ԱՄՆ Մերիլենդի համալսարանի գիտնականները հայտնել են, թե որոնք են 10 ամենաանարդյունավետ ախտորոշիչ պրոցեդուրաներն ու բուժման մեթոդները, գրում է Science Alert պորտալը։
Հետազոտողները PubMed բժշկական ու կենսաբանական հրապարակումների տվյալների բազայում փնտրել են հոդվածներ, որտեղ հանդիպում էր «չափազանցված գործածում» հասկացությունը, նաեւ հիշատակումներ «ավելորդ, անհամապատասխան ու ոչ պարտադիր» բուժման միջոցների մասին։ Որոնման միջոցով գտել են ավելի քան երկու հազար արդյունք, որոնցից էլ ի վերջո 122 զեկույց են առանձնացրել։ Այդ զեկույցներում խոսվում է այն դեպքերի մասին, երբ թերապիան հիվանդին կարող է ավելի շատ վնաս տալ, քան օգուտ։
Այդ ցանկում ընդգրկվել են․
Տրանսէզոֆագեալ էխոկարդիոգրաֆիան՝ ինվազիվ պրոցեդուրա, որը թույլ է տալիս կերակրափողի միջով հետազոտել սիրտն ու անոթները ։ Չնայած այս ախտորոշիչ մեթոդը համարվում է առավել ճշգրիտ, քան սովորական էլեկտրասրտագրությունը, բայց այն կապակցված է հիվանդի համար որոշակի ռիսկերի հետ, այդ թվում անեսթեզիայի պատճառով։
Թոքերի համակարգչային տոմոգրաֆիա—անգիոգրաֆիա ։Այս պրոցեդուրան շնչառական խնդիրներով հիվանդների մոտ թոքային զարկերակի թրոմբոզի ախտորոշման համար է։ Չնայած այս մեթոդը շատ ճշգրիտ է՝ դրա կիրառումը որոշակի ռիսկեր է պարունակում հիվանդների համար, օրինակ նա ստիպված է լինում սպասել, մինչեւ կազատվի սարքը, իսկ նրա վիճակն այդ ընթացքում կարող է վատանալ։ Բացի այդ՝ այդ պրոցեդուրայի ընթացքում հիվանդը ճառագայթման որոշակի չափաբաժին է ստանում։
Քներակի ՈՒՁՀ եւ ստենտավորում։ Վերլուծությունը ցույց է տվել, որ դեպքերի 90 տոկոսում քներակի ու առհասարակ վզի անոթների ուլտրաձայնային հետազոտությունը նշանակվում է այն հիվանդներին, որոնք մոտալուտ ինսուլտի նշաններ չունեն։ Արդյունքում զարկերակների ստենտավորման (անոթների բացվածքի լայնացում) վիրահատությունները անհիմն հաճախ են իրականացվում։ Հաշվի առնելով վիրահատական միջամտության ռիսկերը՝ հոդվածագրերը ենթադրել են, որ դեպքերի մեծ մասում հնարավոր էր շրջանցել նման միջամտությունը։
Թթվածնային թերապիան թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության դեպքում անօգուտ է, քանի որ հիվանդների թոքերին չի օգնում ավելի լավ աշխատել, չի լավացնում նրանց ինքնազգացողությունն ու կյանքի որակը, եզրակացրել են հետազոտողները։
Հակաբիոտիկներ չափից հաճախ նշանակելը։ Դեպքերի մոտ կեսում հակաբիոտիկները նշանակում են առանց անհրաժեշտության, ինչը բարձրացնում է հիվանդների առողջության համար ռիսկը, նաեւ նպաստում այդ դեղորայքի հանդեպ կայուն միկրոօրգանիզմների տարածմանը։
Շագանակագեղձի հեռացում PSA անալիզի (Շագանակագեղձի քաղցկեղի բիոմարկեր) վատարդյունքների պատճառով։ Վիճակագրությունը վկայում է այն մասին, որ այն հիվանդները, որոնց շագանակագեղձը հեռացվել է PSA վատ արդյունքների պատճառով, ու նրանք, ովքեր վիրահատության չեն ենթարկվել, շագանակագեղձի քաղցկեղից մահացության նույն մակարդակն ունեն։ Հաշվի առնելով վիրահատության հետ կապակցված բոլոր ռիսկերը՝ հետազոտության հեղինակները համարում են, որ շատ դեպքերում դրանք գերազանցում են միջամտության հնարավոր օգուտները։ Այդ նույն պատճառով՝ գիտնականները կարծում են, որ PSA անալիզներից առհասարակ պետք է հրաժարվել։
Ծնկի հոդի կտրված մենիսկի հեռացման վիրահատությունը նույնպես անօգուտ է, եզրակացրել են գիտնականները։ Այն չի ազատում տհաճ ախտանշաններից ։ Այդ դեպքում շատ ավելի արդյունավետ ու անվտանգ ռազմավարություն են համարվում կոնսերվատիվ բուժումն ու ռեաբիլիտացիայի մեթոդները։
Համակարգչային տոմոգրաֆիայի գործածումը ցանկացած շնչառական ախտանշաններիդեպքում։ Եթե հիվանդը չունի լուրջ ախտանշաններ, որոնք սպառնում են նրա կյանքին, համակարգչային տոմոգրաֆիա անելն անիմաստ է։ Նախ՝ ՀՏ սկանավորումը դժվար թե ազդի բուժման ելքի վրա, բացի այդ, այն կարող է կեղծ դրական արդյունք ունենալ ու մասնագետներին մոլորության մեջ գցել։
Ստացիոնարում գտնվող հիվանդների համար սննդային աջակցությունը։ Թերսնուցումն ու սննդարար նյութերի պակասը վնասակար են ցանկացած հիվանդի համար, բայց սննդային աջակցությունը չի բարձրացնում ծանր հիվանդների ապաքինման հավանականությունը ու չի կրճատում հիվանդանոցում մնալու ժամանակը։ Ավելին՝ որոշ դեպքերում սննդային աջակցությունն ավելի շատ վնաս է պատճառում, քան օգուտ։
Սրտի տոմոգրաֆիա։ Վերջին տասնամյակում սրտի տոմոգրաֆիա սկսել են եռակի հաճախ անել, քան նախկինում։ Որպես կանոն դա միայն հանգեցնում է հիվանդանոցում ավելորդ ժամանակ անցկացնելուն ու ավելորդ միջամտությունների։
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.