Սաուդյան թագավորական ընտանիքի անդամ՝ արքայազն ալ-Վալիդ իբն Թալալ իբն Աբդել Ազիզ ալ-Սաուդը, ով առավել հայտնի է որպես արքայազն ալ-Վալիդ, համարվում է աշխարհի ամենահարուստ մարդկանց մեկը, ում՝ միլիարդների հասնող ունեցվածքը մեծանում է օրեցօր։
Ապագա միլիարդատերը ծնվել է 1955 թվականին, Ջիդդա քաղաքում՝սաուդցի արքայազն Թալալի և լիբանանցի Մոնա ալ-Սոլհիի ընտանիքում։ Ալ-Վալիդի պապը եղել է Սաուդյան Արաբիայի հիմնադիրը՝ երկրի առաջին թագավոր Աբդել Ազիզ իբն Սաուդը, ով արդեն պատկառելի տարիքում կնության է վերցրել Հայոց ցեղասպանության տարիներին փրկված հայուհու՝ Մունայիր անունով։
«Մունայիրը 12 տարեկանում արդեն ներկայացվել է իբն Սաուդին, իսկ շուտով դարձել սաուդցի կառավարչի սիրելի կինը և նրա համար երկու որդի լույս աշխարհ բերել՝ Թալալին և Նավաֆին»,-ասվում է Սաուդյան Արաբիայի հարցերով հայտնի մասնագետ Ջոզեֆ Քեշիշյանի «Իշխանությունն ու իրավահաջորդությունն արաբական միապետություններում, 2008թ» գրքում՝ հայտնում է rusarminfo-ն։
Սաուդցի արքայազն իր պատանեկությունն ու երիտասարդությունն անցկացրել է ԱՄՆ-ում, որտեղ ստացել է Մենլո քոլեջի բակալավրի աստիճան (Աթերթոն, Կալիֆորնիա)։ Բացի այդ, նա մագիստրոսի աստիճան է ստացել Սիրակուզի համալսարանում (Նյու Յորք)՝ PR գծով։ Ավելի ուշ նա փիլիսոփայության դոկտորի աստիճան է ստացել Էկսեթերի միջազգային համալսարանում (Մեծ Բրիտանիա)։
Դեռևս 1980-ականների սկզբին նա սկսել է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ՝ կապեր հաստատելով Արևմուտքի և Սաուդյան Արաբիայի միջև։ Արքայազնի նախաձեռնությամբ ստեղծվել է միջազգային Kingdom Holding Company կորպորացիան, որը զբաղվում է աշխարհում խոշորագույն ներդրումային նախագծերով։
Այնուհետև նա սկսել է մասնաբաժիններ ձեռք բերել խոշորագույն միջազգային ֆինանսական City Group կոնգլոմերատում, News Corporation-ում, AOL-ում, Apple-ում, MCI-ում, Motorola-ում, Fox Broadcasting-ում։ 2011 թվականին նա 300 մլն դոլարի ներդրում է արել Twitter-ում։
2008 թվականին Times ամսագիրը ներառել էր նրան աշխարհի ամենաազդեցիկ 100 մարդկանց ցուցակում, իսկ Forbes-ի վարկածով արքայազնն աշխարհի ամենահարուստ 50 մարդկանցից մեկն է։ 2016 թվականին նրա կարողությունը գնահատվել է 17.3 մլրդ դոլար։
Արքայազնը երբեք պետական պաշտոններ չի զբաղեցրել Սաուդյան Արաբիայում։ Վերջին շրջանում մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ Սաուդյան Արաբիայի թագավորը Իսրայելի հետ հարաբերություններ հաստատելուց հետո մտադիր է միլիարդատեր զարմիկին թագավորության դեսպան նշանակել այդ երկրում, գրում է 1in.am-ը:
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 14:10Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա․ Թուրքիայի ԱԳ նախարար
- 12:10Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին
- 14:10Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով
- 14:10Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կանգնի կամ չեզոքացվի՝ որպես ահաբեկիչ․ Մեդվեդև
- 11:10Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆԱ
- 12:10«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»
- 11:00Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով
- 13:10Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին
- 12:10Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նախորդած ընթրիքն ու իր խորհուրդները
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.