Շուրջ մեկ տարի առաջ ոստիկանության պարեկապահակետային գնդի գրավման գործով 41 տուժողներից է նաև ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ գումարտակի հրամանատար Գեղամ Խաչատրյանը:
Վերջինը, հիշեցնենք, տուժող է անցնում նաև հայտնի «տոնածառի գործով»: Նա մեկն էր այն բազմաթիվ ոստիկաններից, որն այդ գործով դատապարտված, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանի դեմ տվել էր ցուցմունքներ:
Aysor.am-ը ներկայացնում է մեղադրական եզրակացության այն հատվածը, որտեղ այս ոստիկանը ցուցմունք է տվել: Նա պատմել է, որ «Սասնա ծռերի» կողմից ՊՊԾ գրավման օրը՝ հուլիսի 17-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, դուրս է եկել ՊՊԾ գնդից և շրջել Երևան քաղաքի տարբեր հատվածներում՝ ստուգելու գումարտակի շրջիկ ծառայություն իրականացնող աշխատակիցների ծառայությունը:
Նա ժամը 06.00-ի սահմաններում գտնվել է «Զվարթնոց» օդանավակայանում, երբ իրեն է զանգահարել 4-րդ հատուկ գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Գևորգ Զաքարյանը և տեղեկացրել, որ զինված անձինք հարձակում են գործել ՊՊԾ գնդի վրա և գտնվում են ներսում:
Օդանաակայանից ՊՊԾ գնդի տարածք է հասել ու տեսել է բազմաթիվ ոստիկաններ: Ասել է՝ իրեն տեղեկացրել են, որ մոտ 30 զինված անձինք «ԿռԱԶ» մակնիշի ավտոմեքենայով հարվածել են գնդի դարպասին, կոտրել այն, ներխուժել գնդի տարածք ու զենքի սպառնալիքով այնտեղ են պահել ծառայություն իրականացնող ոստիկաններին:
Իր ցուցմունքում ներկայացրել է, որ ոստիկանության ծառայողներով Խորենացի փողոցի կամրջի մոտից սկսել են փակել փողոցը, որպեսզի զինված անձինք չկարողանան դիմել փախուստի:
Գնդի գրավման օրերին, նրա խոսքով, ինքը ծառայություն է իրականացրել շրջակայքում և գնդի տարածք մուտք չի գործել: Ոստիկանության ծառայողների ու շտապօգնության բժիշկների՝ պատանդ ընկնելու մասին տեղեկացված եղել է:
Նաև տեղյակ է եղել, որ հարձակման ժամանակ սպանվել է ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալ Արթուր Վանոյանը, իսկ մի քանի օր անց դիպուկահարի արձակած կրակոցից սպանվել է գնդին հարակից տարածքում ծառայություն կատարող ոստիկան Յուրի Տեփանոսյանը:
Գեղամ Խաչատրյանի ցուցմունքում ուշագավ է հատկապես այն, որ իր աշխատասենյակի չհրկիզվող պահարանից իր հավաքած գումարները անհետացել են, ավելին, հայտնել է, որ իրեն պատկանող պայուսակում շուրջ 1 մլն գումար է գտել:
Խաչատրյանը, մասնավորապես, նշել է, որ ՊՊԾ գնդի տարածքում մասնակցել է դեպի վայրի զննությանը, որի ընթացքում 4-րդ հատուկ գումարտակի միջանցքում տեսել է փոքր մետաղյա չհրկիզվող պահարանը, որը մինչ այդ եղել է իր աշխատասենյակում:
Նա ցուցմունքում պատմել է, որ պահարանի դուռը կոտրված է եղել, իսկ պահարանի միջից բացակայել են իրեն պատկանող, իր ավտոմեքենայի վաճառքից ստացած՝ 3.500 ԱՄՆ դոլար, 340.000 ՀՀ դրամ, 600 կամ 700 եվրո գումարները:
Բացի այդ, զննության ընթացքում գնդի հրաձգարանում էլ հայտնաբերվել է իր կապույտ պայուսակը, որը դարձյալ մինչ այդ եղել է իր աշխատասենյակում: Այդ պայուսակում էլ հայտնաբերվել է մոտ 1.000.000 ՀՀ դրամ, կապոցով կապած՝ 116.000 ՀՀ դրամ գումարները: Իսկ պայուսակում գտնված իր աշխատանքային նոթատետրում ձեռագիր գրառումներ են արված եղել:
Մասնավորապես, գրված են եղել անձանց անուններ՝ դրանց դիմաց ՀՀ դրամ, եվրո և դոլար անվանական արժեքով գումարների վերաբերյալ նշումով: Խաչատրյանն ասել է, որ այդ գրառումներն իրեն անծանոթ են եղել:
Գումարի կորստի մասին է իր ցուցմունքում նշել նաև այս գործով տուժող ճանաչված մեկ այլ ոստիկան՝ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 5-րդ գումարտակի հրամանատար Վարդան Մովսիսյանը: Վերջինը նույնպես մասնակցել է դեպքի վայրի զննությանը ու տեսել է, որ իր աշխատասենյակում գտնվող երկաթյա պահարանի դուռը կոտրված է, իսկ պահարանից բացակայել են իր 850.000 ՀՀ դրամ և 500 ԱՄՆ դոլար գումարները:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.