««Ինչպես գիտենք, դա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բոլորովին էլ առաջին հանդիպումը չէ, որի նախօրեին նման ձևով սրվում է իրադրությունը։ Ակնհայտ է, որ Բաքվում կան ազդեցիկ ուժեր, որոնք հետաքրքրված չեն, թեկուզև՝ առերևույթ, Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացով և նման կերպ փորձում են ցույց տալ իրենց ուժն ու անհանդուրժողական դիրքորոշումը հայկական կողմերի հանդեպ։ Սակայն, ես կարծում եմ, որ այդ ուղին անհեռանկարային է և միայն կարող է առաջացնել պատասխան գործողություններ, որոնք, որքանով ես կարող եմ դատել, Ղարաբաղյան կողմը ձեռնարկել է՝ ոչնչացնելով հակառակորդի կրակակետը։ Իսկ Ղարաբաղյան հակամարտության լուծման առաջընթացի հարցում այն անհեռանկարային է, և շատ ցավալի է, որ Բաքվում մինչ օրս ոչ բոլորն են դա ընկալել ու խաղում են խաղաղ բնակիչների, առաջին հերթին՝ սեփական քաղաքացիների կյանքի հետ»,- «168 ժամ»-ին ասել է ռուս քաղաքագետ Անդրեյ Արեշևը՝ մեկնաբանելով Ավստրիայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման նախաշեմին ադրբեջանական զինուժի վերջին սադրանքը, երբ Ալխանլու գյուղում տեղակայված ռազմակայանից ՏՌ-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներից կրակ է բացվել հարավային ուղղությամբ գործող հայկական զորամասերից մեկի հրամանատարական կետի ուղղությամբ, այդպիսով՝ հայկական կողմին կոպտորեն պարտադրելով պատասխան քայլեր իրականացնել, որոնց հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել։ Ըստ նրա՝ Ադրբեջանն այս սրացմամբ փորձում է որոշ չափով ուշադրությունը շեղել միջազգային սկանդալից, որ, ինչպես պարզել է բուլղարական «Տրուդ» թերթը, Բաքուն դիվանագիտական չվերթերի քողի տակ զենք է մատակարարել ահաբեկիչներին. «Դա «Տրուդ» թերթի առաջին մանրակրկիտ հետաքննությունը չէ, որ նվիրված է Մերձավոր Արևելքում գործող ծայրահեղական խմբավորումներին ու կազմակերպություններին զենքի մատակարարումների մեխանիզմների և ուղիների բացահայտմանը։ Ես հետևում եմ այդ թերթի հրապարակումներին և պետք է ասեմ, որ դրանք բավականին լայն արձագանք են առաջացնում Սիրիայում Ռուսաստանի մղած հակաահաբեկչական պայքարի համատեքստում, նաև՝ ընդհանուր Մերձավոր Արևելքում։ Եվ Ադրբեջանի այդպիսի գործունեությունը բավականին ուշագրավ է։ Ես կարծում եմ, որ ձեր նշած պատճառահետևանքային կապը բոլորովին չի կարելի հերքել՝ այս վերջին սրացման հետ կապված։ Տեղեկատվական պատերազմի օրենքներն այնպիսին են, որ, իհարկե, անհրաժեշտ է որոշակի ավելի մեծ աղմուկ, որպեսզի նախորդած իրադարձությունների մասին մարդիկ չհիշեն կամ ավելի քիչ հիշեն։ Բայց, ամեն դեպքում, ես չեմ կարծում, որ դա կառուցողական և ճիշտ մոտեցում է, քանի որ ամեն գաղտնիք մի օր բացահայտվում է»»,-գրում է թերթը:
«168 ժամ»
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.