ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը կարծում է, որ «Սասնա ծռեր» խմբի անդամների նկատմամբ համաներում հայտարարելու հարցը կարող է քննարկվել միայն նախաքննության եւ դատավարության ավարտից հետո, այն էլ այն անձանց վերաբերյալ, որոնք սպանությունների հետ առնչություն չեն ունեցել: Այս մասին Վազգեն Մանուկյանն ասաց armtimes.com-ի հետ զրույցում՝ խոսելով համաներման վերաբերյալ ՀԽ-ի առաջարկության մասին, որը ներկայացվել է նախագահական ամիսներ առաջ:
— Պարոն Մանուկյան, Հանրային խորհուրդը ամիսներ առաջ դիմեց նախագահականին համաներում հայտարարելու առաջարկությամբ: Դրանից հետո նախագահական նման բովանադակությամբ առաջարկություն ներկայացվե՞լ է, ՀԽ-ում կրկին քննարկվե՞լ է այդ հարցը:
— Դրանից հետո բազմաթիվ հարցեր են քննարկվել Հանրային խորհրդում, չեմ կարող այդ պահին հեռախոսով բոլորը թվարկել:
— Նկատի ունեմ համաներման հետ կապված հարց:
— Համաներման հետ կապված քննարկում չի եղել:
— Ձեր առաջարկությունների հետ կապված ընթացակարգ սահմանվա՞ծ է: Օրինակ՝ ձեր առաջարկությունը կբավարարվի, թե՞ ոչ: Կպատասխանե՞ն խորհրդին պաշտոնապես, թե՞ ոչ:
— Այնպես չի, որ պաշտոնական պատասխան է լինում: Երբեմն հանդիպման ժամանակ բանավոր է խոսվում այդ հարցերի մասին: Այնպես որ պարտավոր չեն գրավոր պատասխանել: Դուք ձեր վերջին միտքն ասեք, ես հասկանամ, թե դուք ուր եք տանում:
— Միտքս հետեւյալն է. դիմումից հետո անցել է մի քանի ամիս…
— Այսինքն՝ խոսքը այս վերջին դեպքերի հե՞տ է կապված:
— Այո:
— Վերջին դեպքերի հետ կապված մենք ներկայացրել ենք համաներումը բանտերն ազատելու եւ այլնի կոնտեքստում, որի մեջ մտել են նաեւ ինչ-որ դեպքեր: Դրա մասին խոսել ենք, դրանից հետո խոսակցություններ չեն եղել:
— Ինչ-որ դեպքերի մեջ մտել են նաեւ «Սասնա ծռեր» խմբավորման անդամների դեպքե՞րը:
— Ամենասկզբից՝ այո, բայց դրանցի հետո այդ հարցին անդրադարձ չի եղել:
— Ձեր կարծիքն եմ ուզում իմանալ:
-Իմ կարծիքը հետեւյալն էր, որ իսկապես դատավարությունը լինելուց հետո նոր կարելի էր դրանից խոսել:
— Ձեր առաջարկությունից անցել են ամիսներ: Ձգձգումը ձեր կարծիքով ինչո՞վ է պայմանավորված:
— Մենք բազմաթիվ քննարկումներ ենք անում, մեր քննարկումների արդյունքի մասին տեղեկացնում ենք համապատասխան մարմիններ, բայց քննարկումները ոչ մի պարտադիր ուժ չունեն, կարող են արձագանքել, կարող են՝ չէ: Բազմաթիվ առաջարկություններ են լինում, հարցեր ե՛ւ կրթության, ե՛ւ գյուղատնտեսության, ե՛ւ այլ: Որոշ առաջարկություններ քննարկում ենք միասին, որոշ առաջարկություններ ուղղակի մնում են որպես առաջարկություն, ոչ մի նոնսենս չկա: Մենք մի անգամ մեր կարծիքն արտահայտել ենք, որից հետո որեւիցե բանի մասին խոսակցություն չի եղել:
— Այս պահի դրությամբ ձեր կարծիքը չի փոխվել, չէ՞:
— Ոչ, ես կարծում եմ, որ եթե արդեն սկսվեց, մտավ այդ ընթացքի մեջ, դատավարությունը վերջացնելուց հետո նոր կարելի է անդրադառնալ դրան, եթե խոսքը հենց կոնկրետ «Սասնա ծռերի» մասին է: Այստեղ մեղքի բաժինների հարց կա: Մի մարդ, որը մարդ է սպանել, ինքը երբեք չի կարող ներվել, այդտեղ ի՞նչ ներման մասին է… դրա համար, մինչեւ քննությունը չվերջանա, դատավարությունը չլինի, անիմաստ կլինի դրա մասին խոսելը: Մեր ասածն ի սկզբանե այն էր, որ նրանք, որոնք որ քիչ չափով են առնչված այս գործի հետ, խաբված են եղել, կամ իրենց մեղքը մեծ չի, ոչ թե այն մարդկանց վերաբերյալ, որոնք մարդ են սպանել:
— Ըստ հանցանքի ծանրությա՞ն:
— Այո:
Ամբողջությամբ՝armtimes.com-ում։
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.