Ստեփանակերտի օրվա և քաղաքի անվանակոչման 94-րդ տարեդարձի կապակցությամբ այսօր` առավոտյան, Ստեփան Շահումյանի անվան օղակաձև պուրակում տեղի է ունեցել բազմաբնույթ միջոցառումներ՝ նվիրված մայրաքաղաքի տոն օրվան։
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` քաղաքի օրվա առիթով ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, Արցախի Թեմի Առաջնորդ Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, Երևանից ժամանած պատվիրակությունը Երևանի քաղաքպետի տեղակալ Դավիթ Օհանյանի գլխավորությամբ, պետական այլ բարձրաստիճան այրեր, ստեփանակերտցիներ ծաղիկներ և ծաղկեպսակներ են դրել Ստեփան Շահումյանի հուշարձանի պատվանդանին, ում պատվին 94 տարի առաջ ԼՂԻՄ նախկին մարզկենտրոնը անվանակոչվել է:
Այնուհետև ներկաները ծանոթացել են Ստեփան Շահումյանի անվան օղակաձև պուրակում կազմակերպված «Խաղաղություն Արցախին» խորագրով ցուցահանդես-վաճառքին:
Վերածննդի հրապարակում տոնական տրամադրությունն ապահովում էին տարբեր մշակութային ու սպորտային միջոցառումների մասնակիցները. դրանք կազմակերպել են Ստեփանակերտի քաղաքապետարանը` համագործակցելով տարբեր գերատեսչությունների հետ:
Երեխաների մասնակցությամբ Վերածննդի հրապարակում տեղի է ունեցել նկարչություն ասֆալտի վրա, ինչպես նաև պլեներային նկարչություն, մարզամշակութային տարբեր միջոցառումներ:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության բաժնի պետ Կարինե Հարությունյանը մեզ հետ զրույցում ասել է, որ քաղաքի օրվան նվիրված միջոցառումների ծրագրի շրջանակներում մայրաքաղաքի տարբեր հատվածներում կկազմակերպվեն համերգներ:
«Երեկոյան Ստեփանակերտի մշակույթի պալատում տեղի է ունենալու «Հին ու նոր Ստեփանակերտ» խորագրով լուսանկարների ցուցահանդես-մրցույթ»,-նշել է Կ. Հարությունյանը:
Մայրաքաղաքին նվիրված միջոցառումները կավարտվեն Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում այսօր կայանալիք տոնական համերգով:
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.