Հայաստանում են գտնվում Ռուսաստանի կրթության եւ առողջապահության նախարարները: Կրթության նախարարը Մոսկվայի Լոմոնոսովի համալսարանին կից դպրոց է բացել եւ հայտարարել, որ պետք է ավելացնել Երեւանի ռուսական բուհերում սովորող հայ ուսանողների թիվը: Ռուսաստանի առողջապահության նախարարն էլ խոստանում է հայ միգրանտների համար բժշկական ապահովագրություն ապահովել:Հայաստանում է Մեծ Բրիտանիայի Եվրոպայի եւ Ամերիկայի հարցերով նախարարը: Նախքան Երեւան այցը նա հայտարարել է, որ խոսելու է ներդրումների, Հայաստանում խորհրդարանական համակարգին աջակցելու եւ բանակում մարդու իրավունքների մասին:Ամեն երկիր Հայաստանում իր շահն ունի, եւ այն մեծանում է տարածաշրջանային տրանսֆորմացիաների ակտիվացմանը զուգահեռ: Բոլորը ցանկանում են Հայաստանից իրենց ցանկալի բան լսել:
Ռուսները փորձում են հավաստիացում լսել, որ Հայաստանը «չի դավաճանի», իսկ Արեւմուտքը ցանկանում է լսել, որ Հայաստանը եվրոպական ընտանիքի անդամ է:Հայաստանի հանդեպ հետաքրքրությունն իրոք մեծանում է, իսկ Երեւանում դեռ բավարար չափով չի գիտակցվել դա: Հայաստանում շարունակում են իրենց դիտարկել պատմության ու քաղաքականության կողնակում՝ համարելով, որ ամեն ինչ այլ մայրաքաղաքներում է որոշվում, իսկ Հայաստանը կարող է միայն ընտրել, թե ում հրահանգները կատարի: Չնայած աստիճանաբար ընկալում է ձեւավորվում, որ եկել է սեփական պայմաններն ու պահանջներն առաջ քաշելու ժամանակը:Մինչ այժմ Հայաստան եկող արտասահմանցի պաշտոնյաները հիմնականում Ղարաբաղի, պատերազմի սպառնալիքի եւ տարածաշրջանային անվտանգության մասին էին խոսում՝ կարծես վախեցնելով Հայաստանին եւ պատերազմի սպառնալիքի տակ որոշումներ պարտադրելով: Հիմա այնպիսի տպավորություն է, որ այդ հարցերը հանվել են օրակարգից:
Թե Ռուսաստանը, թե Արեւմուտքը, թե մյուսները կարծես թե ղարաբաղյան թեման մի կողմ են թողել, դադարեցրել են Հայաստանին վախեցնելը եւ սկսել դիտարկել այն ավելի լայն տարածա-ժամանակային համատեքստում: Չի բացառվում, որ դա ուղեկցվում է անվտանգության որոշակի երաշխիքներով:Հայաստանում քաղաքականությունն առայժմ սահմանափակվում է ֆիզիկական սահմաններով: Հայերը սովորել են ապրել «իմ տունն իմ ամրոցն է» սկզբունքով: Այդ ժամանակներն անցել են, սահմաններն այլեւս անսասան չեն, եւ նոր սահմանները ձեւավորվում են սուբյեկտների պահանջներին ու ներուժին համապատասխան:20-րդ դարի սկզբին պետության եւ անգամ վարչական տարածքի բացակայությունը հայերին թույլ չտվեցին դառնալ տարածաշրջանային բաժանման սուբյեկտ, որը տեղի ունեցավ հայկական տարածքների հաշվին: Այժմ հայերը պետություն ունեն, որոշ չափով քաղաքականություն, տեսլական, երազանքներ՝ քաղաքականության օբյեկտից սուբյեկտի վերաճելու համար:Հայերի երազանքները նույնպես իրականանում են:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.