«Կայացվելու են որոշումներ, որոնցով փորձելու են կրճատել բարձրաստիճան պաշտոնյաների թիվը՝ ավելի կենտրոնանալով անմիջական աշխատանք իրականացնող մասնագետների արդյունավետության բարձրացման վրա»: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այդ մասին այսօր ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Նրա դիտարկմամբ՝ զինվորական ծառայության մեջ չափազանց կարևոր է ռոտացիոն մոտեցումը, որպեսզի նաև բարձրագույն սպայական պաշտոններ զբաղեցնող անձինք պարբերաբար փոխեն իրենց աշխատանքի ուղղությունը, ոլորտը, ինչը թույլ է տալիս ձևավորել կարող ուժեր՝ զինուժի խնդիրները լուծելու համար:
«Այս օրերին մի շարք փոփոխություններ տեղի ունեցել են ու առաջիկա օրերին ևս լինելու են նման փոփոխություններ։ Դրանք կրում են ռոտացիոն տեղաշարժի, այսինքն՝ մեր ներսում աշխատանքի արդյունավետության բարձրացման խնդիր, որևէ այլ բան դրա մեջ ման գալ, իրոք, պետք չէ», — ասաց Վիգեն Սարգսյանը՝ հավելելով, որ դա բնական գործընթաց է ցանկացած ծառայության մեջ:
Անդրադառնալով ՊՆ գնումներին՝ նախարարը նշեց, որ այս տարի գնումների անվանացանկն առանց զգալիորեն փոփոխելու, առանց ապրանքատեսակների քանակների վերանայման, միջինում 10 տոկոսի խնայողություն են ունեցել նախորդ տարվա գնումների համեմատ:
«Բանակին մատակարարող գործարարը պետք է վստահ լինի, որ ինքն արդար և հավասար դաշտում է գործում: Այն փաստաթղթերը, որոնք ներկայացնում են մատակարարվող ապրանքի հետ, պետք է լինեն գերճշգրիտ, այսինքն՝ որևէ կեղծիք այդտեղ չի ներվելու, հետևողական ենք լինելու այդ հարցում: Մեզ մատակարարվող ապրանքը պետք է լինի շուկայականից ցածր գնով, որովհետև մենք մեծ գնորդ ենք և ունենք այդ իրավունքը: Մենք միաժամանակ պետք է վստահ լինենք, որ որակ-գին հարաբերակցության մեջ մեր Զինված ուժերը, զինվորը չի տուժում, ստանում է որակյալ, լավ ապրանք և ժամանակին»,- նշեց Վիգեն Սարգսյանը:
Նրա խոսքով՝ գրեթե զրոյի են հասցրել կանխավճարները բոլոր այն ոլորտներում, որտեղ կանխավճարը հիմնավոր չէ:
«Հասնելու ենք նրան, որ կանխավճարների դաշտը բոլորի համար լինելու է հստակ, եթե որևէ ապրանքատեսակ նախատեսում է կանխավճար, ապա այդ կանխավճարը ներառված է լինելու գնման հայտարարության մեջ, ոչ թե տրվելու է հաղթած ընկերությանը զարտուղի ճանապարհով: Կարևոր սկզբունք է թափանցիկության ապահովման տեսակետից»,- ընդգծեց նախարարը:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.