Աղետներ, փորձություններ հնարավոր է տարածաշրջանում լինեն, այդ թվում` Հայաստանում: Նման միտք Araratnews.am-ի հետ զրույցում արտահայտեց էքստրասենս Կարեն Ափոյանը` անդրադառնալով վերջին օրերին Իրանում և Ադրբեջանում տեղի ունեցած երկրաշարժերին, որոնք զգացվել են Հայաստանի տարբեր շրջաններում, նաև` Արցախում:
«Հայաստանում մեծ աղետի վտանգ չեմ տեսնում, բայց հնարավոր է` հետցնցումների ձևով մեզ մոտ էլ ինչ-որ բաներ զգացվեն: Այս աղետների պատճառները տարբեր են` այսօր մարդկային գիտակցությունը դեպի անկում է գնում, հոգևորը թուլանում է, ագրեսիան շատանում, և բնական աղետները սկսում են շատանալ, այսինքն` այն կապված է մարդկային գործոնի հետ: Ես նաև կանխատեսում եմ, որ ինչ-որ ռիսկային բաներ կան մեր ատոմակայանի հետ կապված»,- նշեց էքստրասենսը:
Ինչ վերաբերում է Ադրբեջանին սպառնացող աղետներին ու պատճառներին, մեր զրուցակիցն ընդգծեց. «Այնտեղ ամեն ինչ ավելի շատ կախված է իրենց ներքին ագրեսիայից: Այդ աղետները զգուշացում են, որ իրենք փոխվեն, դրանք պատահականություններ չեն: Նույնիսկ երաշտը, փոթորիկը, կտրուկ եղանակային փոփոխությունները, ցիկլոնները` դրանք նաև մարդկային գործոնի հետ են կապված: Մարդկային մտածողությունն ազդում է տարերքի վրա: Նույնիսկ հիմա ԱՄՆ-ում գաղտնի ձևերով կարողանում են քամիներ, փոթորիկներ կամ անձրևներ առաջացնել հատուկ սարքերի միջոցով, ու շատ բաներ արհեստածին են, մարդկանց կողմից, նրանք այնպես են անում, որ տարերքները կառավարեն, ու եթե սխալ բան են անում, ու այդ տարերքները չեն կարողանում կառավարել, դրանք ազդում են ամբողջ Երկիր մոլորակի վրա»:
Կարեն Ափոյանը նաև ընդգծեց, որ վտանգների մթնոլորտ կա նաև կոնկրետ Երևանում. «Օրինակ` Հյուսիսային պողոտայի այդ շրջակայքում աղետների որոշակի վտանգ կա, գալու է մի պահ, որ Հյուսիսային պողոտայի բոլոր շենքերը վթարային են դառնալու, մոտ 5 տարուց: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ երբ այդ տարածքի բնակիչներին բռնի ուժով հանեցին, իրենց ծանր էներգիան մնացել է այնտեղ, և ոչ մեկը չի կարողանալու դա վայելել: Այդտեղ չպետք է լինեին բարձրահարկ շենքեր, որովհետև այնտեղ հիմքը ճիշտ չէ: Այսինքն` նաև մեր քաղաքի գլխին էլ որոշակի վատ աուրա կա, որը հիմա ազդում է մարդկանց գիտակցության վրա, մարդիկ բոլորը թուլացել են, համընդհանուր պայքարի ուժ չկա, ինքնագիտակցման ուժ չկա իրենց մեջ»:
Սահմանային լարվածության մասին խոսելիս էլ Ափոյանն ասաց. «Մարդկանց այս գիտակցությունը հնարավոր է ազդի սահմանի վիճակի վրա: Սահմանին լարվածությունը ժամանակ առ ժամանակ լինելու է: Մեծ պատերազմի վտանգ չկա, բայց մյուս տարի ինչ-որ խոշոր մասշտաբային փորձություն է նախատեսված, շատ անսպասելի: Եվ մեր երկրում կան ուժեր` ոչ քաղաքական, որոնք իրենց էներգիայով փորձում են կանխել, ես էլ ուժերիս չափով փորձում եմ, այդտեղ մարդկային գործոնը շատ կարևոր է»:
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.