Պաշտպանության բանակի N միավորման հրամանատար, գնդապետ Ջալալ Հարությունյանը հարցազրույց է տվել «Հայ զինվոր» թերթին:
-Պարոն Հարությունյան, Միջազգային ճգնաժամային խմբի (ICG) փորձագետները վերջերս շուրջ 40 էջանոց զեկույց են հրապարակել եւ հանգել այն հետեւության, որ Արցախում պատերազմի ամպեր են կուտակվում: Զեկույցում անդրադարձել են ապրիլյան ռազմագործողություններին, 2014թ. օգոստոսյան լարվածությանն ու նշել, որ Հայաստանն ու Ադրբեջանը դեռ երբեք այսքան մոտ չեն եղել պատերազմի վերսկսմանը: Համամի՞տ եք:
-Պատերազմը կանխագուշակել հնարավոր չէ: Այն միշտ հանկարծակի է սկսվում:
Այնուամենայնիվ, հակառակորդի զինտեխնիկայի տեղաշարժերը, ծավալած ինժեներական աշխատանքները, սահմանի երկայնքով անցկացվող զորավարժությունները հարձակողական բնույթի են: Մեր առաջապահ ստորաբաժանումները համալրված են համապատասխան միջոցներով, որոնք հնարավորություն են ընձեռում անհրաժեշտ խորությունում հետախուզություն իրականացնելու եւ մշտապես դիտարկելու ադրբեջանական զինուժի բոլոր գործողությունները: Այնպես որ՝ հակառակորդը չի կարող ծածուկ, գաղտնի նախապատրաստվել լայնածավալ պատերազմի: Այդ է պատճառը, որ ադրբեջանական զինուժը առաջնագծում դիմում է տեղային, լոկալ գործողությունների՝ հաճախ ստեղծելով ապրիլյան իրադրությանը մոտ իրավիճակներ:
-Այսինքն՝ այսօր էլ դիրքային պատերազմի մեջ ենք:
-Այո՛: Հակառակորդը գործարկում է հրաձգային, դիպուկահար զենքեր, կիրառում է 60, 82 եւ 120 մմ-ոց ականանետներ: Երբեմն թիրախավորում է ինչ-որ տեղամաս, հենակետ եւ մի քանի ժամվա ընթացքում 50-60 արկ կրակում: Հակազդիչ գործողություններով ցանկացած սադրիչ քայլ անմիջապես կանխում ենք: Ընդհանրապես, առաջնագծում այժմ իրավիճակը կայուն լարված է: Նայե՛ք, այս պահին հանգիստ է, բայց լռությունը խաբուսիկ է: Մեկ կամ երկու ժամ անց հնարավոր է լարվածության շեշտակի աճ: Զորքը անընդհատ բարձր զգոնության վիճակում է՝ պատրաստ ցանկացած պահի արձագանքելու իրադրության փոփոխությանը: Թույլ չենք տալու, որ հակառակորդն անգամ աննշան հաջողություն ունենա:
-Ի դեպ, փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը հակառակորդի հատուկ նշանակության խումբը փորձել էր ներթափանցել Ձեր ղեկավարած միավորման ենթակա զորամասի մարտական հենակետը: Դիրքապահների հմուտ գործողությունների արդյունքում թշնամին մի քանի դիակ էր թողել չեզոք գոտում: Ինչպե՞ս կորակեք տեղի ունեցածը՝ «ապրիլը» կրկնելու փո՞րձ էր:
-Գրեթե կասկած չունեմ, որ հակառակորդը որդեգրել էր «մարտ-հետախուզությամբ» մարտավարությունը, այսինքն՝ փորձել են ստուգել մեր թույլ եւ ուժեղ կողմերը, ինչպես նաեւ՝ սեփական զինծառայողների մարտական պատրաստությունը: Սակայն գերագնահատել էին իրենց հնարավորություններն ու թերագնահատել առաջնագծում մեր կողմից իրականացված աշխատանքների ծավալները: Ադրբեջանի վերջին՝ փետրվարյան դիվերսիան ցույց տվեց, որ նրանք ունակ չեն նաեւ հաղթական արդյունքով հատուկ նշանակության լոկալ գործողությունների:
-Մեկ տարի առաջ Դուք ստանձնեցիք միավորման հրամանատարի պարտականությունները: Ինչպե՞ս եք գնահատում Ձեր ծառայությունը այս պաշտոնում: Ի՞նչ ձեռքբերումներ եք արձանագրել:
-Ինձ համար կարեւոր էր կարճ ժամանակահատվածում հստակ տիրապետել առաջնային գծի այս հատվածի առանձնահատկություններին, վեր հանել սպաներին ու զինվորներին մտահոգող եւ անհանգստացնող խնդիրները, խորապես ճանաչել զորքը: Հիմա հստակ պատկերացնում եմ, թե ով ինչի է ընդունակ: Ինչ վերաբերում է հարավային ուղղությամբ իրականացված աշխատանքներին, ապա հիշյալ ժամանակահատվածում, կարելի է ասել, ունեցանք նոր առաջնագիծ, որը հագեցած է տեխնիկապես, ապահովված է այլընտրանքային համակարգերով, բազմաթիվ անվտանգ ճանապարհներով, միավորում-գունդ օղակում անհրաժեշտ արդիական սպառազինությամբ: Մեկ տարվա ընթացքում մի քանի անգամ բարձրացել է մարտական հերթապահություն իրականացնող զինվորի ապահովության աստիճանը: Իհարկե, հիմնավոր փոփոխություններ են կատարվել մարտական պատրաստականության ու հերթապահության կազմակերպման հարցերում, մարտավարությունում: Հիմնական շեշտը դրվել է տարբեր զորատեսակների՝ հրետանի, հակաօդային պաշտպանություն, զրահատանկային զորքեր, մոտոհրաձգային ստորաբաժանումներ, փոխգործակցության կատարելագործման վրա: Պահպանելով գաղտնիության ռեժիմը՝ չեմ կարող մանրամասներ նշել: Այժմ մեր առաջնահերթություններից մեկը ծավալուն քողարկման միջոցառումների իրականացումն է:
-Պարոն գնդապետ, գիտեմ, որ շտապում եք հարավարեւելյան պաշտպանական շրջան՝ ամփոփելու մայիսի 29-ից հունիսի 2-ը ենթակա զորամասերի ներգրավմամբ անցկացված մարտական հրաձգությամբ գնդային մարտավարական զորավարժությունը: Արդյունքները բավարա՞ր են:
-Ես կասեի՝ լավ: Որոշ ստորաբաժանումների դեպքում՝ նույնիսկ գերազանց: Զորավարժությանը ներգրավված էր միավորման ամբողջ համազորային պահեստուժն ու հրետանին: Հաշվի են առնվել ինչպես ապրիլյան առճակատման օրերին տեղի ունեցած մարտական գործողությունների առանձնահատկությունները, այնպես էլ հակառակորդի հավանական գործողությունների բնույթը: Մարտական հրաձգության փուլին հետեւել է ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանը: Հատկապես տպավորիչ էին զրահատանկային գումարտակի գործողությունները, հրետանու եւ հակատանկային ստորաբաժանումների ուղիղ նշանառությամբ եւ փակ կրակային դիրքից վարած դիպուկ կրակը:
Զորավարժությունը ներդաշնակեց գունդը: Մեր ստորաբաժանումները պատրաստ են ավելի լայնածավալ մարտական գործողությունների:
Հարցազրույցը՝ Շուշան Ստեփանյանի
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.