ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը եւ ԱԺ «ԵԼՔ» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն այսօր մեկնում են Բաքու` մասնակցելու Եվրանեսթ ԽՎ-ի սոցիալական, մշակույթի, կրթության եւ քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովի կողմից կազմակերպած համաժողովին` նվիրված կանանց առողջության եւ գենդերային հավասարության խթանմանը:
Բացի հայաստանյան պատվիրակությունից, միջոցառմանը մասնակցելու են Եվրանեսթ ԽՎ-ում ազգային պատվիրակությունների անդամներ, Եվրոպական Խորհրդարանի պատգամավորներ, Բաքվում հավատարմագրված դեսպանատների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Ի՞նչ վտանգներով կարող է հղի լինել այս այցը եւ առհասարակ այցի հետ կապված Բաքվում ինչ տրամադրություն է տիրում: Հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցեց ադրբեջանագետ ԱՇՈՏ ՄՈՎՍԻՍՅԱՆԻ հետ:
Ըստ մեր զրուցակցի, ի տարբերություն ադրբեջանական կողմի, Հայաստանը մասնակցում է Բաքվում կազմակերպվող որոշ միջազգային համաժողովների։ Ա. Մովսիսյանը հիշեցերց, որ դեռեւս 2015 թվականի Երեւանում կազմակերպված Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի նիստին Բաքուն հրաժարվել էր մասնակցությունից. «Ինչ վերաբերում է հայ պատվիրակների անվտանգությանը, ապա չեմ կարծում, որ նրանց անվտանգությանը սպառնացող որեւէ բան կարող է տեղի ունենալ Բաքվում, քանի որ գտնվելու են ադրբեջանական հատուկ ծառայությունների խիստ վերահսկողության տակ։ Բաքվում հասկանում են, որ եթե հայ պատգամավորների գլխից մեկ մազ անգամ պակասի, ապա այն կվերածվի միջազգային սկանդալի, ընդհուպ Բաքուն կարող է զրկվել միջազգային նման միջոցառումներ հյուրընկալելու իրավունքից։ Այս առումով կարող ենք հանգիստ լինել»,— նշեց ադրբեջանագետը եւ նկատեց, որ Ադրբեջանում առկա է ազգայնականների ստվար խումբ, որը դեմ է հայերի հետ ամեն տեսակի շփման, այդ թվում նաեւ` հայերի այցին Բաքու. «Երեկ ադրբեջանական ասպես կոչված «Ղարաբաղի ազատագրության կազմակերպության» ակտիվիստները հավաքվել էին Բաքվի Հեյդար Ալիեւի անվան միջազգային օդանավակայանում, որպեսզի բողքի ցույց կազմակերպեն հայ պատվիրակների՝ Բաքու այցի դեմ։ Նման երեւույթների կրկնությունը բացառված չէ, բայց դրանք չեն կարող վտանգ հանդիսանալ»,- ընդգծեց Աշոտ Մովսիսյանը։
Ինչ վերաբերում է Բաքվում հայ պատվիրակների ելույթների օրակագին, ապա Աշոտ Մովսիայնը կարծում է, որ ինչ օրակարգով էլ հայ պատգամավորները գնան, մի բան պարզ է` ադրբեջանան իշխանությունը այս հարթակը օգտագործելու է որպես հակահայկական քարոզչություն իրականացնելու, Հայաստանին ինչ-որ հարցերում մեղադրելու համար ընձեռնած միջոց. «Կարծում եմ` մեր պատգամավորները պետք է պատրաստ լինեն համարձակությամբ պատասխանելու դրանց։ Թեեւ վեհաժողովը նվիրված է կրթության, քաղհասարակության, մշակույթի ընտանիքի եւ նման հարցերի՝ Ադրբեջանական կողմից արդեն կան հայտարարություններ, որ վեհաժողովի ժամանակ իրենք բարձրացնելու են արցախյան հարցը»,- եզրափակեց ադրբեջանագետը։
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 14:10Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա․ Թուրքիայի ԱԳ նախարար
- 12:10Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին
- 14:10Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով
- 14:10Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կանգնի կամ չեզոքացվի՝ որպես ահաբեկիչ․ Մեդվեդև
- 11:10Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆԱ
- 12:10«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»
- 11:00Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով
- 13:10Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին
- 12:10Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նախորդած ընթրիքն ու իր խորհուրդները
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.