«ժամանակ»–ի զրուցակիցն է քաղաքագիտության դոկտոր Հայկ Ա. Մարտիրոսյանը։
— Թուրքիայի նախագահ էրդողանն անդրադարձել է Հայաստանին՝ հայտարարելով՝ հայկական Սփյուռքի ճնշման տակ Երևանը համառորեն փակ է պահում Թուրքիայի հետ բարեկամության դռները, որի հետևանքով դուրս է մնացել էներգետիկ, առևտրային ու տրանսպորտային նախագծերից և շարունակելու է դուրս մնալ։ Ի՞նչ է նշանակում այս հայտարարությունը, արդյոք սա նշանակո՞ւմ է, որ մինչև 2018-ի ապրիլ հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված որևէ փոփոխություն չի լինի, և Հայաստանը հետ կկանչի այն։
— Ապշեցուցիչ է, որ Հայաստանը դեռ հետ չի կանչել իր ստորագրությունները։ Այդ արձանագրությունները հայկական կողմի ստորագրած ամենավատ և վտանգավոր փաստաթուղթն են 1920թ.-ից ի վեր։ Երբևէ Երևանն ավելի վտանգավոր բան չի ստորագրել։ Իսկ թե ինչ է նշանակում Թուրքիայի նախագահի հայտարարությունը, մեկնաբանությունների կարիք չունի։ Ամեն բան այդ հարթությունում պարզ է։ Իրականում, ցավոք սրտի, հենց թուրքական կողմի պատճառով է, որ Երևանը ստիպված կանգնած է փակ դռների առջև։ Այդ դռները ոչ թե Հայաստանի դեմ Թուրքիան պետք է փակեր, այլ հենց ինքը՝ Հայաստանը պետք է բետոնապատեր այդ մուտքը, որպեսզի խոսք անգամ չլիներ սահմաններ բացելու մասին։ Այն օրը, երբ Թուրքիան կհասկանա իր շահերի առումով իր գործած սխալը, այն է՝ Հայաստանի հետ սահմանը փակ պահելը և կբացի այն ու արտաքուստ նորմալ հարաբերություններ կսկսի Երևանի հետ, Հայկական հարցը վերջնականապես կլուծվի։ Հայաստանին տնտեսապես և քաղաքականապես կլանելն այլևս ընդամենը մի քանի տարվա հարց կդառնա։ Թուրքերը դա չեն անում, և ինչպես տարածքների առումով ադրբեջանցիներն են օգնում հայերին չհանձնել բուն հայկական հողերը, այնպես էլ՝ Անկարան Երևանին դիմադրության պայմաններ է ստեղծում։ Ինչպես արդեն ասել եմ մի քանի անգամ՝ Հայաստանի ոչնչացումը տենչողներն են այս պահին Հայաստանի ոչնչացմանն ակամա խոչընդոտում։
— Տեսակետ կա, որ այս հայտարարությունը մեսիջ է Սերժ Սարգսյանին, որ եթե հայկական լոբբիստական կազմակերպությունները միջազգային հարթակներում «չշրջափակեն» Թուրքիային, ապա Անկարան պատրաստ է մտածել Հայաստանի ապաշրջափակման մասին։ Համամի՞տ եք արդյոք։
— Նման մեսիջ չկա։ Մոռացեք հայկական «լոբբիստական» կազմակերպությունների մասին։ Դա միֆ է, որին անգամ թուրքերը չեն հավատում։ Որո՞նք են այդ լոբբիստական կազմակերպությունները։ Այն խղճուկ մի քանի կառույցները, որոնցից բեկորնե՞ր են մնացել։ Այդ «հզոր» հայկական «լոբբի՞ն» է, որ հազիվ մեկ տասնյակ միլիոնն անց գումար է հավաքում «Հայաստան» համահայկական հիմնադրամի մեկամյա ողորմաղերսի արդյունքում։ Հրեաներն այդպիսի գումար մեկ օրում՝ մեկ սինագոգի համար են հավաքում։ ԱՄՆ-ում այդպիսի գումար ընդամենը մի քանի տասնյակ քրաուդսորսինգի արշավ կարող է հավաքել՝ սոցցանցերում հայտնված այս կամ այն բարությամբ աչքի ընկած անտունի կամ վետերանի օգնելու համար։ Չկա լոբբի, ժամանակն է դադարել անհեթեթ հեքիաթներին հավատալ։ Վերջիվերջո, դրա արդյունքում մենք միայն ինքներս մեզ ենք հիմարացնում։ Լոբբին Թուրքիայինն է, Ադրբեջանինը։ Այդ երկուսը հզոր, լուրջ և որակյալ լոբբիներ ունեն և ավելի են դրանք ուժեղացնում։ Հայկական Սփյուռքը՝ որպես համակարգ, գավառական մի ցանցի է վերածվել, որ ողբերգություն է, անշուշտ, բայց փաստ։ Իրականում դա ուղղակի և պարզ մեղադրանք է Հայաստանին։ Պետք է հասկանալ, որ Անկարան Երևանի հետ որևէ երկխոսություն վարելու որևէ մոտիվ կամ ցանկություն չունի և չի կարող ունենալ։ Անկարան կխոսի Երևանի հետ և «ուղերձներ» կհղի, երբ դրանք միտված լինեն Երևանին ծնկի բերելու։ Սևացածը քաղաքականությունը գերվերլուծելու սին փորձեր են։ Այս պատմության մեջ ամեն բան շատ ավելի պարզ է, քան շատ «մասնագետներ» ցանկանում են տեսնել։
Ամբողջական՝ թերթի օրվա համարում։
- 11:17Ծեծողը՝ փոխոստիկանապետ. Հունան Պողոսյանին կփոխարինի Աշոտ Կարապետյա՞նը
- 10:50Կարո՞ղ է արդյոք Վանո Սիրադեղյանը վերադառնալ Հայաստան
- 10:57Կոնսենսուս չկա. քաղաքական ուժերը միմյանց դե՞մ են պայքարում, թե՞ Սերժ Սարգսյանի
- 12:20ԱՄՆ շեշտակի հարվածը «ծռությանը»
- 11:24Վայրենի իշխանության գեղեցիկ ժպիտը. Արմեն Սարգսյանն անհետացել է
- 11:30Փակ հանդիպում է եղել. Փաշինյանը չի ընդունել «Հանուն Հայաստան պետության» ճակատի հրավերը
- 11:52Ո՞վ և ո՞ւմ «գանգն է փշրելու» Ազատության հրապարակում
- 11:57Սերժ Սարգսյանի իշխանափոխության մեխանիզմը. դա չի լինի 2022 թվականին
- 11:40«Լծակազուրկը». այլեւս նախագահն առանց վարչապետի առաջարկության ոչ մի թուղթ չի կարող ստորագրել
- 11:00«Ուղեղն՝ անջատած». «Մարտի 1»-ի գործով դատախազ Կորյուն Փիլոյանը չի հիշում, բայց շատ է նեղվում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.