Վրաստանում կայացած ըմբշամարտի միջազգային մրցաշարի ժամանակ մրցավարներն ամեն ինչ արել են Ռիո 2016-ի չեմպիոն 98 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանի գոտեմարտի ժամանակ հաղթանակը վրացի մրցակցին հաձնելու համար: Armtimes.com-ի հետ զրույցում այս միտքն ընդգծեց Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը: Գորգի մրցավարը միավորներ է նվիրել Ռեւազ Նադարեիշվիլիին, դա դուր չի եկել Արթուրի՝ ինչպես հայ, այնպես էլ արտասահմանցի երկրպագուներին: Նրանք արտահատել են իրենց դժգոհությունը, եւ կռիվ է սկսվել նրանց ու վրացի երկրպագուների միջեւ: Միջամտել են անվտանգության աշխատակիցները: Կռվի մասնակիցները հարձակվել են Գեւորգ Ալեքսանյանի՝ Արթուրի հոր վրա, որը նաեւ նրա անձնական մարզիչն է: Խառնաշփոն օգտագործվել է Արթուրից հաղթանակը խլելու համար: Այդ ժամանակ Արթուրը պարտվելիս է եղել 2:1 հաշվով, եւ ըստ Ջուլֆալակյանի՝ եթե սադրանքը չլիներ, Արթուրը, ամեն դեպքում, կհաղթեր:
«Դեռ 45 վայրկյան կար, եւ վստահ եմ՝ Արթուրը կհաղթեր, բայց քանի որ խառնվեցին վրացի եւ հայ երկրպագուները, գոտեմարտը դադարեցվեց: Արթուրը մի պահ գորգից իջավ, որ հանգստացնի, դա 30 վայրկյանից ավելի չի տեւել: Ես անմիջապես նրան գորգ եմ բարձրացրել, որովհետեւ գիտեմ, որ չի կարելի, բայց ազգությամբ թուրք գլխավոր մրցավարն օգտվեց դրանից: Հաղթանակը նվիրեցին վրացուն: Արթուրը նորմալ մոտեցավ սեղմեց մրցակցի ձեռքը: Պարգեւատրման ժամանակ էլ պարզեցինք, որ մրցումներից է որակազրկված: Մոտեցանք թուրք ինստրուկտորին, ասաց. «Հասկանում եմ, տեսել եմ, որ նա ոչինչ չի արել, բայց օրենքներ կան, որոնք պետք է պահեմ»,- պատմեց Ջուլֆալակյանը՝ ավեալցնելով, որ մրցաշարից որակազրկվելով Արթուրը նաեւ զրկվել է արծաթե մեդալից:
Արթուր Ալեքսանյանի գոտեմարտը՝ 3:50 ր-ից
- 13:05FOTON աշխարհահռչակ մակնիշի մեքենաների վաճառքը` Հայաստանում
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.