և 2 հատ անհայտ անվամբ հաբեր: Հայտնաբերվածն առգրավվել է: Նշանակվել է դատանյութագիտական փորձաքննություն:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Քրեական գործի շրջանակներում, արդեն հաջորդ օրը, դատարանի որոշմամբ, խուզարկվել է Նորագյուղ թաղամասում գտնվող Է.Ղ.-ի տունը, որտեղ հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակ` գործարանային փայլաթիթեղով փաթեթավորված 124 հատ «Սուբոտեքս» տեսակի թմրամիջոցին նմանվող հաբերով, նույն պարկից` մոտ 385 գ մուգ շագանակագույն յուրահատուկ հոտով հաշիշանման զանգված, մոտ 860 գ դեղնականաչավուն կանեփանման, չորացված զանգված:
Խուզարկությամբ հայտնաբերվել է նաև «CZ-527 karabin» տիպի հրազեն, պատյան` 7.62 մմ տրամաչափի 2 փամփուշտով, որսորդական հրազեն, «Benelli» տիպի մեկփողանի ողորկափող որսորդական հրազեն, «Pikat-3» տիպի օպտիկական նշանառության սարքով համալրված հրազեն, «CZ-455» տիպի օպտիկական նշանառության սարքով համալրված հրազեն, «Beretta» տիպի մեկփողանի հրազեն, կռփազենք, 7.62 մմ տրամաչափի 19 փամփուշտ, որոնցից 5-ի գնդակների ծայրերը պատված էին արճիճով:
Դ. Ս.-ն և Է.Ղ.-ն ձերբակալված են: Կատարվում է քննություն:
- 13:05FOTON աշխարհահռչակ մակնիշի մեքենաների վաճառքը` Հայաստանում
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.