44-ամյա Ջոն Թեյլորը միշտ հարևաններին տարօրինակ էր թվում՝ տղամարդը պահում էր մոտ 30 կենդանի՝ ներառյալ շների, որոնք բառացիորեն լցրել էին նրա տունը: Սակայն ոչ ոք չէր կարող պատկերացնել, թե նա ինչ սարսափելի գաղտնիք էր թաքցնում բոլորի աչքի առաջ: Մեծ սառցախցիկում, որը գտնվում էր խոհանոցում, 9 ամսվա ընթացքում դրված էր 16-ամյա Լեաննայի մարմինը: Ոչ ոք այդ մասին չէր իմանա, եթե մի օր սառցախցիկը չկոտրվեր, հաղորդում է Mirror-ը:
Երբ սառցախցիկը կոտրվել էր, տղամարդը մարմինը գցել էր անտառը՝ փաթեթավորելով այն 20 փաթեթներում:
Թեյլորը հարձակվել էր աղջկա վրա 2000թ. նոյեմբերին, երբ նա Լիդսում Սբ. ծննդյան խանութներից տուն էր վերադառնում: Տղամարդը նրան փաթաթել էր ընկերության (որտեղ նա աշխատում էր) թիկնոցի մեջ և կապել նրա աչքերը մինչև իր տուն հասնելը: Տղամարդը խոստովանել է, որ ծրագրում էր բռնաբարել զոհվածին, սակայն հետո հրաժարվել էր այդ մտքից: Մինչև այժմ հայտնի չէ, թե ինչ էր տեղի ունեցել հետո:
Անչափահասի անհայտացումից հետո ոստիկանությունը խուզարկություններ է անցկացրել 10 հազարից ավելի տներում և 40 կեղտաջրատարներում, սակայն որոնումները ոչ մի արդյունք չէին տվել: Լեաննայի մարմինը գտել էին միայն 10 ամիս անց՝ ոչ շատ խորը գերեզմանում, անտառում: Փորձաքննությունը ցույց է տվել, որ այդ ամբողջ ժամանակվա ընթացքում նրան պահել էին սառցախցիկում:
«Զոհվածի մարմինը փաթաթված էր տասը պլաստիկ փաթեթների միջև, մատրյոշկայի նման: Ձեռքերը կապված էին մի քանի փողկապներով, իսկ վզին շան վզակապ էր: Վերևից վերմակ էր, որի վրա մենք գտանք շան բուրդ»,- ասում է տեսուչ Գրեգգը:
Բոլոր հանցանշանները մատնացույց էին անում Ջոնին, ով այն ժամանակ ազատվել էր շնից՝ դրա գլուխը կալսելով մսաղացում և թաղելով հետին բակում: Սկզբնապես տղամարդը խոստովանել էր, որ առևանգել է Լեաննային, սակայն հերքել էր սպանությանն իր մասնակցությունը, պնդելով, որ աղջիկն ինքն է իր գլխով հարվածել: Դատարանում նա փոխել էր իր ցուցմունքները և ընդունել իր մեղքը: Արդյունքում նրան դատապարտել էին երկու ցմահ ազատազրկման:
Ոստիկանությունը մտավախություն ունի, որ Թեյլորն շատ ավելի շատ մարդ է սպանել: Այսպես, նրան կասկածում են վերջին 20 տարիներին կատարված ևս չորս սպանության մեջ: Նրա զոհերի թվում է մարմնավաճառ Իվոնն Ֆիտտը:
Աղբյուր` Փաստինֆո
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.