Օրերս մամուլում տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ Շիրակի մարզի Սարատակ գյուղում մայիսի 21-ին ադրբեջանական լրտես է հայտնվել: Ըստ հրապարակումների՝ նա գյուղում ներկայացել է մայիսի 18-ին Արցախում զոհված, ծնունդով սարատակցի Կարեն Դանիելյանի անմիջական հրամանատար, նույնիսկ ներկայացրել է Կարենի մահվան մանրամասները:
Այնուհետ, ըստ ԶԼՄ-ների, այդ անձը, որը եղել է զինվորական հագուստով՝ տեսնելով այլ սպաների դիմել է փախուստի, ինչն էլ հիմք է հանդիսացել կասկածելու, որ նա ադրբեջանական դիվերսանտ է:
Հետաքրքիր է, որ այս միջադեպի կապակցությամբ անվտանգության մարմինները որևէ հայտարարությամբ հանդես չեկան: Խոսեց միայն գյուղապետը՝ ասելով, որ բոմժ է և կեղտոտ շորերով է եղել: Հետաքրքիր է, թե ով է ասել գյուղապետին, որ լրտեսը անպայման սմոկինգով պետք է լինի:
Իսկ ահա, ըստ գյուղացիների` եթե նա թափառաշրջիկ բոմժ լիներ, ապա նրա մոտ 2000 դոլարանոց հեռախոս չէր լինի: Ընդ որում, նրա հետ շփված տղամարդիկ, որոնք լսել են, թե ինչպես է վերջինս վարկաբեկում Հայոց բանակն ու պետությունը, տեսել են ադրբեջանական հեռախոսահամարներ նրա հեռախոսում: Գյուղացիներից մեկը մեզ պատմեց, որ երբ ոստիկանություն են կանչել, այդ մարդը փորձել է փախուստի դիմել, սակայն ոստիկանները շրջափակել են ու տարել:
ՀՀ ԱԱԾ-ն ամեն դեպքում պետք է հայտարարությամբ հանդես գար և ստուգեր տարածվող տեղեկությունները: Ի վերջո հանրությունը դեռ չի մոռացել, թե ինչպես տարիներ առաջ ադրբեջանցի լրտեսները Արցախում սպանեցին երիտասարդին և պարբերաբար կարողացել էին անցնել Արցախի սահմանը և նկարահանումներ կատարել: Այդ լրտեսները ևս վատ հագնված էին և նման էին «բոմժերի»:
- 13:05FOTON աշխարհահռչակ մակնիշի մեքենաների վաճառքը` Հայաստանում
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.