Ռուսաստանում հոկտեմբերի 14-ին ձերբակալված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները երեք պայթուցիկ սարքի կիրառմամբ հարձակում էին նախապատրաստել Ֆիլիպ Կիրկորովի համերգի ժամանակ, որը տեղի է ունեցել Մախաչկալայում հուլիսի 6-ին։ Այդ մասին հայտնում է RBK-ն՝ հղում կատարելով Անվտանգության դաշնային ծառայությանը մոտ կանգնած աղբյուրներին:
Ահաբեկչության փորձը չի հաջողվել իրականացնել: Թե ինչն է կանգնեցրել ահաբեկիչներին, դրա պատճառները լրատվամիջոցի զրուցակիցները չեն նշել:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ծրագրվող ահաբեկչության նույն օրը խմբի 30-ամյա ղեկավար Գաբիբուլա Խալդուզովն առաջարկել է երկու մյուս գրոհայիններին գնալ քաղաքային զբոսայգի և այնտեղ հարձակում գործել ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների վրա և խլել նրանցից զենքը, ինչից հետո հեռանալ դեպքի վայրից:
Զրուցակիցները հայտնել են, որ խմբի անդամներից ամեն մեկն իր հետ պայուսակ է վերցրել, որի մեջ դրել են երեք դանակ և կացին: Զբոսայգում ահաբեկիչները հետապնդել են ոստիկաններին, սակայն նրանց կրկին չի հաջողվել իրականացնել հարձակումը՝ շրջակայքում մեծ քանակությամբ մարդկանց պատճառով, ինչպես նաև այն պատճառով, որ իրենք՝ իրավապահները, երկար ժամանակ զրուցելիս են եղել երկու կանանց հետ:
Ահաբեկիչները ձերբակալվել են Մոսկվայում և Մախաչկալայում շաբաթ՝ հոկտեմբերի 14-ին:
Իրավապահ մարմինների աշխատակիցներն ընդհանուր առմամբ ձերբակալել են չորս մարդու. նրանք բոլորը եղել են Դաղստանից: Նրանք աշխատել են Մախաչկալայում գտնվող շինհրապարակներում, իսկ 2017 թվականի հուլիսին համացանցի միջոցով հավատարմության երդում են տվել ԻՊ-ի առաջնորդին:
- 13:10Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները
- 11:10ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով տեղյակ ենք՝ Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել
- 15:10Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը
- 13:10Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն
- 14:10Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով
- 14:10Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և Գրանադայի սկզբունքները աղավաղելու ցանկացած փորձ
- 13:10Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդումայի պատգամավոր
- 14:10Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերությունների մասին
- 15:10Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատրաստ լինելու մասին
- 15:10Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկրաինական ԶՈւ
04.05.2024 | 15:10
04.05.2024 | 14:10
04.05.2024 | 13:10
04.05.2024 | 12:10
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.