«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Ամեն տարի մայիսի 31-ին նշվում է Ծխելու դեմ պայքարի օրը: Ինձ չի թվում, որ այս տարի ինչ-որ արտառոց կամ վիճելի բան ասվեց: (Ուրիշ հարց, որ կրկնվող ձեւակերպումները գործերի չեն վերածվում): Պարզապես այս սեզոնին ֆեյսբուքահայությունն այնքան պարապ էր մնացել, որ սկսեց քննարկել այս ստանդարտ խոսքերը՝ առաջ քաշելով տարաշխարհիկ վարկածներ: Մասնավորապես, Հայաստանում պայքարում են ծխելու դեմ, որովհետեւ «օրթաղ» գործ են բռնել «Ֆիլիպ Մորիսի» հետ, որն ուզում է մեր ժողովրդի վրա էլեկտրոնային սիգարետներ ծախել: Բայց ոչ մի մասնագետ եւ ոչ մի պաշտոնյա թե՛ Հայաստանում եւ թե՛ որեւէ այլ երկրում չի ասել ու չի ասելու, որ էլեկտրոնային ծխախոտը վնասակար չէ` ի տարբերություն սովորականի: Ծխելու դեմ պայքարողները պայքարում են բոլոր տեսակի սիգարետ ծխելու դեմ:
Դավադրության տեսություններն ընդհանրապես հատուկ են մեր ազգին, բայց՝ հատկապես ֆեյսբուքում: Օրինակ՝ մարդիկ համոզված են, որ փակ տարածքում, հասարակական վայրում ծխելն արգելելու դեպքում ինչ-որ օլիգարխ շահելու է: Բայց իրականում սրճարանների, ռեստորանների սեփականատերերը տուժելու են: Եվ հենց այդ պատճառով էլ կարծում եմ, որ այդ արգելքը չի գործելու, իսկ եթե ես բողոքեմ, որ իմ կողքի սեղանին ծխում են, ապա թե այդ ծխողը եւ թե «օբյեկտի տերը» ինձ խիստ կհանդիմանեն՝ «դու հո գործ տվող չե՞ս»:
Ահա թե ինչու եմ ես կարծում, որ խոսքերից այն կողմ գործը չի գնա: Ծխախոտի գինը բարձրացնելը նույնպես ստանդարտ քայլ է, որն արվել է բոլոր զարգացած եւ զարգացող երկրներում: Դրանից նույնպես արտադրողները չեն շահելու, որովհետեւ՝ ա/ բարձրացվում է ակցիզային հարկը, ոչ թե նրանց եկամուտը, բ/ թանկ ապրանքը վաճառելն ավելի դժվար է: Եթե մեզ շրջապատող երկրներում ծխախոտն ավելի էժան լիներ, քան Հայաստանում, ապա մեր ծխողները կփնտրեին նման ծխախոտ, բայց հարեւանների մոտ ծխախոտն արդեն «հասցրել» են 2-3 անգամ թանկացնել:
Եվ դարձյալ ես կասկածում եմ, որ դա կանեն Հայաստանում` հաշվի առնելով հենց մեր արտադրողների լոբբինգը: Իհարկե, ծխելը կամ չծխելը ուղղակիորեն կապված չէ մարդու, անհատի հաջողակ կամ ոչ հաջողակ լինելու հետ: Բայց, կարծում եմ, ոչ ոք չի վիճի, որ առողջ ապրելակերպը հատուկ է զարգացած, քաղաքակիրթ, առաջադեմ հասարակություններին, որտեղ քարոզվում է իմաստալից, բովանդակալից, նպատակասլաց կյանքը: Դա էր, որ, հավանաբար, նկատի ուներ առողջապահության նախարարը: Բայց ամենահետաքրքիր արձագանքը հետեւյալն էր. «Ծխելու եմ: Այս իշխանությունների ինադու օրը 4 տուփ եմ ծխելու»: Շատ տրամաբանական է»:
«Առավոտ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
- 12:11Ինչպես են մարդկանց գազան դարձնում
- 11:24Ղարաբաղյան շարժման ստվերոտ կողմերը-1
- 11:56Ինչո՞ւ ԵԽԽՎ-ում նախագահը չխոսեց ՌԴ-ի կողմից Ադրբեջանի սպառազինման մասին
- 10:45«Արա, առաջ իրենք էլ էին ապրում, մեզ էլ էին թողում, որ ապրենք». Կհաջողվի՞ «քցել» Եվրոպային
- 10:45Արդարադատության նախարարության պատասխանը ՀՀ–ում նույնասեռական ամուսնությունների թույլատրման մասին
- 10:45Իշխանությունն ուզում է «աննկատ» Ղարաբաղը տա թուրքերին, դրա համար տարկետման թեման է բարձրացնում
- 12:27Կանչում են ապրիլյան պատերազմի մասնակից զինծառայողներին, որ հոգեբանորեն ճնշե՞ն… հայրենասիրություն, բան…
- 11:2950 տարի առաջ, ինչպես և հիմա, ոչ ոք չէր հավատում պաշտոնական ոչ մի բառի
- 10:45Մեր հասարակությունը հավատում է միայն աղետալի լուրերին. ի՞նչ է եղել իրականում Ժնևում
- 12:28Ոչ միայն փոթորիկ է, այլև երկրաշարժ, Ատոմակայանից ռադիոակտիվ նյութերի արտահոսք
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.