«Առավոտ» թերթը իր խմբագրականում գրում է. «Ավարտվեց Սարգսյան-Ալիև հերթական հանդիպումը: Ի՞նչ է դրա բովանդակության մասին հայտնի իրականում: Գրեթե ոչինչ: Հայաստանի նախագահն ասել է, որ պայմանավորվել են լարվածությունը թուլացնելուն ուղղված քայլեր անել:
Ադրբեջանի նախագահը երեկ ոչինչ չի ասել, բայց հենց Բաքու վերադառնա, կսկսի խոսել այն մասին, թե ինքը խստորեն պահանջել է դուրս բերել հայկական զորքերը բոլոր «օկուպացված» տարածքներից, իսկ այնուհետև կհավաստիացնի իր ժողովրդին, որ «իրենց հողերը» անպայման «կազատագրվեն»: Երևի Ադրբեջանի բնակչության մեծամասնությունը հավատում է այդ քարոզչությանը, թե չէ ի՞նչ իմաստ կունենար 25 տարի շարունակ նույն սնամեջ խոստումները բաշխելը:
Հայաստանի հասարակությունը, որը դաստիարակվել և ապրում է համեմատաբար ավելի ազատ պայմաններում, ճիշտ հակառակը՝ հավատում է միայն վատ, հոռետեսական և աղետալի լուրերին:
Այսօր մեր լրատվամիջոցները, հավանաբար, հանդես կգան հետևյալ վերնագրերով՝ «Սարգսյանն ու Ալիևը պայմանավորվել են 5 շրջան հանձնելու մասին», «Լավրովի տխրահռչակ ծրագիրը մտնում է ուժի մեջ», «Տարածքային զիջումներն այլևս իրականություն են»: Քանի որ մեր քաղաքացիների մեդիագրագիտությունը բավականին ցածր մակարդակի վրա է, մարդիկ «սեղմում են» նման վերնագրեր ունեցող վերլուծությունների վրա, իսկ ոմանք նույնիսկ հաճույք են ստանում դրանք կարդալիս:
Դարձյալ կարելի է փաստել՝ եթե մարդիկ այդքան դյուրահավատ չլինեին, ապա ոչ մի իմաստ չէր ունենա նրանց գայթակղիչ վերնագրեր մատուցելը: Ասենք. «Վերջ, որոշված է՝ 18 թվականին Սերժ Սարգսյանը դառնում է վարչապետ»: Մի քանի օր անց նույն լրատվամիջոցում. «Վերջ, որոշված է՝ Սերժ Սարգսյանը 18 թվականին չի դառնում վարչապետ»: Երկու վերնագրերի հավաստիությունը զրոյական է, փոխարենը դրա մասին հետաքրքիր է կարդալ:
Ընդհանրապես, մեզանում մարդիկ հակված են հավատալու ֆանտաստիկ լուրերին: Օրինակ՝ եթե նրանց ասես, որ Հայաստանում փոթորիկ է սպասվում, նրանք այդ լուրը ոչ մի կասկածի տակ չեն դնի: Ոչ միայն չեն դնի, այլև կավելացնեն իրենց մանրամասները. ոչ միայն փոթորիկ է, այլև երկրաշարժ, Ատոմակայանից ռադիոակտիվ նյութերի արտահոսք և այլն: Ճիշտ է, տվյալ պարագայում այս «բանահյուսության» մեջ իրենց լուման ունեցան կրթության և գիտության նախարարության որոշ պաշտոնյաներ:
Իրականում սա քամու որոշակի ուժգնացում էր որոշ մարզերում: Ընդ որում, ոչ աննախադեպ: Ի դեպ, մասնագետներն ասում են, որ ներկայիս Հայաստանի տարածքում փոթորիկներ, մրրիկներ, թայֆուններ և ցունամիներ չեն եղել: Հուսանք՝ չեն էլ լինի»:
«Առավոտ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
- 12:11Ինչպես են մարդկանց գազան դարձնում
- 11:24Ղարաբաղյան շարժման ստվերոտ կողմերը-1
- 11:56Ինչո՞ւ ԵԽԽՎ-ում նախագահը չխոսեց ՌԴ-ի կողմից Ադրբեջանի սպառազինման մասին
- 10:45«Արա, առաջ իրենք էլ էին ապրում, մեզ էլ էին թողում, որ ապրենք». Կհաջողվի՞ «քցել» Եվրոպային
- 10:45Արդարադատության նախարարության պատասխանը ՀՀ–ում նույնասեռական ամուսնությունների թույլատրման մասին
- 10:45Իշխանությունն ուզում է «աննկատ» Ղարաբաղը տա թուրքերին, դրա համար տարկետման թեման է բարձրացնում
- 12:27Կանչում են ապրիլյան պատերազմի մասնակից զինծառայողներին, որ հոգեբանորեն ճնշե՞ն… հայրենասիրություն, բան…
- 11:2950 տարի առաջ, ինչպես և հիմա, ոչ ոք չէր հավատում պաշտոնական ոչ մի բառի
- 10:45Մեր հասարակությունը հավատում է միայն աղետալի լուրերին. ի՞նչ է եղել իրականում Ժնևում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.