lragir.am-ը գրում է
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներ Նալբանդյանի ու Մամեդյարովի հանդիպումն ու համանախագահների հայտարարությունը փաստում են, որ համենայնդեպս բավական տեսանելի ապագայում բանակցություններ չեն լինելու:
Խոսք է գնում նախագահների հնարավոր հանդիպում կազմակերպելու եւ ԱԳ նախարարների հանդիպումները շարունակելու մասին, որոնց ժամանակ պետք է վստահության պայմաններ ստեղծվեն բանակցությունները վերսկսելու, նախեւառաջ՝ իրավիճակի դեէսկալացիայի համար:
Համանախագահների հայտարարության մեջ բացակայում է Վիեննայի պայմանավորվածությունների հիշատակումը: Դա հետաքննության կամ վստահության մեխանիզմների տեղակայման հարցն է, որ նաեւ համարվում էր Հայաստանի նախապայմաններից մեկը:
Նալբանդյան-Մամեդյարով հանդիպման նախօրեին ՀՀ ԱԳ նախարարը սկանդալային հայտարարություն արեց Ադրբեջանին «անվտանգությանը չսպառնացող տարածքները վերադարձնելու» հարցը քննարկելու մասին:
Իր հերթին, հայտարարվեց, որ Ադրբեջանը համաձայնվել է համանախագահների որոշակի պայմաններին՝ «առարկայական բանակցություններ» սկսելու համար, որի տակ ենթադրվում է նաեւ տարածքների հարցը, որը միշտ պնդել է Բաքուն: Ալիեւի ռազմաշունչ ելույթը ՄԱԿ-ի ամբիոնից «ամբողջացրեց» իրավիճակը: Հայաստանում տեսակետներ հնչեցին, որ Ալիեւը շուտով պատերազմ է սկսելու, նրա շանտաժն անցավ, եւ Հայաստանը հրաժարվեց իր նախապայմաններից:
Թե ինչ պայմանների է համաձայնվել Ադրբեջանը, եւ ինչ նախապայմաններից է նահանջել Հայաստանը՝ չի բարձրաձայնվում, ՀՀ ԱԳՆ խոսնակն ասում է, որ այդ տեղեկատվությունը ենթակա չէ հրապարակման:
Ինչ է իրականում կատարվում: Ըստ ամենայնի, գործ ունենք «բանակցային իմիտացիայի» հերթական սցենարի կամ սխեմայի հետ, որտեղ Հայաստանը կրկին նվաստ դերում է, հաշվի առնելով Նալբանդյանի հայտարարությունը եւ Վիեննայի օրակարգի բացակայությունը համանախագահների հայտարարությունում:
Իր հերթին, Ալիեւի նույն այդ ռազմաշունչ ելույթը ՄԱԿ-ի ամբիոնից ոչ այլ ինչ էր, քան անկյուն քշվածի ելույթ, որը տողատակում ոչ թե պատերազմի սպառնալիք էր, այլ փակուղային իրավիճակի եւ Ադրբեջանի պահանջների անտեսման արձանագրում: «Բանակցային գործընթացի» նոր փուլում նա պետք է պահպանի դեմքը, իհարկե հայերի զիջողության ֆոնին, քանի որ սահմանել է շատ բարձր նշաձող:
Այս նոր փուլը սակայն տարբերվում է նախորդ երկու տասնամյակների տրամաբանությունից եւ ենթակա է մեծ տարածաշրջանում տեղի ունեցող կտրուկ փոփոխությունների տրամաբանությանը: Այս զարգացումները Հայաստանին հնարավորություն են տալիս մեծացնել մանեւրի դաշտը ավելի լայն խնդիրների համատեքստում:
Ընդհանրապես, ներկայում Հայաստանը եւ հայկական խնդիրները հայտնվում են մի իրավիճակում, երբ Հայաստանի դերը կարող է բարձրանալ, եւ նրա կարիքը սկսեն զգալ տարածաշրջանում խոշոր խաղացողները, այդ թվում, որքան էլ զարմանալի թվա՝ Թուրքիան: Բանն այն է, որ Իրաքում քրդական անկախության հանրաքվեն իր նշանակությամբ ավելին է, քան այդ ժողովրդի ինքնորոշումը: Քրդական հանրաքվեն ըստ էության տարածաշրջանի 100-ամյա ստատուս-քվոյի փլուզման սկիզբն է, այդ թվում՝ ռուս-թուրքական պայմանագրերի, որոնցով էլ Հայաստանի տարածքները բաժանվեցին Թուրքիայի ու Ադրբեջանի միջեւ:
Այդ ստատուս-քվոյի «արդյունք» պետությունները, մասնավորապես Սիրիան, Իրաքը, Թուրքիան եւ նաեւ Ադրբեջանը կանգնում են փլուզման հեռանկարի առջեւ:
ՄԱԿ գլխավոր ասամբլեայում Սերժ Սարգսյանն իր ելույթը սկսեց Արցախով եւ անցում կատարեց հայ-թուրքական արձանագրություններին, Անկարային հարաբերությունների հաստատման հարցում ժամանակ տալով մինչեւ 2018-ի գարուն: Դա նշանակում է, որ Թուրքիան կամ պետք է հրաժարվի իր նախապայմաններից, այն է՝ Ադրբեջանի պահանջներից, այդ թվում տարածքային, կամ Հայաստանը չեղարկում է արձանագրությունները:
Դա ինքնիշխա՞ն քայլ էր, կարո՞ղ է Հայաստանը պահել այս քաղաքականությունը, թե՞ ի վերջո ամեն ինչ հանգելու է նեղ իշխանական առեւտրին:
Հայաստանում շատերի համար կարող է մեղմ ասած անհավանական թվալ, որ նոր իրավիճակում Թուրքիան կարող է ունենալ Հայաստանի կարիքը: Այդ մտածողությունը գալիս է անցյալի ողբերգական իրադարձությունների հետեւանք «ոտքերը վերմակի չափով մեկնելու» համոզմունքից: Այդ մտածողությունն էլ հանգեցրել է նրան, որ քաղաքականության նման օրինաչափությունները չեն ընկալվում:
Ադրբեջանում ու Թուրքիայում դա շատ լավ են հասկացել, եւ նրանց շանտաժն ու հռետորաբանությունն ուղղված է այդ գիտակցությունը խորացնելուն: Եվ նույնիսկ ներկայիս վիճակում, երբ այդ երկու երկրները հայտնվել են օդից կախված վիճակում, երբ հսկայական հնարավորություններ են ստեղծվել հայկական ազգային խնդիրներն արդյունավետ սպասարկելու համար, Հայաստանի քաղաքական ղեկավարությունը կարող է հայտարարել, որ քննարկում է Ադրբեջանին տարածքներ վերադարձնելու խնդիր:
Խաղը բարդանում է, եւ այս խաղում պարզվելու է հայկական համարժեքությունը նոր հնարավորություններին ու մարտահրավերներին:
Մանրամասն` այստեղ
- 14:10Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան
- 12:10ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
- 12:10Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը
- 11:10Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ընթացքը․ Վազգեն Մանուկյան
- 15:10Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա
- 13:10Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման համակարգերի դուռը, ու նաև բոլոր նրանց, ովքեր սխալմամբ իրենց ապահով են զգում
- 13:57Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին
- 12:59Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար
- 2:20Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն», մյուս կողմից զինվորին մեղադրում են «սահմանը խախտելու» համար. Վրթանեսյան
- 12:10Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հարցը լուծել ռազմական ճանապարհով. Փաշինյան
04.05.2024 | 12:10
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.