SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, երեկ՝ հուլիսի 15-ին ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 21-ամյա Լյովա Պ.-ն Ոստիկանության կենտրոնական բաժին հայտնել է, որ ինքը «Օդնոկլասնիկ» սոցկայքով ծանոթացել է մի աղջկա հետ, մի քանի օր շփվել, որից հետո երեկ հանդիպել է նրան: Լյովա Պ.-ն հանդիպման թեժ պահին պարզել է, որ դա ոչ թե աղջիկ է, այլ տրանսսեքսուալ, ով Սարյան փողոցի շենքերից մեկում իրենից գումար է վերցրել, պայմանով, որ բողոք չներկայացնի: Արդեն այսօր՝ հուլիսի 16-ին Ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի համայնքային ոստիկանության բաժանմունքի և ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի և 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները, դարանակալելով Սարյան փողոցի 20/1 շենքի մոտ, այդ շենքի բնակարաններից մեկից Ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել Աշտարակ քաղաքի բնակիչ 32-ամյա Պողոս Ա.-ին և Աբովյան քաղաքի բնակիչ 19-ամյա Հայկ Դ.-ին: Պարզվել է, որ նրանք իրենց բնակարանում Լյովա Պ.-ին դանակի սպառնալիքի տակ են պահել և հափշտակել վերջինիս մոտ եղած գումարը: Բնակարանի զննությամբ հայտնաբերվել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը, ինչպես նաև՝ Լյովա Պ.-ի գումարը: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Դադայանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.