Ադրբեջանի իշխանությունները 2017 թվականի փետրվարին փորձել են համաձայնության գալ Ռուսաստանի հետ՝ առաջարկելով այդ երկրի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինին փոխանակել Ստեփանակերտում ազատազրկված ադրբեջանցի դիվերսանտներ Շահբազ Գուլիևի և Դիլհամ Ասքերովի հետ:
Այս մասին, «Արցախպրես»-ի տեղեկացմամբ, բացահայտումն արել է անձամբ բլոգերը՝ Լապշինը:
«Կարճ հիշեցնեմ, որ այդ երկու անձինք ադրբեջանական ԶԼՄ-ների տարբերակով պարզապես զբոսաշրջիկներ էին, ովքեր որոշել էին այցելել հայերի կողմից վերահսկվող Ղարաբաղում իրենց հարազատների գերեզմաններ: Նրանք Աղդամի շրջանում անցել էին շփման գիծն ու հարազատների գերեզմանների այցելությունը սկսել հայ երեխայի սպանությունից:
Ստեփանակերտում դատական նիստի ժամանակ նրանք պատմեցին, թե երեխան իրենց տեսել է և ստիպված են եղել սպանել, որպեսզի չմատնի: Այնուհետև նրանք վազել են անտառներով, թաքնվել են, ապա դուրս են եկել ինչ-որ գյուղ, սպանել երկու մարդու, ովքեր փորձել են իրենց բռնել: Երրորդ «զբոսաշրջիկին» հայ զինվորականները սպանել էին փոխհրաձգության ժամանակ:
Կարճ ասած, նրանք խաղաղարար «զբոսաշրջիկներ» էին, ովքեր եկել էին Ադրբեջանից՝ այն էլ Կալաշնիկով ինքնաձիգով»,- հիշեցրել է Լապշինը՝ նշելով, որ Արցախի դատարանը նրանց դատապարտել է ցմահ ազատազրկման:
Բլոգերը պատմել է, որ Ադրբեջանն իրեն ձերբակալելուց հետո փորձել է սադրել Ռուսաստանին՝ ասելով, որ եթե այդ երկիրը օգնի «զբոսաշրջիկ-դիվերսանտներին» հետ վերադարձնելու նպատակով Հայաստանի հետ բանակցություններին, ապա դա կարագացնի հենց իր ազատ արձակումը:
«Ռուսաստանի ԱԳՆ շատ բարձրաստիճան մի մարդու խոսքով՝ այդ իրադրությունը հունից հանել է անձամբ Սերգեյ Լավրովին, և Ադրբեջանն այս առաջարկով ուղարկվել է գրողի ծոցը: Ռուսական կողմն ընդհանրապես չէր կարող հասկանալ և ընդունել, թե ինչ կապ ունի ՌԴ և Իսրայելի քաղաքացի Լապշինն ադրբեջանցի դիվերսանտների հետ: Եվ որ ամենակարևորն է՝ ինչի համար Հայաստանը, ում քաղաքացին ես չեմ հանդիսանում, պետք է իմ փոխարեն հանձներ մարդասպաններին:
Ավելի ուշ այդ իրադրության մասին տեղյակ պահվեցին նաև Իսրայելի իշխանությունները, որոնց ևս խիստ զայրացրել էր Ադրբեջանի դիրքորոշումը»,- հայտնել է բլոգերը:
Լապշինը պատմել է, որ պաշտոնական Բաքվի այս ծրագրի մասին առաջին անգամ լսել է Ադրբեջանի գլխավոր դատախազության քննիչի կողմից հարցաքննության ժամանակ:
«Ասել, որ ես պարզապես ապշել էի այս երկրի, ում թաթերում էի հայտնվել, անհեթեթ գործողություններից, նշանակում է ոչինչ չասել: Բավական չէ, որ ես արդեն իսկ այնտեղ ինձ զգում էի որպես աֆղան թալիբ գերի, դեռ մի բան էլ՝ ինձնով առևտուր անելու այս փորձերը:
Ռուսաստան, շնորհակալ եմ սկզբունքայնության համար: Նույնը նաև Իսրայելին: Եվ շնորհակալ եմ Հայաստանին, որ չնահանջեց:
Մարդկային տեսանկյունից ես կարող եմ հասկանալ, որ հազարավոր ադրբեջանցիներ ղարաբաղյան պատերազմի արդյունքում դարձել են փախստական: Ինչպես և հազարավոր հայեր Բաքվից և Սումգայիթից: Ես հասկանում եմ հարազատների գերեզմանները տեսնելու այդ մարդկանց ցանկությունը: Եվ շատ դաժան է, որ Ադրբեջանն արգելում է հայերին այցելել այդ երկիր անգամ զբոսաշրջիկի կարգավիճակով: Նույնն էլ անում է Հայաստանը: Սակայն հանուն ինչի է պետք շփման գիծն անցնել ինքնաձիգներով և կրակել սովորական մարդկանց վրա, ում պատահաբար նկատել են: Սա արդեն զբոսաշրջություն չէ, դա ասում եմ ես, որպես մեծ փորձ ունեցող զբոսաշրջիկ: Սա պարզապես ջիհադ է»,- հայտարարել է Լապշինը:
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 14:10Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա․ Թուրքիայի ԱԳ նախարար
- 12:10Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին
- 14:10Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով
- 14:10Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կանգնի կամ չեզոքացվի՝ որպես ահաբեկիչ․ Մեդվեդև
- 11:10Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆԱ
- 12:10«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»
- 11:00Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով
- 13:10Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին
- 12:10Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նախորդած ընթրիքն ու իր խորհուրդները
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.