«Իրանական «Տնտեսական աշխարհ» թերթում հրապարակված հոդվածում նշվում է, որ Ռուսաստանը պատրաստվում է Ադրբեջանի տարածքով գազամուղ անցկացնել, որն իր հերթին կկապի Իրանի ու Ռուսաստանի էներգետիկ համակարգերը՝ միաժամանակ ամրապնդելով Մոսկվայի, Թեհրանի և Բաքվի եռակողմ գործակցությունը: Դեռևս անցյալ տարի Բաքվում տեղի ունեցած Ռուսաստան-Իրան-Ադրբեջան եռակողմ գագաթնաժողովից հետո այս նախագիծը համարվեց նախագահների հանդիպման գլխավոր ձեռքբերումը: Ռուսական «Правда» պարբերականը նշեց, որ այդ գազամուղի կառուցումով Մոսկվան փնտրում է այլընտրանք ուկրաինական խողովակին, Թեհրանը փորձում է պատժամիջոցներից հետո գտնել սպառման շուկա, իսկ Բաքուն մտահոգվում է դեպի եվրոպական երկրներ արտադրանքի լայնածավալ իրացման համար:
Իրանական թերթը, տնտեսական գործոնը մի կողմ դնելով, անդրադառնում է դրա քաղաքական բաղադրիչին՝ նշելով, թե խողովակաշարի կառուցումը ցույց է տալիս վերջին տարվա ընթացքում Ռուսաստանի և Ադրբեջանի աննախադեպ մերձեցումը: Այս իմաստով Հայաստանն արդեն համարվում է Ռուսաստանի ավանդական նախկին դաշնակիցը:
Պատճառն այն է, որ օրեր հետո՝ նոյեմբերի 24-ին, Արևելյան գործընկերության բրյուսելյան գագաթնաժողովի ժամանակ, ստորագրվելու է Հայաստան-Եվրամիություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Ադրբեջանամետներն այս փաստը շահարկում են՝ նշելով, թե Հայաստանը հաշվի չի առնում Մոսկվայի դժգոհություններն ու նպատակաուղղված գնում է դեպի Արևմուտք: Սակայն համեմատության համար հարկ է նշել, որ որոշ ռուսական լրատվամիջոցներ, մեկնաբանելով Սարգսյան-Պուտին վերջին հանդիպումը, գրեցին, թե «Մոսկվան Հայաստանին բաց է թողնում ԵՄ»: Հենց Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի ստորագրումն ադրբեջանամետ լոբբիստները համարում են շրջադարձային ռուս-ադրբեջանական հարաբերություններում:
Ակնհայտ է, որ վերջին շրջանում Բաքուն փորձում է ջերմացնել հարաբերությունները Մոսկվայի հետ՝ այդ «հնարքների» համար օգտագործելով անգամ Թուրքիային: Զարգացումները ցույց են տալիս նաև, որ ռուս-ադրբեջանական շփումներում ինտենսիվացման ցանկությունը փոխադարձ է: Մոսկվան իր հերթին «աշխատում» է Բաքվին ինտեգրացիոն միավորումներ (ԵԱՏՄ, ՀԱՊԿ) ներքաշելու ուղղությամբ: Այս իմաստով Բաքուն հույս ունի գազամուղի անցկացումով ոչ միայն նոր շուկաներ նվաճել, այլև ղարաբաղյան հակամարտությունը լուծել հօգուտ իրեն և կոնֆլիկտի հնարավոր էսկալացիայի պարագայում ապահովել կողմերի չեզոքությունը: Ինչ վերաբերում է Իրանի հետ փոխհարաբերություններին, ապա այստեղ նույնպես Բաքուն իր տեղը չի գտնում: Թեհրանի հետ Բաքվի փոխհարաբերություններն առանձնանում են անկայունությամբ: Դեռևս Ահմադինեժադի նախագահության տարիներին երկու երկրների հարաբերությունները լարված էին: Լարվածության պիկային պահեր եղան նաև Ռոուհանիի տարիներին (Նարդարանի դեպքերը, երբ Իրանին մեղադրեցին «Մուսուլմանական միասնություն» կազմակերպությունն ստեղծելու և սահմանադրական փոփոխություններ հրահրելու մեջ): Այս ամենի հետ մեկտեղ Հայաստանը շրջափակելու նպատակով Իրանին ներգրավելու Բաքվի փորձը 2016-ի հունվարին ձախողվեց: Այդ ժամանակ Իրան-Հայաստան բանակցությունների արդյունքում համաձայնություն ձեռք բերվեց Հնդկաստանն Իրանի, Հայաստանի, Վրաստանի տարածքով ու Սև ծովով Եվրոպային կապող միջազգային տրանսպորտային ուղի ստեղծելու վերաբերյալ»,-գրում է թերթը:
«Հրապարակ»
Ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
- 11:00Նաիրա Զոհրաբյանը «ռազբորկա» է արել Շուշան Պետրոսյանի հետ.՝ անվանելով նրան դինոզավր
- 14:05Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին
- 10:58Սեյրան Օհանյանը ոչ մերժել է, ոչ ընդունել. Նա դեռ չի ուզում ասպարեզ ելնել
- 12:15Սամվել Ալեքսանյանի մտքի թռիչքը գերազանցված է. Ապառիկով դեղորայք է վաճառվում
- 10:58Խնդրում եմ բամբասանքներին և խոսակցություններին տեղիք մի տվեք․ Վահրամ Բաղդասարյան
- 10:58«Մեջների կյաժը» Թովմասյանն էր
- 11:00Քննարկել են «վրեժխնդրության վճիռը»․ կմիանա՞ Սեյրան Օհանյանը
- 12:10Էդմոն Մարուքյանը ԱՄՆ-ից կվերադառնա, երբ հարցի լուծումը գտնված կլինի
- 11:57Որտեղի՞ց ՌՈ պետին տասնյակ միլիոնների ունեցվածք
- 11:00Շան գլուխը թաղված է Ռուսաստանում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.