«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Երեկ ծանոթացա «PicsArt» սոցիալական ցանցի եւ ֆոտոխմբագրման հավելվածի գլխավոր գործադիր տնօրեն Հովհաննես Ավոյանի հետ: Եվս մեկ անգամ համոզվեցի, որ IT ոլորտի ձեռնարկությունները Հայաստանում աշխատանքի նոր մշակույթի եւ կասեի անգամ՝ կյանքի ժամանակակից ընկալման առաջամարտիկներն են:
Կասկած չկա, որ այդ ոլորտը կլինի ոչ միայն տնտեսության, այլեւ կրթության, առողջապահության, էներգետիկայի եւ, ամենակարեւորը, ռազմարդյունաբերության լոկոմոտիվը: Իսկ սա չի կարող չբերել նաեւ այլ հասարակական փոփոխությունների:
Բերեմ տարրական օրինակ: Անհատ տաքսիստները բողոքում են համացանցով եւ նավիգատորով աշխատող տաքսի ծառայություններից: Ո՞վ է հաղթելու այդ պայքարում՝ անկախ նրանից, թե ով ինչ քաղաքական դիրքերից է այդ կոնֆլիկտը մեկնաբանում: Բնականաբար, ծառայությունները, որոնք շատանալու են եւ մրցակցելու են իրար հետ: Չսափրված, ծխող, ռաբիս երաժշտություն լսող եւ հաճախորդի հետ քաղաքական բամբասանքները քննարկող տաքսիստները պարտվելու են: Իսկ պարտվելուց հետո նրանք կա՛մ կսափրվեն եւ կփորձեն նույնպես նորմալ ծառայություններ մատուցել, կա՛մ էլ կանցնեն այլ ոլորտ, որտեղ նույնպես նոր որակներ կպահանջվեն:
Հնարավոր չէ հաղթել առաջընթացը: Որքան էլ մարդիկ պայքարում էին հաստոցների դեմ՝ ասելով, որ ձեռքի աշխատանքով զբաղվողները գործազուրկ կմնան, միեւնույն է՝ ձեռնտու գործիքը հաստոցն է: Հիմա էլ ձեռնտու գործիքը համացանցն է: Կամ մեկ այլ օրինակ՝ որքան էլ տեղացի եւ միջազգային օլիգարխները մեզ վրա նավթ եւ գազ ծախեն, միեւնույն է, մոտ ապագայում մարդիկ իրենց տները տաքացնելու են եւ լուսավորելու են քամու եւ արեւի էներգիայով, նույն այդ էներգիայով լիցքավորելու են իրենց մեքենաների մարտկոցները: Դա, ի դեպ, բերելու է բռնապետական «նավթային ռեժիմների» տապալման:
Վերջին 5-6 տարում ես Հայաստանում նկատում եմ երեւույթներ, որոնք անհամատեղելի են «հետխորհրդային» տրամաբանության հետ: Եվ դա ոչ միայն IT ոլորտի ընկերություններն են՝ մեր նախարարների, պատգամավորների մեջ նույնպես կան մարդիկ, որոնք «պոստսովետ» չեն: Վաղ թե ուշ նրանք կփոխարինեն մեր աչքի համար սովորական դարձած «ճահիճը»:
Մի քանի օր առաջ բանավեճի ժամանակ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հակադարձեց ռուսաստանցի պատգամավոր Նիկոնովին, որը Վրաստանն անվանեց «հետխորհրդային» երկիր: Նա կոչ արեց հրաժարվել «պոստ» նախածանցից` պնդելով, որ Վրաստանն Արեւելյան Եվրոպայի երկիր է: Անկախ նրանից՝ այդպես է դա, թե ոչ, դա մի ուղղություն է, որով պետք է գնալ: Նաեւ՝ մեզ»:
«Առավոտ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
- 12:11Ինչպես են մարդկանց գազան դարձնում
- 11:24Ղարաբաղյան շարժման ստվերոտ կողմերը-1
- 11:56Ինչո՞ւ ԵԽԽՎ-ում նախագահը չխոսեց ՌԴ-ի կողմից Ադրբեջանի սպառազինման մասին
- 10:45«Արա, առաջ իրենք էլ էին ապրում, մեզ էլ էին թողում, որ ապրենք». Կհաջողվի՞ «քցել» Եվրոպային
- 10:45Արդարադատության նախարարության պատասխանը ՀՀ–ում նույնասեռական ամուսնությունների թույլատրման մասին
- 10:45Իշխանությունն ուզում է «աննկատ» Ղարաբաղը տա թուրքերին, դրա համար տարկետման թեման է բարձրացնում
- 12:27Կանչում են ապրիլյան պատերազմի մասնակից զինծառայողներին, որ հոգեբանորեն ճնշե՞ն… հայրենասիրություն, բան…
- 11:2950 տարի առաջ, ինչպես և հիմա, ոչ ոք չէր հավատում պաշտոնական ոչ մի բառի
- 10:45Մեր հասարակությունը հավատում է միայն աղետալի լուրերին. ի՞նչ է եղել իրականում Ժնևում
- 12:28Ոչ միայն փոթորիկ է, այլև երկրաշարժ, Ատոմակայանից ռադիոակտիվ նյութերի արտահոսք
04.05.2024 | 15:10
04.05.2024 | 14:10
04.05.2024 | 13:10
04.05.2024 | 12:10
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.