Թուրքական gazeteduvar.com.tr կայքում հրապարակվել է լրագրող Ազիզ Յաղանի հոդվածը «Քարավան 1915» ֆիլմի մասին: Ֆիլմում ներկայացված է հայերի տեղահանությունը՝ թուրքական պետական քաղաքականության թեզերով: Հոդվածը ներկայացնում է akunq.net-ը:
«Ֆիլմում ասվում է․«Առանց որևէ հետին մտքի` տեղահանության որոշում կայացվեց, որը ողբերգության վերածվեց, որի պատասխանատուն սույն որոշումը կայացրած անձինք չեն»։ Դեր Զորում գտնվող մի ճամբարում 1915 թ. կատարված, վրանների և հայերի ծանր դրությունը ներկայացնող պատկերը վերակենդանացնելու փոխարեն` ռեժիսորը նախընտրել է ցույց տալ սպիտակ ու մաքուր վրանների շրջակայքի հայերին։
Վերջապե՜ս։ «Հայկական հարցի մասին ճշմարտությունը ոչ մի կերպ չկարողացանք ներկայացնել աշխարհին» մտքին ի պատասխան մի ֆիլմը նկարահանվեց։ Դա իրականացրեց ռեժիսոր Իսմայիլ Գյունեշն՝ «Քարավան 1915» անունը կրող իր ֆիլմով։ Արդեն էկրաններին է հայտնվել այդ ֆիլմը, որում ներկայացվում է 1915 թ․ 200 հայ կանանց ու երեխաների՝ Գիրեսունից (Կերասուն) դեպի Հալեպ 900 կմ ձգվող ճանապարհը ոտքով կտրել-անցնելու տառապագին ճամփորդությունը։ Ֆիլմում բոլոր հայերը թուրքերեն գիտեն, միմյանց հետ կա՛մ թուրքերեն են խոսում, կա՛մ էլ՝ հայերենով տրված հարցին թուրքերենով, իսկ թուրքերենով տրված հարցին էլ հայերենով պատասխանում։
Ոչ միայն ցեղասպանություն տերմինը չկիրառող, այլև անգամ «տեղահանության» փոխարեն «ցեղի աքսոր» եզրը շրջանառության մեջ մտցնել փորձող և դրա մասին քննարկումներին սկիզբ դրած այս ֆիլմը գուցե և կարողանա այս տերմինը ընդունել տալ ոչ միայն ՄԱԿ-ին, այլև՝ ողջ աշխարհին։ Անհրաժեշտ է նաև հետևել և տեսնել, թե ի՞նչ կարող է փոխել այս ֆիլմը` 1915 թվականի ընթացքի և հետևանքների թեմայի առումով։ Հայերի քարավանը պետական պաշտոնական փաստաթղթի համաձայն` հանձնվում է մեկ այլ հսկիչի, որն այն ընդունում է` դարձյալ հիմնվելով պաշտոնական փաստաթղթի վրա։ Իսկ ահա այն, ինչ տեղ է ունենում, կատարվում է այդ ճանապարհորդության ընթացքում։
Ֆիլմում թեև ափսոսանք են հայտնում հայերի տեղահանության համար, բայց վերջինս ներկայացվում է որպես անհրաժեշտություն։ Այնտեղ պատմվում է, որ ոտքով ճանապարհն անցնելու ամբողջ ընթացքում քարավանի անվտանգությունն ապահովելու համար Օսմանյան պետությունը պատրաստ է եղել և ցանկություն է ունեցել մոբիլիզացնել ձեռքի տակ եղած բոլոր միջոցները, սակայն պատերազմական պայմանները դա թույլ չեն տվել, մինչև իսկ պետական հիմնարկներն են անկարող եղել պաշտպանվել ավազակախմբերի հարձակումներից։ Պատմվում է նաև, որ տեղահանությունը չի կատարվել օսմանցի զինվորների միջոցով, այլ` պայմանագրեր են կնքվել տեղացի փոխադրողների հետ, որոնց էլ հանձնվում էին քարավանները, այսպիսով՝ ֆիլմում անգամ բացառվում էր զինվորների կողմից հայ կանանց ու երեխաներին վնաս հասցնելու հավանականությունը։
Ֆիլմում պատկերվում է, թե իբր հայերի քարավանը ճանապարհի ամբողջ ընթացքում երբեք սովի չի մատնվել, որ իբրև թե ճանապարհ են ընկել խոհարարով, սպասքով, կաթսայով, Գիրեսունի ջրով, ալյուրով և ուտելիքի այլ պաշարով։ Նույնիսկ երեխաներին են ողջ-առողջ տեղ հասցվել։ Այնտեղ ներկայացվում է, որ իբր քարավանի վրա հարձակվողներն ու հայերին թալանողները, ողջակիզողները հայ և դիարբեքիրցի (ֆիլմում չի ասվում, թե դրանք քուրդ ավազակախմբեր են) ավազակախմբերն են եղել (չերքեզ ավազակախմբեր էլ չկան ֆիլմում), և որ քարավանի անվտանգությունն ապահովողները հայ կանաց ու երեխաներին պաշտպանել են` սեփական կյանքը վտանգի ենթարկելով, ձեռքը ջարդված մի ծեր կնոջ համար մնալու ապահով տեղ են փնտրել, կանանց կյանքն ու պատիվը երբեք վտանգի չեն ենթարկել, քարավանը տեղափոխողների նկատմամբ հայերի զայրույթին ըմբռնումով են մոտեցել։ Ֆիլմի հատկապես հետաքրքիր դրվագներից է այն դրվագը, որում օսմանցի փաշան իբր գորովանքով շոյում է ողջ-առողջ Հալեպ հասցված քարավանի ճանապարհին ծնված երեխայի դունչը։
Ֆիլմում ուշադրություն են գրավում նաև այն տեսարանները, որոնցում Հալեպ հասած քարավանից առաջ մեկ այլ քարավանն էլ ապահով տեղ էր հասել, հայ երեխաներին խնամելու և կրթություն տալու նպատակով քարավանների մեջ դաստիարակչուհիներ են որոնում, քարավանում գտնվողներին հարցնում են, թե արդյոք ճանապարհորդության ընթացքում վնաս չեն կրել, իսկ բողոքների դեպքում, մեղավորներին արդարադատության առաջ կանգնեցնելով` պատժում են: Վերջին կադրերից մեկում էլ «օձի» հետ ունեցած խնդիրը «հիմնովին» լուծվում է, քարավանները թալանած անձինք Հալեպում պատժվում են Սալիմի կողմից և այլն։
Ռեժիսորը նաև ներկայացնում է, որ կորած հայ կանանց առնվազն մի մասը ճանապարհին հանդիպած մեկի հետ սեփական կամքով է զվարճանալու գնում, այսինքն՝ տղամարդու հետ փախչում է, ոչ թե` անհետանում։ Հայանուշը Գիրեսունում ամուսնու թաքցրած` ջրից ապակյա մի մեծ տարայի մեջ լցնելով` դժվարությամբ տեղափոխած է լինում այն և «Սա պահի՛ր» ասելով` իր աղջկան՝ Սյուզանին է տալիս, ապա` Սալիմին մի ապտակ հասցնում, ինչը կարող էր ոչ միայն իր աղջկա՝ Սյուզանի, այլ նաև՝ բոլոր հայ, ասորի, լազ, հույն և Պոնտոսի հույն կանանց ճակատագրերը հարցականի տակ դնել։ Ֆիլմն այդ կանանց ու երեխաների ճակատագրերի համար պատասխանատու չի համարում քրդերին. քարավաններով տեղափոխվողների ճակատագրի համար` քուրդ ավազակախմբերին, իսկ տներում մնացածների համար՝ քուրդ հարևաններին։ Ֆիլմում ասվում է հետևյալը․ «Առանց որևէ հետին մտքի` տեղահանության որոշում կայացվեց, որը ողբերգության վերածվեց, որի պատասխանատուն սույն որոշումը կայացրած անձինք չեն»։
Ֆիլմի վերջում պատկերված այդ ապտակը ռեժիսորի առաջին համարձակությունը չէ. նրա իրական համարձակությունը դրսևորվում է այն դրվագում, երբ Թալեաթ փաշան վիճում է պաշտոնյաների հետ։ Ֆիլմը հատկապես Դիարբեքիրին (կարծում եմ` քրդերին) է անդրադառնում։
Եթե քարավանների անվտանգությունը Օսմանյան պետությունը չէր կարողացել ապահովել, չնայած իբր անկեղծորեն ուզում էր դա, ինչպես ներկայացվում է ֆիլմում, այդ դեպքում ինչու՞ պետությունը հայերին չթողեց իրենց տներում: Թուրքական գյուղեր էլ են ներկայացվում ֆիլմում, որտեղ ցույց է տրվում, որ թուրք գյուղացիները շարունակում էին ապրել իրենց առօրյայով։ Եթե թուրք գյուղացիներն այդքան հանգիստ էին, իրենց գործն էին անում դաշտերում ու պարտեզներում, իսկ ձեռքը ջարդվելու դեպքում այն բուժելու նպատակով տրված գումարը ընդունելիս նույնիսկ այն շատ են համարում, ի՞նչպես է ստացվում, որ հայ կանանց ու երեխաների «տեղահանության» պատճառներին չեն անդրադառնում։
Դեր Զորում գտնվող մի ճամբարում 1915 թ. կատարված, վրանների և հայերի ծանր դրությունը ներկայացնող պատկերը վերակենդանացնելու փոխարեն` ռեժիսորը նախընտրել է ցույց տալ սպիտակ ու մաքուր վրանների շրջակայքի հայերին։ Ռեժիսորը, այնուամենայնիվ, գեղեցիկ լուծում է գտել` թռչունների խռնված երամը ցուցադրելով, ինչպես նաև՝ մինչ ֆիլմի ավարտը միմյանց ձեռքը բաց չթողած քրոջն ու եղբորը ներկայացնելով։
1915 թ․ հայերի գլխին եկածների հարցով հետաքրքրվողներին խորհուրդ կտամ դիտել այս ֆիլմը, որը նկարահանվել է «Բոլորը թող արխիվի փաստաթղթերրը հանեն» մտայնությամբ և խորհրդականների հսկողությամբ։ Ֆիլմը աչքաթող չպետք է արվի, պետք է դիտվի և քննարկվի։ Մարդկանց նման` հասարակություններն էլ հիշողություն ունեն, և 1915 թ․ թուրք հասարակության կողմից երեխաներին և թոռներին փոխանցած այդ օրերի հիշողության, իրականության տերերը հուսով եմ ուշադրությամբ կդիտեն այս ֆիլմը: Կցանկանայի, որ ֆիլմը քննարկվեր նաև հոդվածների միջոցով։ Ֆիլմերի, հոդվածների քննարկումը խիստ արժեքավոր է։
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 14:10Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա․ Թուրքիայի ԱԳ նախարար
- 12:10Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին
- 14:10Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով
- 14:10Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կանգնի կամ չեզոքացվի՝ որպես ահաբեկիչ․ Մեդվեդև
- 11:10Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆԱ
- 12:10«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»
- 11:00Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով
- 13:10Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին
- 12:10Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նախորդած ընթրիքն ու իր խորհուրդները
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.