Երեկ Քրեական գործերով Վերաքննիչ դատարանում դատական նիստը սկսվեց «բազարով» նիստը վարող դատավորների եռյակը փոփոխության էր ենթարկվել. նախագահող դատավորն Արմեն Դանիելյանն էր, ինչքան հասկացանք, Մանուշակ Պետրոսյանի փոխարեն նիստին մասնակցում էր Սերժիկ Ավետիսյանը: Փաստաբանները չէին հասկանում` ինչ է կատարվում. Կրոմվել Գրիգորյանն ասաց, թե` կարելի էր գոնե նիստի սկզբում բացատրություն տալ, թե ինչի հետ է սա կապված փոփոխությունը: Ավետիսյանն էլ թե` նման բաներ հնարավոր են. շատերն արձակուրդի մեջ են, երկու դատավոր թոշակի է անցել և թափուր տեղեր կան, այսուհետ նման դեպքերը պետք է խուճապ չառաջացնեն:
Գործը, որը լսվում էր դատավոր Դանիելյանի նախագահությամբ, դասական թրաֆիկինգ էր. Գոհար Կիրակոսյանը քննությամբ պարզված ոմն Ալիի և ՀՀ քաղաքացի Ագապի Ասոյանի հետ ստեղծել են հանցավոր կազմակերպված խումբ և 2004թ. ընթացքում խարդախությամբ հավաքագրել են ՀՀ քաղաքացիներ և Թուրքիայի Տրապիզոն քաղաքում աշխատելու պատրվակով, ենթարկել սեռական պարտադրանքի: Գործով պատասխանող էր ճանաչվել Ագապի Ասոյանը, սակայն նա դատական նիստին ներկայացված չէր:
Դատավարությունը սկսվեց դատավորների ինքնաբացարկի միջնորդությամբ:
Միջնորդության մեջ նշվում էր` քանի որ ամբաստանյալնների վերաբերյալ նախորդ դատական նիստում 2006թ.-ին դատավճիռը կայացրել է Արմեն Դանիելյանը պաշտպանական կողմը գտնում է, որ նա չի կարող անաչառ լինել և կատարում է մեղադրողի պատվերը: Դատարանը հեռացավ որոշում ընդունելու:
«Ավետիսյան Սերժիկը պրիմիտիվ սխալներ է թույլ տալիս և հաստատ բողոքը չի կարդացել, դա զգացվում էր նրա խոսքից և սպասում ենք, որ կկարդան դաժան ու անգրագետ դատավճիռ: Մեր հիբրիդային օրենքով հազիվ էլ այսքան սպասենք: Օրենքի հիմքը ֆրանսիական է`ռուսական ու ամերիկյան ծաղկաքաղով լրացված»,- ասաց պաշտպան Գրիգորյանը:
Դատարանը 90 և 313 հոդվածներով անհիմն համարեց ներկայացված ինքնաբացարկները և մերժեց:
Գայանե Մելքոնյանի պաշտպան Աննա Ջուվանովան նշեց, որ իր պաշտպանյալը նույն արարքի համար 2-րդ անգամ է պատժվում: 2004-ի դեպքերն ու փաստերը կցվել են 2009-ի դատավարությանը և նույն որոշմամբ դատել են Գայանեին, իսկ կալանքի ժամանակը հաշվում են 2009թ, բայց Մելքոնյանը կալանքի տակ է 2006-ի սեպտեմբերի 30-ից: Ըստ նրա` Գայանեն դատապարտվել է ազատազրկման նախկինում 4, ապա 7 տարի ժամկետներով:Նա խնդրեց դատարանին միջնորդել որպես պատասխանող հարցաքննման կանչեն գործով անցնող Նաիրա Սանոսյանին (նշեց, որ Վճռաբեկ դատարանում իր այս միջնորդությունը մերժել են, և Սանոսյանը չի կանչվել):
«Չորս ատյան է քննել այս գործը և չորսում էլ սխալ որոշում է կայացվել`Առաջին ատյան, Վերաքննիչ, Վճռաբեկ, Շենգավիթ: Մի տեղ նշվում է, թե Գայանեն Նաիրայի միջնորդությամբ է Գյումրիից Թուրքիայի Տրապիզոն քաղաք տեղափոխել Լիլիթ Հարությունյանին, եթե միջնորդել է, ուրեմն համագործակցել է Գայանեի հետ, իսկ մի այլ դատարանում էլ նշվեց, որ Նաիրան տուժող է, ոչ թե համագործակցող: Գայանեն 12 տարեկան աղջիկ ունի, որին 6 տարի անմիջական չի խնամել և այս փաստերի հիման վրա խնդրում ենք ազատ արձակել նրան»,- ասաց Ջուվանովան:
Այնուհետև խոսեց ամբաստանյալ Գայանե Մելքոնյանը. «Նաիրան, չգիտես ինչի մնաց անպատիժ: Մինչև իմ հետ ծանոթանալը, նա լավ էլ գիտեր Թուրքիայի ճանապարհը, նույնիսկ ամուսնացած է եղել թուրքի հետ:Նրա թիկունքին մեկը կա կանգնած, նա լավ էլ Թուրքիայից տեղյակ էր, էլ ինչի պիտի ինձ նայեր, լավ թուրքերեն էր խոսում, մի քանի անգամ էլ անօրինական ձևով գնացել էր, իրեն «դեպորտ» էին արել, էդ ո՞վ տվեց էդ մի քանի անձնագրերը դրան, բա՞ էդ վիզաները…հինգ տարվա սխալին վերջապես լուծում տվեք, իմ պատիժը կրել եմ, հանեք ինձ էստեղից: Ես Նաիրային չեմ խաբել ու տարել Թուրքիա, ո՞նց կարող են 40 տարեկան կնոջը խաբել, հո՞ դեռատի 18 տարեկան աղջիկ չի, և եթե կինը չուզի, նրան ոչ մեկ սեռական բռնության, կամ պարտադրանքի չի կարող ենթարկել: Իմ գործով սխալը գնաց հենց սկզբից: 2006-ի սեպտեմբերի 30-ին ինձ ձերբակալել են Էջմիածնում բարեկամի տանը հյուրընկալվելիս, գիշերով, ես պիժամայով էի նույնիսկ, շորերս հագա ու տարան, իսկ գործերիս մեջ գրած է, թե ինձ ձերբակալել ու բերման են ենթարկել Գ.Նժդեհ չգիտեմ ինչ հասցեից…….»:
Դատական նիստը ընդհատվեց աշխատանքային օրվա ավարտի պատճառով:
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.