Գրիպի հերթական սեզոնը մոտենում է: Արդեն ընթացիկ հոկտեմբերի կեսին այն կհամարվի բացված:
ՀՀ առողջապահության նախարարությունը վստահեցնում է, որ նախապատրաստվում են դրան՝ բաշխելով եւ պլանավորելով անելիքները: Առաջիկայում նաեւ հրավիրվելու է աշխատաժողով՝ բուժաշխատողների մասնակցությամբ, որպեսզի գրիպի սեզոնին ընդառաջ տրվեն անհրաժեշտ ցուցումները:
ԱՆ հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման ազգային կենտրոնի փոխտնօրեն Լիլիթ Ավետիսյանը armtimes.com-ին ասաց, որ հանրապետությունում դեռեւս չկա գրիպի հարուցիչ եւ առայժմ գործ ունենք այլ շնչառական վարակների հետ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նախնական որոշակի կանխատեսում արդեն ունի, թե գրիպի ինչ հարուցիչներ կարող են շրջանառվել եւ իրազեկել է երկրներին: Լիլիթ Ավետիսյանը դրա վերաբերյալ մանրամասներ չհայտնեց՝ ասելով, որ վերջնական եզրակացություն ԱՀԿ-ն դեռ չի հրապարակել:
Նախարարության մասնագետը նաեւ ներկայացրեց ավանդական խորհուրդները, թե հանրությունն ինչ կերպ կարող է խուսափել սուր շնչառական վարակներից, այդ թվում՝ գրիպով հիվանդանալուց: Նա ընդգծեց, որ այդ վարակների տարածման հարցում շատ մեծ է մարդու դերը:
ՄՆԱԼ ՏԱՆԸ
Կարեւոր է, որ վարակված մարդը մեկուսանա եւ խուսափի հասարակական վայրերում գտնվելուց: «Այսինքն՝ մարդը պետք է հասկանա, որ ինքը կարող է լինել վարակի աղբյուր եւ դուրս չգա»,- ասաց Լիլիթ Ավետիսյանը: Բացի այդ, սուր շնչառական վարակներով հիվանդ անձանց հարկավոր չէ խնամել ամբողջ ընտանիքով: Այդ գործը պետք է ստանձնի հարազատներից մեկը, ընդ որում՝ հիվանդի մոտ գնալիս անպայման դիմակ կրի:
ԻՆՉՊԵՍ ԴԻՄԱԿ ԿՐԵԼ
«Մենք նաեւ հորդորում ենք դիմակը ճիշտ կրել: Վերջերս փողոցում երկու հոգու տեսա, որոնք դիմակով էին: Իհարկե, եթե դա չի առնչվում մեկ այլ հիվանդության, ապա սուր շնչառական վարակների դեպքում բաց օդում լինելիս պետք չէ դիմակ կրել: Դրա անհրաժեշտությունը առաջանում է, եթե հիվանդի հետ սերտ շփման մեջ եք՝ նույն փակ սենյակում եք, իրար կողքի եք նստած»,- նկատեց մեր զրուցակիցը:
ՉԲԱԶՎԵԼ ԻՆՔՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՄԲ
Մասնագետը խորհուրդ է տալիս անպայման դիմել բժշկի, եթե առկա են սուր շնչառական հիվանդությունների նշաններ եւ չզբաղվել ինքնաբուժմամբ. «Թե չէ շատերն առաջին օրից, եթե մի քիչ հազում են, հակաբիոտիկ են խմում: Հետո, հերիք չէ, հակաբիոտիկը վիրուսի վրա չի ազդում, դեռ մի բան էլ հակամանրէային կայունության է նպաստում, եւ արդեն ի հայտ են գալիս խնդիրներ: Բարդանում է վիճակը, կարող է թոքաբորբ առաջանալ կամ մեկ այլ խնդիր: Որպեսզի նման բան տեղի չունենա, անպայման հորդորում ենք դիմել մասնագետի եւ նրա խորհուրդներով բուժում ստանալ»:
Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման ազգային կենտրոնի փոխտնօրենը հիշեցրեց, որ բարդացած հիվանդության դեպքում հիվանդին օգնելը դառնում է դժվար:
ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՈՐԵՐՈՐԴ ՕՐԸ ԴԻՄԵԼ ԲԺՇԿԻ
Լիլիթ Ավետիսյանի տեղեկացմամբ, սուր շնչառական վարակով հիվանդների համար բժշկին դիմելու ճիշտ օր հասկացություն գոյություն չունի: Կա հայտնի ասացվածք՝ գրիպը բուժելու դեպքում այն անցնում է 1 շաբաթում, չբուժելու դեպքում՝ յոթ օրում: Գուցե դա նաեւ նշանակում է, որ հիվանդությունից 7 օր ա՞նց է պետք անհանգստանալ:
«Դա օրից չի կախված: Հիվանդությունը տարբեր մարդկանց մոտ տարբեր կերպ է ընթանում: Մեկի իմունիտետն ավելի բարձր է, ուժեղ օրգանիզմ ունի, մյուսի մոտ՝ թույլ է: Անգամ եթե հիվանդության ընթացքը թեթեւ է, պետք է խորհրդակցել բժշկի հետ»,- պատասխանեց նախարարության մասնագետը:
«Հնարավոր է մարդը չգիտի, որ ունի խրոնիկ հիվանդություն, ինչը կարող է սրանալ եւ վատանցնել հիվանդի վիճակը: Օրինակ՝ դիաբետով, թոքերի, քթի եւ հարակից խոռոչների, սիրտ-անոթային հիվանդություններով անձինք պետք է ավելի լուրջ մոտենան, որովհետեւ երբ դրանց գումարվում է սուր շնչառական հիվանդությունը, նրանք դա ավելի ծանր են տանում»,- մանրամասնեց տիկին Ավետիսյանը:
ՀԻՎԱՆԴ ԵՐԵԽԱՅԻՆ ՉՈՒՂԱՐԿԵԼ ԴՊՐՈՑ ԿԱՄ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ
Այս եւ մնացյալի մասին առողջապահության նախարարությունը տարբեր առիթներով բարձրաձայնել է: Լիլիթ Ավետիսյանն արձանագրում է, որ թեպետ բնակչության տեղեկացվածությունը բավական մեծացել է, բայց այսպես ասած հիվանդ լինելու կուլտուրան չի զարգացել: Մարդիկ ինչպես շարունակում են հիվանդ վիճակում դուրս գալ հանրային վայրեր, այնպես էլ երեխաներին ուղարկում են կրթական հաստատություններ:
«Ես չգիտեմ՝ դա ինչից է գալիս, ծնողի անհոգություն չեմ կարող ասել, որովհետեւ մեր ժողովուրդը շատ ուշադիր է երեխաների նկատմամբ: Գուցե չեն ուզում, որ երեխաները բացակայեն, գուցե մանկապարտեզահասակներին տանը խնամելու հնարավորություն չկա: Հազարումի խնդիր կա: Բայց ծնողներն էլ պիտի գիտակցեն, որ երեխային չի կարելի հիվանդ վիճակում տանել դպրոց կամ մանկապարտեզ՝ առաջին հերթին հանուն երեխայի առողջության, որովհետեւ նա պետք է պառկած վիճակում լինի, պետք է անընդհատ հեղուկներ ընդունի, նրա ձեռքերի հիգիենան պիտի ապահովվի»,- հիշեցրեց մասնագետը:
ԳՐԻՊԻ ԴԵՄ ՊԱՏՎԱՍՏՈՒՄ
Գրիպից պաշտպանվելու ուղեցույց ներկայացնելիս՝ առողջապահության նախարարությունը չի հիշատակում կամ գրեթե չի հիշատակում պատվաստումների հնարավորության մասին: Լիլիթ Ավետիսյանն այս առնչությամբ պարզաբանեց, որ դա ցուցվում է ռիսկի խմբերին. «Պատվաստումը շատ սպեցիֆիկ բան է: Պետք է մարդը հետազոտվի եւ բժիշկը որոշի՝ արդյոք նրան ցուցվա՞ծ է տվյալ պատվաստումը: Պատվաստումների լայն միջոցառում անելու համար պետք է լուրջ հիմքեր ունենալ: Մենք այս պահին դեռեւս նման հրահանգ չունենք ո՛չ ԱՀԿ-ից, ո՛չ էլ իրավիճակն է դա թելադրում»:
Գրիպի դեմ պատվաստումներն իրականացվում են անվճար՝ պետպատվերի շրջանակում: Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանից տեղեկացրեց, որ առողջապահության նախարարի հրամանով այս ամսվա ընթացքում կսկսեն պատվաստումները՝ առաջնահերթ թիրախային խմբերի շրջանում: «Այս պահին բանակցություններ ենք վարում, որ 60,000 դեղաչափը շուտ ներկրվի»,- ասաց նա:
Անցյալ տարի գրիպի դեմ պատվաստվել է 60 հազար մարդ, նախանցյալ տարի՝ 15 հազար: Այս կտրուկ տարբերությունը, ինչպես պարզաբանվեց, պայմանավորված է ձեռք բերված պատվաստանյութի քանակով:
- 13:05FOTON աշխարհահռչակ մակնիշի մեքենաների վաճառքը` Հայաստանում
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.