Մինչ Հայաստանում արտաքին ու ինտեգրացիոն քաղաքականության ոլորտում քննարկվում է Հայաստան-ԵՄ դեռ չստորագրված համաձայնագրի բովանդակությունը, մեր տարածաշրջանում ընթանում են լրջագույն գործընթացներ, որոնք Հայաստանի համար առնվազն զգուշանալու ու սթափվելու առիթ պետք է հանդիսանան։
Հոկտեմբերի 30-ին Ադրբեջանի մայրաքաղաքում բարձր մակարդակով հանդիսավոր կերպով բացվել է մոտ 900 կմ երկարությամբ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը։ Երկաթուղու շինարարությունը մեկնարկել էր 10 տարի առաջ՝ 2007թ․, որին մասնակցում էին Ադրբեջանը, Վրաստանն ու Թուրքիան։ Հայաստանը շրջանցող այս երկաթուղին տրանսպորտային միջանցք է, որը, գլոբալ առումով Արևելքը Եվրոպային կապող նոր, ավելի կարճ ցամաքային տրանսպորտային ուղի լինելով, էականորեն բարձրացնելու է Ադրբեջանի, Վրաստանի ու Թուրքիայի տրանզիտային ու տնտեսական նշանակությունը՝ հետևաբար նաև քաղաքական կշիռը։
Իսկ նոյեմբերի 1-ին Իրանի մայրաքաղաք Թեհրանում եռակողմ ձևաչափով հանդիպում է տեղի ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի միջև։ Բանակցությունների օրակարգում քաղաքական, տնտեսական, էներգետիկ և տրանսպորտային ոլորտներում երեք երկրների միջև համագործակցությունն էր։ Մասնավորապես քննարկվել են «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի հեռանկարները։ Նոր ճանապարհ, որը Հնդկաստանը կապելու է Բալթիկայի հետ։ Ավելորդ է նշել, որ այս նախագծը ևս շրջանցում է Հայաստանը ու կյանքի կոչվելու դեպքում կխորանա Հայաստանի տրանսպորտային մեկուսացումը, իսկ Ադրբեջանն այդ ոլորտում կդառնա ոչ միայն տարածաշրջանում, այլ նաև դրա սահմաններից դուրս խոշոր ու ազդեցիկ խաղացողներից մեկը։
Հայաստանի գործող իշխանությունների կողմից տրանսպորտային ու էներգետիկ շրջափակումից դուրս գալու գործնական ու արդյունավետ քայլեր չեն նկատվում։ Այդպիսի մեկուսացումն արդեն վերածվում է ազգային անվտանգության խնդրի, որի լուծումը Սերժ Սարգսյանի վարչակարգը չունի ու չի առաջարկում։ Սերժ Սարգսյանի տարածաշրջանային քաղաքականությունը կարելի է տապալված համարել, նրա իշխանության վերջին տասը տարիների ընթացքում Հայաստանը չի կարողացել արդյունավետ ու կառուցողական հարաբերություններ կառուցել Վրաստանի ու Իրանի հետ, միայն լսում ենք բարեկամության ու եղբայրության մասին վերացական հայտարարություններ։ Որևէ խոշոր տրանսպորտային, էներգետիկ կամ այլ տիպի նախագիծ բարեկամաբար տրամադրված երկու հարևանների հետ չի իրականացվել։ 2008թ․ հոկտեմբերի 2-ին Սերժ Սարգսյանը խոստացել էր, որ «առաջիկա տարիների ընթացքում սկսվելու է Իրան-Հայաստան երկաթուղի կառուցվել»: Շուրջ 10 տարիների ընթացքում այս ուղղությամբ որևէ քայլ չի կատարվել, այդ նախագիծը կարելի է տապալված համարել՝ համենայնդեպս Սերժ Սարգսյանի իշխանության օրոք։ Չի հաջողվում նույնիսկ «Հյուսիս-հարավ» բետոնապատ ավտոմայրուղու կառուցումն ավարտել, որն Իրանը Հայաստանի ու Վրաստանի վրայով Եվրոպային կապող կարևոր օղակ է։
Թուրքիայի հետ «Հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտությունից» հետո հարաբերությունների ճգնաժամն էլ ավելի է խորացել և այդ հարաբերություններն ավելի վատն են, քան 2009թ․-ից առաջ։ Իսկ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ճգնաժամն էլ ավելի է սրվել, մի քանի անգամ աճել է լարվածությունն ու զոհերի թիվը սահմանին։ Բռնկվել է 2016թ․ Ապրիլյան պատերազմը։
Դերենիկ Մալխասյան
«Պոլիտիկա կենտրոն»
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.