ԱԻՄ անդամ Գագիկ Սարուխանյանը կարծում է, որ իրադրությունը իշխանությունների վերահսկողությունից, ձեռքերից դուրս է գալիս, քանի որ քաղաքացիների հետ փոխհարաբերություններում կարմիր գիծն արդեն անցել են։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Գագիկ Սարուխանյանը, անդրադառնալով ԱԱԾ հաղորդագրությանը՝ ԱՄՆ քաղաքացու կողմից Հայաստանի պաշտոնատար անձանց նկատմամբ ահաբեկչական գործողությունների պլանավորմանը, ընդգծեց, որ դեռ «Սասնա ծռեր»-ի գործողությունների ժամանակ ինքն ասել էր, որ իշխանությունները չունեն երաշխիք, որ այդ ճանապարհով գնացողներ չեն գտնվի։
«Իշխանությունների լավագույն տարբերակը ուղղակի հրաժարվելն է, անցավ, անցնցում իշխանությունը հանձնեն և գնան։ Ես բնավ չեմ ողջունում ցանկացած ուժային գործողություն, լինի դա ԱՄՆ քաղաքացու կողմից հրահրված, լինի ՌԴ-ի, լինի տեղի։ Չարդարացնելով ուժային որևէ բան, ես վստահ չեմ, որ չեն հայտվի այլ խմբեր։ «Սասնա ծռեր»-ը ասում էին, որ ոչ մի ընտրություն, որովհետև կեղծելու են և, ըստ էության, ընտրություններից առաջ արեցին»,- շեշտեց նա։
Գագիկ Սարուխանյանի դիտարկմամբ՝ այս գործողությունները 2018-ին ընդառաջ չեն նախապատրաստվում, պարզապես մարդիկ տեսնում են, որ Հայաստանը թալանվում է, գլորվել է և փոսից դուրս գալու ելք չկա, նման գործողությունների են դիմում։
«Մի քիչ ներքև նստած են մարդիկ, առանց տեսախցիկի մոտենանք հարցնենք՝ ի՞նչ է պետք անել իշխանության ներսում գտնվող անձանց, բոլորը միանշանակ կասեն՝ սատկացնել, հասկանում ենք, որ հայ ժողովրդի մեջ այդ պորթկումը կա, բայց կլինեն մարդիկ, որ այդ սատկացնելը ուղղակի կհասկանան ու կգնան սատկացնելու, սրանց ճիշտ ճանապարհը, թողնել ու գնալն է։ Մեր ժողովրդի մեջ բոլորը իդեալական քրիստոնյա չեն, որ ասեն՝ ոչինչ մի թշին խփել են, մյուսը դեմ տանք, կլինեն մարդիկ, որ կասեն՝ ես հեթանոս եմ, գնալու եմ սպանելու»։
Գագիկ Սարուխանյանը շեշտեց՝ քանի քաղաքական իրական պայքար, մրցակցություն չկա, ահաբեկչության վտանգ կլինի։
«Ինձ թվում է՝ Հոկտեմբերի 27-ը չի վերջացել, մենք Հոկտեմբերի 27-ի, Մարտի 1-ի մեջ ենք, հաջորդ քաղաքական կալենդարային օրերը մեր մոտ չի եկել, միշտ սպանության մեջ ենք»,- շեշտեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
- 15:10Մեկ է՝ վերջում Մանուկյանին, Քոչարյանին, Սարգսյանին, բանանի Միհրանին, Վանեցյանին են բերելու ցույց տան
- 11:10Սահմանազատման գործընթացը գաղտնի է և հատուկ դուրս է դրված իրավական մեխանիզմներով վերահսկողությունից
- 14:10Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույթի նշաձողը՝ խթանելով ներքին պառակտվածությունը, բևեռացվածությունն ու ատելության մթնոլորտը
- 14:10Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան
- 12:10ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
- 12:10Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը
- 11:10Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ընթացքը․ Վազգեն Մանուկյան
- 15:10Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա
- 13:10Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման համակարգերի դուռը, ու նաև բոլոր նրանց, ովքեր սխալմամբ իրենց ապահով են զգում
- 13:57Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին
06.05.2024 | 15:10
06.05.2024 | 14:10
06.05.2024 | 13:10
06.05.2024 | 12:10
06.05.2024 | 11:10
04.05.2024 | 15:10
04.05.2024 | 14:10
04.05.2024 | 13:10
04.05.2024 | 12:10
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.