«Մենք գրել էինք, որ դեկտեմբերի 18-ին Հայաստան են ժամանելու բազմաթիվ քրեական հեղինակություններ Ռուսաստանից ու տարբեր երկրներից` մասնակցելու օրենքով գող Արմեն Կանևսկոյի մահվան հերթական` 7-րդ տարելիցին: Նրանց դիմավորել է Արմեն Կանևսկոյի եղբայրը` Արտյոմը: Մեր տեղեկություններով` քրեական հեղինակությունների քանակն այս տարի աննախադեպ մեծ է եղել` 600-ից ավելի մարդ է ժամանել Հայաստան: Նրանց մի մասը դեկտեմբերի 15-ից սկսած է ժամանել: Հիմնականում եկել են Ռուսաստանի Դաշնության տարբեր մարզերի օրենքով գողեր, նաև` հեղինակություններ Հունաստանից:
Կանևսկոյի` Շահումյանի գերեզմանատանը գտնվող շիրիմին այցելելուց հետո հյուրերը գնացել են այդ տարածքում գործող «Սան Լազար» սգո սրահ` սեղանի շուրջ իրենց «ախպորը» հիշելու: Ներկաների քանակն այնքան մեծ է եղել, որ սրահի երկու հարկերն էլ լեփ-լեցուն են եղել, իսկ մեքենաներն էլ մոտ մեկ ժամ չեն կարողացել դուրս գալ տարածքից: Ներկաների մեծ մասը դրսի հյուրեր են եղել: Տեղական հայտնի հեղինակություններից էլ, մեր տեղեկություններով, գրեթե մարդ չի եղել, քանի որ Կանևսկոյի «կռուգը»՝ ի դեմս Արտյոմի, հայաստանյան քրեական հեղինակությունների հետ մտերմություն չի անում:
Տեղական հայտնի դեմքերից եղել է 90-ականների հայտնի հեղինակություն, ազգությամբ եզդի Ճակոյի եղբայրը՝ Ռաֆոն, ով նույնպես օրենքով գող է: Ներկա են եղել նաև ԱԺ նախկին պատգամավորներ Բուռնաշը՝ Աշոտ Աղաբաբյանը, և ԲՀԿ-ական Վահան Կարապետյանը՝ Չերրիի Վահանը: Մենք տեղեկացանք, որ դրսից ժամանած հյուրերի մի մասը՝ Կանևսկոյի ամենամտերիմները, մնացել են Հայաստանում, դեռ չեն մեկնել ու այս օրերին իրենց ժամանակն անցկացնում են հիմնականում Կանևսկոյ Արտյոմի հետ: Հյուրերի հիմնական մասը սովորաբար հանգրվանում է Արթուր Բաղդասարյանի եղբորը պատկանող «Իմպերիալ» հյուրանոցում»,-գրում է թերթը:
«Հրապարակ»
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
- 11:00Նաիրա Զոհրաբյանը «ռազբորկա» է արել Շուշան Պետրոսյանի հետ.՝ անվանելով նրան դինոզավր
- 14:05Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին
- 10:58Սեյրան Օհանյանը ոչ մերժել է, ոչ ընդունել. Նա դեռ չի ուզում ասպարեզ ելնել
- 12:15Սամվել Ալեքսանյանի մտքի թռիչքը գերազանցված է. Ապառիկով դեղորայք է վաճառվում
- 10:58Խնդրում եմ բամբասանքներին և խոսակցություններին տեղիք մի տվեք․ Վահրամ Բաղդասարյան
- 10:58«Մեջների կյաժը» Թովմասյանն էր
- 11:00Քննարկել են «վրեժխնդրության վճիռը»․ կմիանա՞ Սեյրան Օհանյանը
- 12:10Էդմոն Մարուքյանը ԱՄՆ-ից կվերադառնա, երբ հարցի լուծումը գտնված կլինի
- 11:57Որտեղի՞ց ՌՈ պետին տասնյակ միլիոնների ունեցվածք
- 11:00Շան գլուխը թաղված է Ռուսաստանում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.