Sputnik Արմենիայի սյունակագիր Սերգեյ Բաբլումյանը մի դրվագ է պատմում, թե ինչպես է ահաբեկիչը փորձել Երևանից Թուրքիան մեկնող օդանավն առևանգել, բայց նրան խանգարել է հայ բորտուղեկցորդուհին:
«Իզվեստիայի» տեղեկատվական բաժնի խմբագիր Գեորգի Մելիքյանցն անկեղծ խոստովանեց. «Գրի’ր, բայց, հավանաբար, թույլ չեն տա հրապարակել հոդվածը»: «Ինչպե՞ս թե, չէ՞ որ սխրանք է»: «Փոքր երեխա՞ ես, ի՞նչ է», — զարմացավ Մելիքյանցը:
Ամեն դեպքում ես գրեցի: Հոդվածն, այնուամենայնիվ, չհրապարակեցին: Ինչո՞ւ:
Որովհետև այն ժամանակ տարօրինակ բաներ էին կատարվում: Մի կողմից խորհրդային հասարակ մարդու սխրանքն էր, որը շատ լավ էր: Մյուս կողմից` էլի խորհրդային ու էլի հասարակ մարդը, որ փորձում էր առևանգել օդանավն ու փախչել արտասահման: Եվ դա շատ վատ էր: Վատը չհիշեցնելու համար որոշել էին կոծկել ու լռել լավի մասին: Այդպիսով, իր կյանքին վտանգ հասցնելու գնով ողբերգությունը կասեցրած աղջկա մասին գրեթե ոչ մեկը չիմացավ: Իսկ դա ամենավատն էր:
Ինչպե՞ս զարգացան դեպքերը: Ինքնաթիռը թռիչքուղի դուրս եկավ, թափ հավաքեց և արագ վեր սլացավ: Ուղիղ ժամը 12-ն էր:
Բորտուղեկցորդուհի Դոլորես Ղազարյանն այդ ժամը շատ լավ է հիշում, որովհետև հաշվարկել էր` Երևանից մինչև Բերդ և հակառակ ուղղությամբ մեկ ժամից մի փոքր շատ ժամանակ է պետք: Եվս 40 րոպե էլ` ուղևորներին իջեցնելու համար, այսինքն` ընդհանուր առմամբ` երկու ժամ: Հետևաբար, նա որոշել էր, որ կինոյի երեկոյան ցուցադրությանը կկարողանա հասնել:
«Յակ-40»-ը թափ հավաքեց, բորտուղեկցորդուհին ընթերցեց պարտադիր տեղեկությունը, որը, որպես կանոն ոչ ոք չի լսում, և զբաղեցրեց իր սովորական տեղը: Մի փոքր անց օդաչուի սրահից դուրս եկավ բորտմեխանիկ Այվազյանը, նստեց նրա մոտ և սկսել լրացնել մատյանը: Երևանից մինչև Բերդի շրջկենտրոն սովորական չվերթ էր. նման չվերթեր օդանավի անձնակազմն իրականացրել էր հարյուրավոր անգամ:
Ուղևորները սկսեցին թերթ կարդալ, տարիքով ավելի մեծերը որոշեցին մի փոքր ննջել։ Օդանավի թևի տակ շուտով պիտի երևար Սևանը:
Թռիչքի տասներորդ րոպեն էր: Երբ երկրորդ շարքում նստած կինը բորտուղեկցորդուհուն նշան արեց` մատնացույց անելով դիմացը նստած ուղևորին: Դոլորեսը վեր կացավ տեղից, մոտեցավ կնոջը: Կինը կրկին ցույց տվեց առջևում նստածին: Դոլորեսը մի փոքր առաջ գնաց և հպվեց ուղևորի ուսին: «Ի՞նչ է ձեզ պատահել»: Նրան թվաց, թե մարդը դողէրոցքի մեջ է: Ընկղմվել էր նստարանի մեջ, հագին բարձր օձիքով վերարկու էր, դեմքն ամբողջությամբ ծածկած: Դոլորեսը կրկին թփթփացրեց նրա ուսին` համառորեն փորձելով պարզել` ինչ է պատահել: Եվ այդ ժամանակ տեղի ունեցավ անսպասելին:
Ուղևորը կտրուկ շրջվեց և բաց արեց վերարկուն, վերարկուի տակ պլաստմասե բալոններ էին:
«Օծանելի՞ք է», — մտածեց Դոլորեսը, բայց այդ պահին տեսավ, որ բալոններից մեկի վրա թել է ամրացրած, որի ծայրը փաթաթված է ուղևորի ցուցամատին:
Ուշադիր նայեց ուղևորի դեմքին և տեսավ, որ քրտինքի կաթիլներով է պատված: Աղջիկը վախեցավ:
— Անձնակազմին փոխանցիր, որ Թուրքիա մեկնի: Հաշվում եմ մինչև 300-ը, ասում եմ «301» և պայթեցնում:
Տղամարդը մի փոքր ձգեց նռնակի թելը: «Մեկ, երկու, երեք, հաշիվը գնաց…»: Դոլորեսը վերադարձավ իր տեղը: Ինքնաթիռի թևի տակ արդեն երևում էր Սևանը: «25, 26…» շարունակում էր հաշվել տղամարդը:
— Միշա, տղաներին հայտնել է պետք, — ասաց Դոլորեսը մեխանիկին:
Միշան վեր կացավ տեղից և շարժվեց դեպի խցիկը:
— Կանգնե’լ — հրամայեց ահաբեկիչը և նրա ոտքերի տակ թուղթ գցեց: — Փոխանցիր հրամանատարին, այնտեղ ամեն ինչ գրված է:
«47, 48…», — ավարտվում էր հատկացված 5 րոպեից առաջինը: «Յակ»-ի օդաչուական խցիկում երեք մարդ կար` օդանավի հրամանատար Սարգսյանը, երկրորդ օդաչու Եփրեմյանն ու հրահանգիչ-օդաչու Խաչատրյանը, որը ոչ միայն կոչումով էր ավագ, այլև տարիքով էր մեծ. հրահանգիչը 25 տարեկան էր:
— Ի՞նչ ենք անելու, հրամանատար, — մեխանիկը գրությունը փոխանցեց Սարգսյանին:
Նամակում գրված էին հետևյալ տողերը. «Ես Ե.Պ.-ն եմ Աշխաբադից, ինձ մոտ 4 կգ պերխլորատ-հիդրազին կա: Հաշվում եմ մինչև 300-ը և պայթեցնում ինքնաթիռը: Պահանջը եթեր փոխանցել»:
— Փոխանցիր` պահանջը կբավարարվի ուղևորների անվտանգության պայմանով: Ուղղություն ենք բռնում դեպի Թուրքիա: Վայրէջք կկատարենք Կարսում:
— Ի՞նչ երաշխիքներ կան — հարցրեց ահաբեկիչը բորտուղեկցորդուհուն:
— Տեղում կտեսնեք, չէ՞ որ պայթեցնել միշտ կհասցնեք:
Տղամարդն ասես մի փոքր հանդարտվեց, ոտքի կանգնեց, ժպտաց և անսպասելիորեն ոտքով հարվածեց բորտուղեկցորդուհու որովայնին:
— Բոլորը տեղերում մնան, — կանգնեցրեց Դոլորեսը տեղից կիսով չափ բարձրացած պապիկին, մինչև վայրէջք կատարելը տեղից վեր չկենալ:
— Անունդ ի՞նչ է, — հարցրեց ահաբեկիչը, — խմել ուզո՞ւմ ես, — շուրթերին մոտեցրեց սպիրտով լի շիշը:
— Ընդհանրապես չեմ խմում, բայց եթե պնդում ես… — Դոլորեսը մի փոքր կում արեց:
Նա որոշեց ստիպել ահաբեկչին վերջին նստարանին նստել. ինքնաթիռի պոչի հատվածում պայթյունն այդքան էլ վտանգավոր չէր լինի:
— Գնանք, խմելուց հետո պետք է մի բան ուտել, խորտիկներ ունեմ այնտեղ:
— Խմի’ր, — ահաբեկիչը կրկին մոտեցրեց շիշը:
Նրանք կողք կողքի նստեցին, ու կարող էր թվալ, թե աղջիկն ու տղան հանգիստ զրուցում են:
… Այդ ընթացքում երկիրը պատրաստվում էր դիմավորել «Յակ»-ին, ինքնաթիռն արդեն մոտ էր օդանավակայանին, ինչի մասին Դոլորեսը կռահեց շասիի բացվելուն բնորոշ ցնցումից: Ներքևում արդեն ծածկել էին կայանատեղիում սառած օդանավերը, մի կողմ էին քաշել բոլոր մեքենաները, իսկ ինքնաթիռն իջնում էր` մի թևից մյուսը երերալով, և դա թույլ չէր տալիս տեսնել, որ ներքևում` «Յակի» տակ, ոչ թե Կարսն էր, այլ Երևանի «Հարավային» օդանավակայանը:
— Օդանավը վայրէջք է կատարում Կարսում, — բոլորը տեղերում մնան մինչև շարժիչն ամբողջությամբ չանջատվի, — հայտարարեց Դոլորեսը: Եվ հայերեն ավելացրեց: — Կանգնելուն պես բոլորն անմիջապես վազեն դեպի ելքը:
— Ի՞նչ ասացիր նրանց: — անհանգստացավ ահաբեկիչը:
— Նույնը: Մեզ մոտ ընդունված է երկու լեզվով հայտարարել:
Ինքնաթիռը դիպավ գետնին, բայց արագությունը նվազեցնելու ժամանակ ոչ թե ուղիղ ընթացավ, այլ կտրուկ զիգզագաձև շարժումներով: Ուղևորները այսուայն կողմ ընկան, Դոլորեսն ընկավ ահաբեկչի վրա, որը չէր կարողանում ամուր կանգնած մնալ, և ամուր սեղմեց նռնակը բռնած նրա ձեռքը: Խցիկում էին արդեն հատուկ նշանակության մարտիները:
Դոլորես Ղազարյանի հետ ծանոթացա դեպքից երկու օր անց: Նստած էինք ավիաջոկատի հրամանատարի գրասենյակում, և նա պատմեց տեղի ունեցածի, ապրումների և իր մասին: Ծնվել էր Կրասնոդարում, ավարտել Լենինականի երաժշտական ուսումնարանը, բայց նախընտրել էր երկինքը:
«Ամուր բնավորություն ունի». նրա մասին խոսելի հակիրճ բնութագրեցին գործընկերներ Աղասիևն ու Բուրկովը: Իսկ հաջորդ առավոտյան օդանավը պատրաստվեց հերթական չվերթին: «Յակ-40»-ը պոկվեց գետնից ու երկինք բարձրացավ: Թռիչքն անցավ առանց միջադեպերի:
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.