Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական օրգանը համարվող «Звезда» հեռուստաալիքի նոյեմբերի 19-ի եթերում հաղորդավարուհի Վերոնիկա Կրաշենիննիկովան անդրադարձել է Հայաստանին և Հայաստանի հանրապետական կուսակցությանը:
Կրաշենիննիկովան նախ նշել է, որ անսպասելիորեն Եվրամիութան կազմ է պատրաստվում մտնել Հայաստանը, որը նաև ԵԱՏՄ, ՀԱՊԿ անդամ է, Ռուսաստանի գլխավոր դաշնակիցն Անդրկովկասում:
«Տասը օրից Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթնաժողովում Հայաստանը կստորագրի շրջանակային և ընդլայնված գործակցության մասին համաձայնագիր Եվրամիության հետ: Եվրամիության հետ ասոցացումը միակ բանը չէ, որ Հայաստանն անում է Ուկրաինայի նման:
Դժվար է հավատալ, բայց Երևանը նույնպես հերոսացնում է ֆաշիզմի հետևորդներին: 2016-ի մայիսին Երևանում տեղադրվել է Գարեգին Նժդեհի հուշարձանը: 1942 թվականին Նժեդհը դիմել է 3-րդ ռեյխին՝ խնդրելով խորհրդային Հայաստանը գերմանական գաղութ դարձնել:
Նժդեհի հուշարձանը խորագույն վիրավորանք ամբողջ հայ ժողովրդին, որը հերոսաբար կռվել է Մեծ հայրենականի ռազմաճակատներում: 106 հայեր ԽՄ հերոսներ են, բայց Նժդեհը հերոս է Հայաստանում իշխող Հանրապետական կուսակցության համար», ասում է Կրաշենիննիկովան:
Ապա հաղորդավարուհին ցույց է տալիս Հայաստանի հանրապետական կուսակցության լոգոն ու հարցնում՝ ոչինչ չի՞ հիշեցնում: Ինքը պատասխանում է՝ իրեն հիշեցնում է 3-րդ ռեյխի սիմվոլիկան:
«Երբ հանդիպել էի ՀՀԿ ղեկավարության հետ հանդիպմանը լոգոյի մասին հարցիս պատասխանելով, դուք չեք հավատա, ղեկավարներից մեկը հաստատեց՝ այո, մենք արիացիներ ենք: Կարծես թե մենք որոշ բաներ չգիտենք Հայաստանի ղեկավար շրջանակների առանձին ներկայացուցիչերի մասին: Արդյոք նրանք պատրաստվում են Հայաստանը տանել Ուկրաինայի ճանապարհով», եզրափակում է Կրաշենիննիկովան:
Տեսանյութը՝ 19:30-րդ րոպեից:
https://www.youtube.com/watch?time_continue=1&v=pLts_RSnJf0
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 14:10Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա․ Թուրքիայի ԱԳ նախարար
- 12:10Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին
- 14:10Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով
- 14:10Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կանգնի կամ չեզոքացվի՝ որպես ահաբեկիչ․ Մեդվեդև
- 11:10Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆԱ
- 12:10«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»
- 11:00Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով
- 13:10Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին
- 12:10Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նախորդած ընթրիքն ու իր խորհուրդները
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.