Եթե ինչ–որ մեկը, ով արդեն հասել է նշված տարիքին և այդ մասին չի էլ մտածել, ուրեմն նրան չմտածելու մեջ մեղադրել չի կարելի. հնարավոր է` մտածմունքը վատ մտքեր ծներ։
Այսօր լեգենդար երգիչն 93 տարեկան է, իր տարիքի մասին խոսում է այնպես, ինչպես ֆրանսիացիներն են սովորաբար արտահայտվում այդ մասին. «Ես չեմ ծերացել, պարզապես տարիքս է ավելացել»։
Հավերժ երիտասարդ մնալու գաղտնիքը (որը չի լինում) չգիտի նույնիսկ Ազնավուրը, սակայն նա գիտի առողջ մնալու գաղտնիքը։ Ահա դրանցից մի քանիսը։
«Չափից շատ հիմարություններ չանել»։ Ուշադրություն դարձրեք` հիմարությունները պատժելի չեն, բայց կարևոր է, որ դրանց թիվը քիչ լինի։ Իհարկե, այդպիսի արարքները երբեմն ոգեշնչում ու ջերմացնում են, բայց դժվար է որոշել «շատ» ու «քիչ» հիմարություն անելու սահմանագիծը։
Անգլիացի դասականն ասում էր. «Օրական չորս հազար մարդ է անցնում Լոնդոնյան կամրջով, և նրանց մեծ մասը հիմար է»։
Թե որքան մարդ է օրական անցնում Կիևյան կամրջով, ոչ ոք չի հաշվել։ Բայց որքան էլ կազմի նրանց թիվը, ուզում ես հավատալ, որ մեծ մասը խելացի և գիտակից մարդիկ են, որոնք սակավաթիվ հիմարություններ են անում, ինչը զգալիորեն պետք է նպաստի երկարակեցությանը։
Երևանցիները, ինչպես գիտենք, քայլում են ոչ միայն Կիևյան կամրջով, և նրանք, ովքեր այդ կամրջով չեն անցնում, լավ կլիներ` հիշեին մեծն երգչի մեկ այլ խորհուրդը. «Շատ չխմել, գինին խմել վայելելով և ընդամենը մեկ գավաթ` առանց հարբելու»։
Օղին և ոգելից խմիչքների այլ տեսակները, այդ թվում մեծ համբավ վայելող մեր կոնյակը, որն Ազնավուրի դեպքում ֆրանսիական չանվանելն անտակտություն կլիներ, չենք քննարկում։ Վախենալու ոչինչ չկա։ Հայկական արտադրության գինիներն այնքան շատ են, որ միայն գովազդի մեջ չմեղադրվելու վախն է հեղինակին հետ պահում ամենասիրված տեսակները չթվարկելու համար։
Սակայն մաեստրոյի խորհուրդներին ականջալուր լինելու ցանկություն ունեցող ընթերցողին կարող է երկու պահ ընկճել` «միայն մեկ գավաթ» և «չհարբել» արտահայտությունները։
Ինչպես գրում են վատ գրողները, «վաղուց անցել են այն ժամանակները…», երբ հարբած մարդը Երևանում նույնն էր, թե նապաստակը «Մերսեդեսի» ղեկին։ Այժմ, ֆրանսերեն ասած, «պոդշոֆե» ինչքան ասես կա։
Դիտարկենք Շառլ Ազնավուրի մյուս խորհուրդները։ Եվ նորից ամեն բան հարթ չէ։ Այս անգամ խոսքն արդեն կերակրի մասին է։ «Ես երբեք չեմ ուտում ամբողջ կերակուրը, ուտում եմ միայն ինձ մատուցած կերակուրի կեսը», – ասում է նա։
Իսկ ինչպե՞ս է մեզ մոտ։ Հաճախ մեզ բերում են այնքան, որքան ցանկանում ենք, իսկ ցանկանում ենք ավելին, քան կարող ենք ուտել։ Քանի որ ախորժակը բացվում է ուտելու ժամանակ։
Այս հայտնի արտահայտությունն առաջացել է 1533 թվականին նույն Ֆրանսիայում, Ֆրանսուա Ռաբլեի «Գարգանտյուա և Պանտագրյուել» վեպում, որի դրվագներից մեկում հեղինակը ճոխ ճաշկերույթ է նկարագրում։ Իրավիճակի նուրբ կողմ ունի, այն, որ Ռաբլեի ժամանակաշրջանում Ֆրանսիայում ապրում էր նաև եպիսկոպոս Մանսկին, որն ասում էր. «Ծարավը վրա է հասնում ջուր խմելու պահին»։
«Ուշ երեկոյան ես ոչ մի տեղ դուրս չեմ գալիս, ինձ չեք տեսնի գիշերային ակումբներում», – շարունակում է Ազնավուրը։ Դասական առումով ակումբներ մենք դեռ չունենք, բայց կան մի շարք սրճարաններ և ռեստորաններ, որոնք աշխատում են ընդհուպ մինչև լուսաբաց։ Եվ ե՞րբ եք դուք տեսել, որ մատուցողուհիներն այնտեղ անգործության մատնված լինեն։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն` Հայաստանում ծխելու հետևանքով տարեկան մոտավորապես 2 հազար մարդ է մահանում (35-69 տարեկան)։ Եվրոպական տարածաշրջանում տղամարդկանց շրջանում ծխելու տարածվածության ցուցանիշով (63,7 տոկոս) Հայաստանն առաջին տեղում է, իսկ նույն պատճառով մահացության ցուցանիշով (22 տոկոս)` երրորդ տեղում, Մոլդովայից և Հունգարիայից հետո։
– 47 տարի առաջ ես թողեցի ծխելը, իսկ մինչ այդ օրական Gauloises–ի երեք տուփ էի ծխում,– եզրափակում է Շառլ Ազնավուրը` ապշեցուցիչ խոստովանություն անելու համար։ (Եվ սա դեռ մեղմ է ասված)։
– Սպորտով չեմ զբաղվում, ամբողջ կյանքն ինձ ասել են, որ չի կարելի կծու, ճարպոտ և քաղցր սնունդ օգտագործել, բայց ես ուտում եմ կծու, ճարպոտ և քաղցր ուտելիք։ Վուալյա։
(Մի քիչ նման է նրան, ինչը սիրում էր կրկնել լրագրության վարպետ և «Իզվետիայի» իմ գործընկեր Ալեքսանդր Բովինը «Այն ամենն, ինչ սիրտդ է ուզում, կա՛մ արգելված է, կա՛մ վնասակար, կա՛մ ոչ բարոյական»)։
Եվ չհաշված կծու, ճարպոտ և քաղցր կերակուրների օգտագործումը, բնականաբար, խելամտության սահմանում, մեր հայրենակիցն ապրում է արդեն 93 տարի, և տա Աստված, որ դեռ երկար ապրի։
Նույնը ձեզ եմ մաղթում։
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.