«Տևական ժամանակ է՝ Կարեն Կարապետյանը հրաժարվել է նախորդ վարչապետերից մնացած ծառայողական մեքենաներից՝ BMW 750-ից և նախորդ սերնդի Lexsus LX470-ից, եւ երթևեկում է բոլորովին նոր ձեռք բերված Lexus LX 570-ով: Այն այս պահին գոյություն ունեցող ամենաշքեղ ու թանկարժեք ամենագնացներից է: Աղքատ Երկրի հարուստ վարչապետը որոշել է հետ չմնալ իր օլիգարխ կոլեգաներից վերջին սերնդի շքեղ մեքենաներով երթևեկելու հարցում: Թե ինչով չէին բավարարում Կարեն Կարապետյանին մի քանի տարի հին Lexus-ն ու BMW-ն, և ինչ միջոցներով է ձեռք բերվել նոր Lexus-ը, իմանալու համար դիմեցինք կառավարություն: Պարզվեց՝ վերոնշյալ Lexus LX 570-ը վարչապետի անձնական ավտոմեքենան է, որն օգտագործում է, փաստորեն, ծառայողական նպատակներով: «Վերջին շրջանում կառավարության ղեկավարին սպասարկող Lexus մակնիշի LX 570 մոդելի ավտոմեքենան հանդիսանում է Կարեն Կարապետյանի անձնական ավտոմեքենան»,- ի պատասխան մեր հարցմանը՝ հայտնել էին կառավարության լրատվական ծառայությունից:
Ինչ վերաբերում է նախկինում վարչապետին սպասարկած մեքենաներին, կառավարությունից հայտնում են. «ՀՀ վարչապետին նախկինում սպասարկած Lexus LX 470 ավտոմեքենան երկար տարիներ շահագործման պատճառով ունի անսարքություններ ու հիմնարար վերանորոգման կարիք, ուստի հազվադեպ է շահագործվում: Ինչ վերաբերում է BMW մակնիշի 750 Ա մոդելի մեքենային, այն հանդիսանում է ռեզերվային ավտոմեքենա և շահագործվում է ըստ անհրաժեշտության»:
Նկատել էինք նաև, որ վարչապետ Կարեն Կարապետյանն ավելացրել է իրեն ուղեկցող մեքենաների թիվը՝ երկուսից դարձնելով երեք: Իսկ դա նշանակում է լրացուցիչ ծախս պետբյուջեից՝ մեր հարկերի հաշվին: Մասնավորապես, նախկինում նրան ուղեկցում էին Երկու Hyundai Tucson քաղաքային արտաճանապարհայիններ՝ ուղեկցող փարոսիկներով, իսկ այժմ այդ մեքենաները երեքն են: Ընդ որում՝ դրանցից Երկուսը նոր Hyundai-ներ են՝ ix35 մոդելի (Tucson-ի նոր սերունդն է), և միայն մեկն է հնուց մնացած Tucson: Թե ինչու է վարչապետը որոշել իրեն ուղեկցող ավտոմեքենաների թիվը մեկով ավելացնել, ինչը ենթադրում է նաև լրացուցիչ ծախս բյուջեից, կառավարությունից այսպես մեկնաբանեցին. «Hyundai մակնիշի ավտոմեքենաների վերաբերյալ տեղեկացնում ենք, որ վերջիններս սպասարկվում են ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից, և դրանց քանակը պայմանավորված է անվտանգության նկատառումներով»:
Փաստորեն, վարչապետն անվտանգության խնդիր ունի և այն ուժեղացնելու կարիք: Հետաքրքիր է՝ ումի՞ց է սկսել զգուշանալ և պաշտպանվել Կարեն Կարապետյանը, և որքանով է այդ վտանգը հիմնավորված»,-գրում է թերթը:
«Հրապարակ»
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
- 11:00Նաիրա Զոհրաբյանը «ռազբորկա» է արել Շուշան Պետրոսյանի հետ.՝ անվանելով նրան դինոզավր
- 14:05Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին
- 10:58Սեյրան Օհանյանը ոչ մերժել է, ոչ ընդունել. Նա դեռ չի ուզում ասպարեզ ելնել
- 12:15Սամվել Ալեքսանյանի մտքի թռիչքը գերազանցված է. Ապառիկով դեղորայք է վաճառվում
- 10:58Խնդրում եմ բամբասանքներին և խոսակցություններին տեղիք մի տվեք․ Վահրամ Բաղդասարյան
- 10:58«Մեջների կյաժը» Թովմասյանն էր
- 11:00Քննարկել են «վրեժխնդրության վճիռը»․ կմիանա՞ Սեյրան Օհանյանը
- 12:10Էդմոն Մարուքյանը ԱՄՆ-ից կվերադառնա, երբ հարցի լուծումը գտնված կլինի
- 11:57Որտեղի՞ց ՌՈ պետին տասնյակ միլիոնների ունեցվածք
- 11:00Շան գլուխը թաղված է Ռուսաստանում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.