2016 թվականի նոյեմբերի վերջից «Պոբեդա» ավիաընկերության կողմից շաբաթական 3 անգամ Գյումրու «Շիրակ» օդանավակայանից դեպի Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան, ինչպես նաև, հետադարձ ուղղությամբ թռիչքներ իրականացնելու մասին լուրը մեծ ուրախությամբ ընդունվեց գյումրեցիների և ՀՀ այլ մարզերի բնակիչների կողմից, քանի որ ռուսաստանյան այս բյուջետային ավիաընկերությունը նաև տեղեկացրել էր, որ տոմսերի արժեքը բավական մատչելի կլինեն՝ սկյսած 10 հազար դրամից:
Մոտ յոթ ամիս անց մեր ընտանիքն էլ առնչվեց այդ ավիաըկերության հետ: Սակայն պետք է նշեմ, որ այդ առնչությունը բավական բացասական տպավորություն թողեց ինձ վրա: Մի քանի օր առաջ ծնողներիս ճանապարհեցի Մոսկվա և հույս ունեի, որ հունիսի 6-ին նրանք հետ կվերադառնան: Սակայն, երբ փորձեցի պատվիրել Մոսկվայից Գյումրի տոմսը, պարզվեց, որ ինքնաթիռում ՈՉ ՄԻ ծառայություն չմատուցող և բյուջետային կոչվող այս ավիաընկերության տոմսերը բացարձակ չեն զիջում աշխարհի ամենաթանկ ավիաընկերությունների տոմսերի գներին: Այսպես,հունիսի 6-ին Մոսկվայից Գյումրի տոմսն արժի 12 հազար ռուսական ռուբլի, որը եթե վերածենք դրամի կստացվի մոտ 101 հազար դրամ, իսկ հունիսի 8-ի տոմսը արժի արդեն մոտ 8 հազար ռուբլի՝ մոտ 68 հազար դրամ: Ստիպված ենք եղել, երկրորդ տարբերակին համաձայնել…
Սա տարրական թալան է և հանցագործություն: «Պոբեդա»-ն օգտագործում է իր մենաշնորհային դիրքը այդ ուղղության վրա և թալանում է իր ուղևորներին: Հետաքրքիր է` ո՞վ է պատասխան տալու այս ամենի համար: Բյուջետային ավիաընկերությունն իրավունք չունի այսպիսի գներ սահմանել իր ծառայությունների համար: Ինքնաթիռում ուղևորներին անհրաժեշտության դեպքում ընդամենը գոլ ջուր տրամադրող ավիաընկերությունն այդ գների համաձայն իր ուղևորներին պետք է սև խավիար տար և շամպայն:
Բայց, ոչ: Ռուսաստանյան ավիափոխադրողը փորձում է սուպեր գերշահույթ ապահովել՝ թալանելով իր` հիմնականում հայաստանցի ուղևորներին: Հավելեմ, որ այս խայտառակ գների դիմաց «Պոբեդա»-ն թույլ է տալիս անվճար տեղափոխել ընդամենը 10 կգ. ուղեբեռ: Մյուսի դիմաց սահմանված են ոչ պակաս բարձր գներ:
Հուսով եմ, ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը բավական օպերատիվ կարձագանքի «Պոբեդա»-ի այս ապօրինություններին: Եթե պահանջարկ կա, ապա ավելացրեք թռիչքների թիվը, այլ ոչ թե թալանեք ուղևորներին:
Ստացվում է այնպես, որ եթե շատ արագ անհաժեշտ է մեկնել Մոսկվա, ապա քեզ թալանում են: Մատչելի տոմսեր ձեռք բերելու համար այն պետք է գնես մեկ ամիս կամ դրանից էլ առաջ: Սա բարբարոսություն է:
Հ.Գ. Որքան հասկացա, «Պոբեդա»-ն այս թալանչիական մեթոդին է դիմել, քանի որ իր մենաշնորհը Գյումրի-Մոսկվա-Գյումրի ուղղության նկատմամբ վերջ կդրվի հունիսի 30-ին, երբ հայաստանյան ավիաընկերություններից մեկը ևս կսկսի իրականացնել Գյումրի-Մոսկվա-Գյումրի ավիաչվերթը: Համոզված եմ, որ այդ ժամանակ ռուսաստանյան ավիաընկերությունը ծրագրված դեմպինգի կդիմի և շեշտակի կգցի ավիատոմսերի գները՝ փորձելով վնաս հասցնել նոր հայտնված հայաստանյան մրցակցին: Ու այդ դեմպինգի վնասները հիմա է կոմպենսացնում՝ թալանչիական գներ սահմանելով Գյումրի-Մոսկվա-Գյումրի ավիատոմսի համար:
Հավելեմ, որ հունվար ամսին մի քանի օրով ես եմ մեկնել Մոսկվա և «Աէրոֆլոտ»-ի Երևան-Մոսկվա-Երևան տոմսի համար վճարել եմ ընդամենը 110 ամերիկյան դոլար: Ինչպես կասեն գյումրեցիները, «Պոբեդա»-ն «Աէրոֆլոտ»-ի ձեռքերին ջուր էլ չի կարող լցնել:
- 13:05FOTON աշխարհահռչակ մակնիշի մեքենաների վաճառքը` Հայաստանում
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.