Հասունանում է մի իրավիճակ, երբ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները պետք է քայլեր ձեռնարկեն Ադրբեջանի սադրիչ քաղաքականության դեմ, Երեւանում ԵԱՀԿ Գլխավոր քարտուղարի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
Հայկական ՀՕՊ կայանի ուղղությամբ կառավարվող հրթիռով հարվածից հետո Մինսկի խմբի համանախագահները հանդես եկան հայտարարությամբ, որտեղ առաջին անգամ խոսում էին Ադրբեջանի առաջինը կրակելու եւ փաստացի հայտարարում Հայաստանի հասցրած պատասխանի լեգիտիմ լինելու մասին:
Մինչ այժմ շատ են հարցադրումները, թե ի վերջո ինչու՞ Մինսկի խմբի համանախագահները որոշեցին հանդես գալ հասցեական հայտարարությամբ, այն դեպքում, երբ ադրբեջանական ավելի լուրջ սադրանքները մնացել են անարձագանք կամ արժանացել ընդհանուր գնահատականի:
Արդյոք Ադրբեջանի հերթական սադրանքի տողատակում Մինսկի խմբի համանախագահների համար նկատելի է եղել վտանգավոր մի բան, ինչը չի նկատվել առերեւույթ:
Թե՞ համանախագահների համբերության բաժակն ի վերջո մի օր պետք է լցվեր, եւ Ադրբեջանի հենց այդ սադրանքն էր վերջին կաթիլը:Իհարկե, հազիվ թե համարժեք լինի միջազգային քաղաքականության կարեւոր հարցերը այդօրինակ «բաժակներով» չափելը, հատկապես երբ խոսքը ՄԱԿ Անվտանգության խորհրդի երեք մշտական անդամների եռյակ ֆորմատի մասին է:
Այստեղ խոսք կարող է լինել առնվազն երեք համբերության բաժակի մասին, եւ եթե նույնիսկ համարենք, որ երեքն էլ լցվել են միաժամանակ, ապա դա նշանակում է, որ իրավիճակում տեղի է ունեցել իսկապես լրջագույն բեկում:
Մյուս կողմից, գուցե խնդիրը Հայաստանում է, եւ Հայաստանի թե հանրությունը, թե հասարակական-քաղաքական դասն ամբողջությամբ չեն պատկերացնում այն ռազմա-քաղաքական բեկումը, որ կատարել է հայկական զինուժը ապրիլի պատերազմում: Այդ պատերազմը մեզանում բավականաչափ հագեցած դիտարկվել ու դիտարկվում է զգայական, այսպես ասած ռազմա-հայրենասիրական տեսանկյունից, ինչը լիովին հասկանալի է եւ անխուսափելի, հատկապես երբ զինվորներն ու սպաները մարտական պատրաստությունից բացի դրսեւորել են նաեւ այլ լրջագույն հատկանիշներ, որոնք հնարավոր չէ գնահատել առանց զգայականության:
Բայց, դրա կողքին թերեւս ամբողջապես եւ լիարժեք դիտարկված չէ այն ռազմա-քաղաքական խնդիրը, որ լուծել է բանակը ապրիլի պատերազմում՝ հանրության միահամուռ աջակցությամբ, այն բեկումը, որ տարածաշրջանի մասշտաբով կատարել է զինուժը եւ ստեղծել լիովին նոր իրավիճակ, զարգացման լիովին նոր տրամաբանությամբ եւ առանցքով:
Հայկական զինված ուժերը ապրիլին տվել են հայկական պետականության կենսագործունեության աշխարհաքաղաքական հիմնավորումը, գործնական դաշտ են տեղափոխել այն, ինչը պետք է քառորդ դարի ընթացքում արած լինեին հայկական քաղաքական «էլիտաները»:
Խոսքը Կովկասում հայկական պետականության շահի գոտում աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների շահի համադրության միջավայր ձեւավորելու, այդ համադրության համար անհրաժեշտ ելակետային իրավիճակ ձեւավորելու մասին է: Եթե այդ իրավիճակը ձեւավորվեր անկախության քառորդ դարի ընթացքում տնտեսա-քաղաքական զարգացման շնորհիվ, ապա մեծ հավանականությամբ 25 տարի անց ամենեւին չէր առաջանա այդ իրավիճակը զինված ուժերի միջոցով ձեւավորելու անհրաժեշտություն:
Ապրիլին զինված ուժերն այդ իրավիճակը ձեւավորել են, աշխարհաքաղաքական կենտրոններին բերելով Հայաստանի շահի հետ հաշվի նստելուն, կարողանալով հատկապես սեպտեմբերի 3-ի անամոթությունից հետո միջազգային ասպարեզում վերականգնել հայկական պետականության շահի վստահելիության նվազագույն աստիճան:
Հայկական դիվանագիտությանը ներկայում անհրաժեշտ է գոնե նվազագույն աստիճանով համարժեք լինել այն իրավիճակին, որ ձեւավորել է զինուժը ապրիլին: Մինսկի խմբի համանախագահների առաջին հասցեական հայտարարությունն այդ իրավիճակի հավաքական արդյունքն է, այդ իրավիճակում հասունացած արդյունքը: Դրան նպաստել է այն, որ հայկական դիվանագիտությունն ապրիլից հետո ընդհանուր առմամբ եղել է զինուժի ստեղծած վիճակի հանդեպ նվազագույն համարժեքության մեջ: Մասնավորապես հրաժարվելով բանակցային գործընթացը շարունակելուց, քանի դեռ Ադրբեջանին չի պարտադրվել հրադադարի ինստիտուցիոնալ պահպանման եւ խախտման դեպքում պատասխանատվություն ենթադրող մեխանիզմ:
Դա իրականում բերել է ոչ թե պատերազմի, այլ հակառակը՝ պատերազմի զսպման համեմատաբար առավելագույն միջավայրի, բացահայտելով այն միարժեք պնդման թյուրըմբռնումը, թե բանակցության բացակայությունը նշանակում է պատերազմ:
Պատերազմը բացակայում է ոչ թե բանակցության, այլ համարժեք ուժի եւ արժանապատվության առկայության պարագայում: Հետեւաբար, միայն նվազագույն այդ նշաձողին դիվանագիտության, արտաքին քաղաքականության համապատասխանելու դեպքում իրավիճակը կշարունակի զարգանալ այն տրամաբանությամբ, որը կհանգեցնի արդեն Ադրբեջանի սադրանքի դեմ Մինսկի խմբի համանախագահների քայլերի:
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.