Վերջերս իսրայելական անօդաչու թռչող սարքերի արտադրողի վերաբերյալ հետաքննության շուրջ ծագած սկանդալը չի ազդի Իսրայելի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների զարգացմանը:
Այս մասին NEWS.am-ին տված հարցազրույցում հայտարարել է իսրայելցի լրագրող Յոսի Մելմանը՝ «Մաարիվ» թերթում հրապարակված աղմկահարույց հոդվածի հեղինակը:
Ավելի վաղ այս տարի, լրագրող եւ գրող Յոսի Մելմանը հոդված էր տպագրել «Մաարիվ»-ում, որտեղ նշվում էր, որ Իսրայելի պաշտպանության նախարարությունը ստուգում է տեղեկատվությունն այն մասին, որ իսրայելական Aeronautics Defense Systems ընկերության օպերատորները հրաժարվել են կատարել ադրբեջանական կողմի պահանջը եւ ցուցադրել հայկական թիրախներով նոր անօդաչու սարքերի հնարավորությունները:
«Չեմ կարծում, որ ձեր տարածքում աշխարհաքաղաքական իրավիճակը փոխվել է: Այս առնչությամբ դա Իսրայելի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների չի անդրադառնա: Ես այլ կերպ կասեմ `Ադրբեջանը շատ կարեւոր է Իսրայելի համար, բայց այդ դեպքն այնքան վրդովեցնող է, որ անգամ Պաշտպանության նախարարությունը հասկացել է, որ իրենք չեն կարող այս ամենի վրա փակել իրենց աչքերը», — ասել է Մելմանը:
Նա ընդգծել է, որ ադրբեջանական կողմը փորձել է ակնարկել, որ այս դեպքը «թունավորում է հարաբերությունները», սակայն իսրայելական կողմը բացատրել է, որ «իրենք ժողովրդավարական հասարակություն են եւ չեն կարող միջամտել հետաքննությանը»:
Հետաքննության մասին տեղակտվությունը հայտնի դարձավ այն բանից հետո, երբ իսրայելի դատարանը ԶԼՄ-ներին տեղակատվություն փոխանցելու արգելքին հավանություն տվեց:
«Ինչ վերաբերում է դատարանի որոշմանը, ես կարծում եմ, որ դա աբսուրդի թատրոնից է: Որոշումը մինչեւ մարտ կգործի եւ իսրայելական լրատվամիջոցներին արգելում է հետաքքննության մասին հայտնել: Կարծում եմ լրատվամիջոցները կբողոքարկեն այդ որոշումը»,- ասել էնա:
Մելմանն ավելացրել է, որ հրապարակումից հետո նա Ադրբեջանում դարձել է թշնամի, նույնիսկ ադրբեջանական կայքերից մեկում նրան անվանվել են «Հայաստանի գործակալ»:
«Ես ներողություն եմ պահանջում: Նրանք ինձ անվանել են կոռումպացված լրագրող՝ մեղադրելով հայկական լոբբիից կաշառք վերցնելու մեջ: Ես դատի կտամ նրանց զրպարտության համար եւ փոխհատուցման կպահանջեմ», — ասել է նա:
Լրագրողը հավելել է, որ եթե ադրբեջանական լրատվական կայքից ներողություն չստանա, նա բրիտանական դատարան բողոք կներկայացնի:
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 14:10Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա․ Թուրքիայի ԱԳ նախարար
- 12:10Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին
- 14:10Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով
- 14:10Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կանգնի կամ չեզոքացվի՝ որպես ահաբեկիչ․ Մեդվեդև
- 11:10Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆԱ
- 12:10«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»
- 11:00Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով
- 13:10Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին
- 12:10Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նախորդած ընթրիքն ու իր խորհուրդները
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.