ԱԺ նիստում արտառոց իրավիճակ է, ծափեր եւ հիասթափություն, որը վերածվեց վիճաբանության: ԱԺ նախագահը հայտարարեց, որ քվեարկության է դրվում սահմանադրական օրենք՝ Դատական օրենսգիրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը, որն ընդունվելու համար անհրաժեշտ է ապահովել պատգամավորների ընդհանուր ձայների առնվազն 3/5-րդ-ի կողմ քվեարկությունը:
ՀՀԿ պատգամավոր Գեւորգ Կոստանյանն էլ հայտարարեց, որ սկզբունքորեն դեմ է այս կարգավորմանը եւ կրկնեց այն, ինչ ասել էր երեկ քննարկման ժամանակ: Նա հայտարարեց, որ այնուամենայնիվ կողմ կքվեարկի՝ պայմանով, որ երկրորդ ընթերցման ժամանակ իր մտահոգությունները կփարատեն: «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը կոչ արեց «Ծառուկյան» դաշինքի պատգամավորներին, որ եթե դեմ են, ավելի լավ է չմասնակցեն քվեարկությանը, այդ դեպքում նախագիծը չի անցնի:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն էլ պատասխանեց, որ իրենք համաձայն են չմասնակցել, որ նախագիծը չանցնի. «Բոլորս էլ գիտենք, որ ՀՀ դատավարական օրենսդրությունը ձեւականորեն հռչակում է կողմերի իրավահավասարություն, բայց նրանք փաստացի անհավասար դիրքում են: Նախագծով ավելի խոցելի կդառնա փաստաբանական կողմը, ես առաջարկում եմ չմասնակցել քվեարկությանը»:
Նախագիծը դրվեց քվեարկության եւ էլեկտրոնային համակարգը փաստեց՝ որոշումը չի ընդունվել: Դահլիճում հնչեցին ծափեր, ուրախության ճիչ, բայց ուրախությունը կարճ տեւեց: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ասաց, որ Մախսուդյանը կողմ է քվեարկել, կոճակը չի աշխատել, բացի այդ, Արփինե Հովհաննիսյանն էլ բացակայում է, բայց ասել է, որ կողմ է:
Նիկոլ Փաշինյանը տեղից բղավում էր, բողոքում: ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը բարկացավ. «Որոշումն ընդունվել է, վերջ, ոչ մեկ ոչ մի բան չի հայտարարում»: Փաշինյանն արձագանքեց, որ անհասկանալի է՝ ո՞նց կարող է Կոստանյանը սկզբունքորեն դեմ լինի օրենքին, բայց կողմ քվեարկի:
Ավելի ուշ Գեւորգ Կոստանյանը հայտարարեց, որ ինքը դեմ չի օրենքին, դեմ է կոնկրետ կարգավորմանը, որը շտկվելու է:
«Ելքից» Արարատ Միրզոյանը պարզաբանեց՝ խնդիրն այն է, որ «Ծառուկյան» դաշինքից Նապոլեոն Ազիզյանը հայտարարում է, որ ինքը սխալմամբ կողմ է քվեարկել, հաշվի չեն առնում իր ասածը: Եթե նա էլ դեմ է, օրենքը չի անցնում. «Սա ակնհայտ ապօրինություն է, չի կարելի սենց բան անել»:
Պատգամավորներն աղմկում էին, պահանջում էին կրկնել քվեարկությունը: Արտակ Զեյնալյանն էլ հավելեց, որ Արփինե Հովհաննիսյանի ձայնն էլ չեն կարող հավելեն, նա այստեղ չի եղել արտահերթ նիստի ժամանակ առհասարակ, էլեկտրոնային ստորագրությամբ չի իր նամակը, նախօրոք բացված է:
Նիկոլ Փաշինյանը եւ «Ելքի» պատգամավորները սկսեցին ձեռքերով հարվածել ԱԺ-ի սեղաններին եւ աղմուկ բարձրացնել՝ իրենց պահանջը կատարելու համար:
Բաբլոյանը, հաշվի չառնելով՝ անցավ մյուս նախագծերի քվեարկությանը, իսկ «Ելքի» պատգամավորները լքեցին դահլիճը:
Փաշինյանը գնալուց առաջ հայտարարեց, որ մեծամասնությունը «սղացրեց» Սահմանադրական օրենքը, իսկ իրենց հայտարարությունները բարեփոխումների մասին հերթական կենացներ են եւ կոմեդիա, իրենք էլ դուրս են գալիս՝ «կոմեդիային չմասնակցելու համար»:
«Ելքից» հետո նիստերի դահլիճից ինչ-ինչ գործով դուրս էր գալիս նաեւ Արմեն Աշոտյանը: Սեյրան Սարոյանը կատակեց. «Աշոտյան, դո՞ւ ուր ես գնում»:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.