Թեև հայտնի հեղինակություն, Արթուր Ասատրյանի Դոն Պիպոյի սպանության գործով հիմնական մեղադրյալը ձերբակալվել ու կալանավորվել է, սակայն կրքերը այս մահափորձի շուրջ` քրեական եւ քաղաքական շրջանակներում, դեռ չեն մարում:
Մամուլն արդեն գրել է, որ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունը Էջմիածնում ձերբակալել է զինված հանցախմբի, որը պատրաստվում էր սպանել քրեական հեղինակություն Վստրեչի Ապերին ու Հռոմից նոր վերադարձած Դոն Պիպոյին (Արթուր Ասատրյանին):
Ո՞վ էր մահափորձի պատվիրատուն, առայժմ հայտնի չէ:
Շատ ու շատ օդում կախված հարցերի պատասխաններ ուզում է ստանալ նույն ինքը՝Արթուր Ասատրյանը, ում համար այս ամենն ուղղակի անհեթություն է, ու ապսուրդ:
Ավելին, Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, Fnews.am-ի հետ զրույցում նշեց, որ ինքը խիստ զարմացած է այս դավադրությունից , եւ որ այդ լուրերը իրեն տեղ հասնելու առաջին իսկ պահից սկսած, մի տեսակ չի էլ հավատացել, որ ինչ-որ մեկը ցանկություն էր ունեցել նրա դեմ մահափորձ կազմակերպելու:
Ու ինչպես իր խոսքում նկատեց Դոն Պիպոն.
-Ես իսկապես զարամացած եմ. բառեր չեմ գտնում ասելու այդ ամենի վերաբերյալ, ու մի տեսակ չէի էլ ուզում հավատալ, որ այդ լուրերը իրականության հետ կապ ունեն: Բայց երբ հեռուստատեսությամբ տեսա, որ այդ գործով ձերբակալաված մարդիկ կան, ու տեղեկացա, որ նրանք ցուցմունքներ են տվել, ինձ այլ բան չէր մնում, քան հաշվի նստել տեղի ունեցածի հետ:
Թեեւ պատմությունը ցույց է տվել, որ միշտ էլ, հային միայն հայն է ուզեցել սպանել: Մեզ ուրիշ մարդ չի կարողանում սպանել: Սկզբից իրարից բաժանում են, հետո՝ հատ-հատ սպանում: Ես ամբողջ աշխարհը շրջում եմ, ու դուք էլ տեսաք, որ բոլորն ինձ սիրով ու հարգանքով են վերաբերում: Ու հիմա ստացվում է, որ երբ գալիս եմ իմ հարազատ երկիր, իմ հարազատ Էջմիածին, (ուր իմ ժողովրդին ես միայն ուզում եմ օգնել, ու բարձրացնել ….25տարի շարունակ իմ հայ ազգի անունը ես ուզում եմ միայն բարձրացնել, ու անում եմ այն, ինչ կարողանում եմ. թեկուզ մի փոքր բան իմ ժողովրդի համար ), հանկարծ իմ քաղաքում ինձ ուզում են սպանել…
Բայց ինձ համար առավել ցավալի է այն, որ այն լրագրողները, ովքեր չունեն համատասախան փորձ ու անցած ճանապարհ, տանը մի հատ տետր ու գրիչ գտնելով դառնում են լրագրող, ու սկսում են մարդկանց ճիշտ չներկայացնել: Առանց հասկանալու ու հիմնավորելու հայտարարում են, որ ուզում էին սպանել քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանին:
Հիմա ես մի հարց եմ ուզում տալ իմ անվան դիմաց այդ քրեական բառը գրողներին. հանուն ինչի, եւ ինչ պատճառով են նրանք այդ քրեական բառը իմ հետ կապում. նստա ՞ ծ եմ եղել, բռնվա ՞ ծ եմ եղել Ձեզ մոտ, ինչ-որ մի տեղ ինձ հետ քրեական պատմությունների մեջ ե ՞ ք հայտնվել, որ գիտեք ես քրեական հեղինակություն եմ:
Ի՞նչն է պատճառը, որ մարդիկ ինձ համարում են քրեական հեղինակություն: Էդ ամենը ինձ համար ավելի ցավալի է, քան որ ինձ ուզեցել են սպանել: Որովհետեւ երբ-որ մարդուն անվանում են քրեական հեղինակություն, մարդկանց մոտ կարծիք է ձեւավորվում, որ վե’րջ, եթե նա քրեական հեղիանկություն է՝ ուրեմն հազար ու մի կրիմինալ պատմությունների մեջ է եղել: Ու երեւի դրա համար էլ նրան ուզեցել են սպանել:
Բայց ես կյանքում ոչ մի մութ պատմության մեջ չեմ եղել, որ մի հատ էլ մտածեյի՝ ինձ կցանկանային սպանել:
Ամբողջ կյանքս վատնել եմ՝ մարդկանց լավություն անելու, մարդկանց ինչ-որ մի բանի տեր սարքելու, ու նրանց կողքին կանգնելու համար: Չհաշված իմ բարեգործական ծրագրերը, որից որ վստահ եմ, շատերն են տեղյակ:
Սա իրոք ինձ համար անհասկանալի մի բան է:
-Այսինքն որեւէ կասկած, որեւէ հնարավոր վարկած չունե ՞ ք, թե քամին որ ուղղությունից կարող էր գալ:
-Այս պահին ոչ մի հստակ բան չեմ կարող ասել, բայց ես շատ-շուտով ինքս ինձ համար կարծում եմ կհասկանամ, թե որտեղ կարող էր թաքնված լինել շան գլուխը: Ես 46 տարեկան եմ, եւ շատ լուրջ ճանապարհ եմ անցել, եւ կարծում եմ էս ամենը չի մնա հանելուկ… Ես կպարզեմ, թե սրա թիկունքում, թիկունքի թիկունքում ով էր կանգնած: Ես էդ ամենը կպարզեմ ու կիմանամ:
-Եւ…
-Գիտեք, Աստված տալիս է բոլորի պատասխանը: Երբ որ ես հարյուր տոկոսով կպարզեմ ու կհասկանամ, թե ով էր այս դավադրության հեղինակը, կամ գուցե հեղինակները, այն ժամանակ ես իմ հետեւությունները կանեմ:
-Պարոն Ասատրյան, հավանաբար հիասթափված ու վիրավորված եք …
-Գիտեք ինչ կա, վիրավորվելը տղամարդուն հարիր քայլ չէ: Տղամարդը իրավունք չունի վիրավորվելու. տղամարդը պիտի խնդիրը լուծի, ու առաջ շարժվի: Եթե ձեռնոց են նետում՝ պիտի տղամարդ լինես, ու էդ ձեռնոց նետողին ճիշտ պատասխան տաս: Թե չէ, ինչի ՞ց վիրավորվեմ: Ես ամբողջ կյանքս վատնել եմ, որ իմ հանրապետությունում մեծանան տղամարդիկ: Միշտ ասել եմ. եթե հայ տղամարդը կորցնի իր տղամարդկությունը, ուրեմն մենք կվերանանք ազգովի: Որովհետեւ հայ մարդը ունի պատմությունը, եւ այդ ամբողջ պատմության ընթացքում նրա տղամարդկային տեսակն է եղել հայտնի՝ ամբողջ աշխարհում:
-Կարո՞ղ ենք փաստել, որ Ձեր դեմ կազմակերպած այս դավադրության հեղինակները այնուամենայնիվ տղամարդկության պակաս են ունեցել, այլապես չէին գնա նենգության ճանապարհով: Սովորաբար շիտակ ու համարձակ մարդիկ՝ դեմ առ դեմ կարողանում են լուծել ցանկացած խնդիր, եւ հարց:
-Ես մի քանի անգամ ասել եմ, ու էլի կրկնում եմ.եթե դուք աշխարհում կգտնեք որեւէ մեկին, ով կարող է իմ առջեւ կանգնել, նայել իմ աչքերին ու ինձ մեղադրել մի բանում, որի մեջ ես կամ, ես պատրաստ եմ ներողություն խնդրել նրանից՝ ամբողջ աշխարհի առաջ: Չկա նման բան, որ ինչ-որ մեկը կարող է նայել իմ աչքերին, ու ինձ մեղադրել մի բանում, որի հետեւանքով կարող էր իմ դեմ նման դավադրություն իրականացնել:
-Այդ դեպքում, ո՞ւմ էր խանգարում Արթուր Ասատրյանը…
-Ես իմ ասածներին մի բան կավելացնեմ. կան լիքը ճնճղուկներ, որոնց թվում է, որ Արթուր Ասատրյանը այդքան հասանելի է, ու իրենք կարող էին նման ստոր քայլի դիմել:
Եթե կարող են անել, ուրեմն հալալ լինի իրենց: Կապրենք՝ կտեսնեն: Կյանքը այնքան գեղեցիկ է, որ իր ամբողջ վայրիվերումներով ամեն բան ջրի երես է հանում: Կապրենք՝կտեսնենք.վերեւն Աստված կա, մենք էլ Էջմիածնի ծնունդ ենք, ու մեր Աստվածները ավելի ուժեղ են: Կտեսնենք՝ ով ինչ կանի, ով ինչպես կվերջացնի իր կյանքը: Դեռ կտեսնենք:
-Իսկ այդ ամենը կարո՞ղ էր չկամության, կամ պարզապես նախանձի արդյունք լինել:
-Չեմ կարող ասել, ու չեմ ուզում որեւէ բան մեկնաբանել: ժամանակը ամեն ինչ իր տեղը կդնի: Ժամանակի ընթացքում բոլորս կհասականանք, ու բոլորս կիմանանք, թե ինչու էին չար մարդիկ դիմել դավադրության, ես դա Ձեզ խոսք եմ տալիս: Ամեն ինչի մասին կիմանան բոլորը:
-Պարոն Ասատրյան, ի դեպ մամուլում այսպիսի մի տեղեկություն էր շրջանառվել, որ Ձեր դեմ մահափորձ պլանավորած քիլլերներրի կողմից ներկայացված մանրամասները, նախ եւ առաջ տեսաձայնագրվել է Ձեր կողմնակիցների կողմից, ինչից հետո դրանք հանձնվել են համապատասխան մարմիններին:Ի ՞նչ կասեք դրա վերաբեյալ:
-Դա իրականության հետ նշույլ անգամ կապ չունեցող խոսակցություններ են: Մենք ինչպե՞ս պիտի իմանայինք դրա մասին, որ տեսաձայանգրեինք: Դա մեր ոստիկանների կողմից իրականացրած գերագույն աշխատանքի արդյունքն է, եւ ես շնորհակալ եմ մեր ոստիկաններին, որ նրանք կարողացել են ժամանակին կանխել այդ դավադրությունը:
Ես նույնիսկ դրանց դեմքը չեմ տեսել,որովհետեւ ոստիկանությունը մինչ այսօր նրանց դեմքը ցույց չի տվել: Եւ չեմ էլ պատկերացնում, թե ում մասին կարող է խոսք գնալ:
-Իսկ ըստ Ձեզ, ինչո ՞ւ մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ մահափորձի պատվիրատուն Արտյոմ Հարությունյանն է՝ Արտյոմ Կանեւսկոն: Իսկ հետո էլ նոր հանգամանք ի հայտ եկավ, (դարձյալ մամուլում տեղ գտած հրապարակումների համաձայն), որ Արտյոմ Կանեւսկոն գործել է մեկ ուրիշի ցուցումով: Խոսքը Սոչիում ապրող, ազգությամբ հայ «օրենքով գող» ոմն Զորիկի մասին է: Այդ երկու անունները Ձեզ ոչինչ չե ՞ ն ասում…
-Գիտեք ինչ կա.ինձ թվում է, այդ ինֆորմացիաները դուրս են գալիս այն մարդկանցից, ովքեր ձերբակալված են: Ես չգիտեմ, թե ինչ անուններ են տալիս.ես ոչ մեկի հետ ո’չ շփվում եմ, ո՛չ էլ առնչություն ունեմ: Ո’չ Զորիկ եմ ճանաչում, ո’չ էլ Կանեւսկոյի Արտյոմ Հարությունյան եմ ճանաչում: Ես ընդհանրապես որեւէ մեկի հետ` ոչ մի խնդիր, հախ ու հաշիվներ չունեմ:
Հազարավոր մարդիկ են մտնում կաբինետներ՝ դուրս գալիս: Ինձ թվում է, որ եթե մի բանի մասին երեք հոգի խոսում են, արդեն պարզից էլ պարզ է, որ դրա մասին շատ-շատերը կարող են իմանալ;
Դե Հայաստանում էլ գիտեք.մարդիկ էդ խոսալու հետ ինչքան մեծ սեր ունեն: Ես իմ վերլուծություններն եմ անում, եւ երբ ես հարյուր տոկոսով կհասկանամ ու կհամոզվեմ իմ տեսակետների մեջ՝ իմ հետեւությունները կանեմ:
-Եթե դեմ չեք, կխնդրեի Ձեր մեկնաբնությունը ներկայացնեիք մամուլում տեղ գտած մի հրապարկման շուրջ եւս, համաձայն որի, Հայաստանում այդ մահափորձի շուրջ ընթացող «բազարները» վարում է Արցախի նախագահ Բակո Սահակյանը: Եւ որ նրան այս գործում ներգրավվել խնդրել է Մոսկվայում ՀՀ դատախազության ներկայացուցիչ Կամո Ավակումովը, ով ձեր խնամին է:
Կա ՞ իրականում նման բան, թե ՞ դրանք էլի ասեկոսեներ են…
-Գիտեք ինչ կա. մեր պրոբլեմը նրա մեջ է, որ մարդիկ անպատասխանատու հայտարարություններ անելուց հետո, շարունակում են անպատիժ մնալ:
Իսկ մեր գրողներն էլ՝ լավ կլինի մի քիչ լուրջ մոտենան իրենց աշխատանքին: Հենց էդ պատճառով է, որ մեր «գյոզալ» լրագրողներն էլ՝ ովքեր իրոք լավ մարդիկ են, ու իրենց գործին լիարժեք տիրապետում են, խառնվում են էդ սադրողների հետ ու ամեն ինչ սկսվում է խճճվել:
Մարդիկ էդքան Ոստիկանությունից ու ԱԱԾ-ից չեն վախենում, ինչքան լրագրողներից: Էնքան սուտ բաներ են գրում, էնքան են չորն ու թացը խառնում իրար, որ մարդիկ լրագրող են տեսնում՝ էլ չեն հարցնում դու լավն ես, թե վատն ես, փախնում են….
Իսկ ինչ վերաբերում է պարոն Ավակումյանին, ապա նա ինձ հետ միասին ունի երեք թոռ, եւ ես չեմ էլ կասկածում, որ նա կարող էր ինձ համար անհանգստանալ:
Ինչ խոսք, նա չէր ցանկանա, որ իր թոռները , կամ իմ աղջիկը, ով իր տան հարսն է, դառը ապրումներ ունենային: Բայց ես շատ լավ ճանաչելով Կամո Ավակումյանին , ու իմանալով նրա բնավորությունը, կյանքում չեմ հավատա, որ նա այդ հարցով կզանգահարեր Բակո Սահակյանին:
Դա պարզապես մեր լրագրողների ֆանտազիան է: Ամեն մարդ ուզում է իր ֆանտազիան իրականացնի, որ իրենց թերթերն ու բոլգները կարդան, ու ռեյտինգ ձեռք բերեն:
Բայց չեն էլ հասկանում, որ նման մարդկանց անունները աղավաղելով, նախ եւ առաջ աղավաղում են իրենց լրատվամիջոցի անունը:
Ես Ձեզ հավատաստիացնում եմ.ինչը որ ունի սկիզբ, ունի նաեւ վերջ: Մարդը եթե մեկ-երկու անգամ իրականությանը չհամապատասխանող բան գրի՝ կկորցնի իր կարեւորությունն ու խոսքի լրջությունը: Դրա համար իրենք իրենց են սպանում, ոչ թե մեզ:
Շարունակությունը՝fnews.am-ում։
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.