Նոր մանրամասներ են հայտնի Երևանում տեղի ունեցած աղմկահարույց դեպքից։ Որդին սկզբում դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել ծնողներին, այնուհետև ցած նետվել 6–րդ հարկից։
Ինչպես հայտնել էին ավելի վաղ, մայիսի 13–ի երեկոյան Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Կարապետ Ուլնեցու փողոցի 2-րդ շենքում որդին սկզբում դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել ծնողներին, այնուհետև ինքնասպան լինելու նպատակով ցած նետվել 6–րդ հարկից ու ընկել բակում կայանած մեքենայի վրա։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է մայիսի 13-ին Ուլնեցու փողոցի 3-րդ փակուղու թիվ 2-րդ շենքից «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն տեղափոխված վիրավորների ինքնությունը:
Նշված շենքից «ձախ ազդրի, այտի ծակած-կտրած վերքեր» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 49-ամյա Սուրեն Կանջինյանը, «բազմաթիվ ծակած վերքեր» ախտորոշմամբ, նույն հասցեի բնակիչ 46-ամյա Գայանե Մազինյանը և նույն հասցեի բնակիչ 21-ամյա Վլադիմիր Կանջինյանը՝ «պոլիտրավմա, ձախ ազդրի ստորին մեկ երրորդի բաց կոտրվածք, գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ:
Կայքի տեղեկություններով, վիրավորներից Ս. Կանջինյանն ու Գ. Մազինյանը ամուսիններ են, իսկ Վ. Կանջինյանը նրանց որդին է: Վիրավոր Գ. Մազինյանը աշխատում է նախարարություններից մեկում՝ որպես ֆինանսական բաժնի պետ, իսկ Ս. Կանջինյանը երկար տարիներ աշխատել է հարկային տեսչությունում:
Ըստ նախնական տեղեկությունների, Վ. Կանջինյանը կյանքից զրկելու դիտավորությամբ խոհանոցային դանակով հարվածներ է հասցրել իր ծնողներին, ինչի հետևանքով վերջիններս ստացել են նշված մարմնական վնասվածքները: Այդ ամենից հետո Վ. Կանջինյանը ինքնասպանություն գործելու նպատակով իրենց շենքի 6-րդ հարկի շքամուտքի պատշգամբից ցած է նետվել և ընկել շքամուտքի մոտ կայանված ավտոմեքենայի վրա:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասի (մահափորձ) և 113-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը):
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.